«Պետական գույքի կառավարման մասին» օրենքում, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագիծ
-
6 - project.vote.yes
-
2 - project.vote.no
Նախագծով առաջարկվում է սահմանել հանրային ծառայողի և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ստացված և «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ հիմքերով պետական կամ համայնքային սեփականություն դարձած գույքի տնօրինման հետ կապված կարգավորումներ՝ նախատեսելով նշված գույքերը հրապարակային սակարկություններով իրացնելու կամ դրանք նվիրաբերության եղանակով օտարելու վերաբերյալ կարգավորումներ: Առաջարկվում է սահմանել նաև, որ նշված գույքը հրապարակային սակարկություններով իրացնելու արդյունքում ստացված հասույթն ուղղվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կամ համայնքային բյուջե՝ «Բարեգործության մասին» օրենքով սահմանված կարգով ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից իրականացվող բարեգործությանը դրամական աջակցության ապահովման նպատակով:
Նախագծով առաջարկվում է սահմանել նաև նշված գույքի նպատակային նշանակությունից ելնելով այն «Բարեգործության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացվող բարեգործական ծրագրերին նվիրաբերելու հնարավորություն, ինչպես նաև շուտ փչացող, պահպանման էական ծախսեր պահանջող գույքերն անհապաղ վերը հիշատակված եղանակներով իրացնելու վերաբերյալ կարգավորումներ:
-
project.old_project_time.text
12.04.2023 - 27.04.2023
-
project.type.title
Закон
-
project.area.title
Управление государственным имуществом, Отчуждение государственной собственности, Дарение и пожертвование государственной собственности, Публичная служба
-
project.ministry.title
Министерство юстиции
project.views.title 921
project.print.title