project.favorite.title
В разработке
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍԵՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2147-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1799-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
4 - project.vote.yes
-
1 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 19.04.2023 07:37:48 | Նախագծի հավելվածի 1-ին կետի համաձայն՝ սույն կարգը չի տարածվում Լիազոր մարմնի ուսումնական հաստատություններում սովորող փրկարարական ծառայողների վրա, այն ինչ, Փրկարար ծառայության մասին օրենքի 70-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում իրականացվում է նաև հեռակա ուսուցում փրկարարական ծառայության կրտսեր, միջին և ավագ խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար, հետևաբար՝ անհասկանալի է դառնում՝ ինչի համար պետք է հեռակա ուսուցում ստացող փրկարարական ծառայողը չկարողանա մասնակցել ատեստավորման պրոցեսին, այն դեպքում, երբ գտնվում է ծառայության մեջ՝ շարունակելով կատարել իր ֆունկցիոնալ պարտականությունները։ |
|
|||
2 | 19.04.2023 07:50:09 | Առաջարկում եմ հավելվածի 1-ին գլխում ավելացնել նոր կետ՝ հետևյալ բովանդակությամբ․ <<Կադրերի ռեզերվում ընդգրկված լինելու ժամանակահատվածում ատեստավորման արդյունքները պահպանվում են այն դեպքում, երբ ծառայողը օրենքով սահմանված կարգով նշանակվում է մինչև կադրերի ռեզերվում ընդգրկվելը զբաղեցրած պաշտոնին հավասարազոր պաշտոնի կամ ավելի ցածր պաշտոնի>>։ |
|
|||
3 | 19.04.2023 07:56:24 | Սույն կարգի 10-րդ կետի համաձայն՝ ՆԳ նախարարի հրամանը ստորագրվելուց հետո քսան աշխատանքային օրվա ընթացքում կադրային ստորաբաժանումը համապատասխան կառուցվածքածքային ստորաբաժանումներ է ուղարկում մեթոդական ուղեցույց, այն ինչ՝ նույն կարգի 5-րդ կետի համաձայն՝ ատեստավորման ենթակա ծառայողը ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում է ատեստացիայի անցկացման մասին։ Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել որոշակիացնել սույն կարգի 10-րդ կետով սահմանված ժամկետները, որպեսզի ծառայողն ունենա պատշած ժամանակահատված՝ ատեստավորմանը նախապատրաստվելու համար։ |
|
|||
4 | 19.04.2023 08:01:53 | Առաջարկում եմ կարգի համարակալումը փոփոխել, քանի որ 12-րդ կետում նշվում է ատեստավորման հանձնաժողովի, 13-15-րդ կետերում թեստավորման փուլի, իսկ 16-րդ կետում՝ կրկին ատեստավորման հանձնաժողովի մասին։ |
|
|||
5 | 19.04.2023 08:06:15 | Սույն կարգի 16-րդ կետի համաձայն՝ հանձնաժողովի կազմում ընդգրկվում են նաև Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը կամ տեղակալները։ Հաշվի առնելով, որ կարգի 1-ին կետի համաձայն կարգի գործողությունը տարածվում է նաև տնօրենի տեղակալի վրա, ուստի՝ միաժամանակ բոլոր տեղակալները չեն կարող մասնակցել ատեստավորմանը՝ հանձնաժողովի կազմը պահպանելու համար։ |
|
|||
6 | 19.04.2023 08:10:11 | Առաջարկում եմ ատեստավորման առաջին փուլ սահմանել ֆիզիկական պատրաստության փուլը՝ թեստայինի փոխարեն։ |
|
|||
7 | 19.04.2023 08:13:25 | Առաջարկում եմ 53-րդ կետում <<սույն կարգի 53-րդ կետի>> բառերը փոխարինել <<սույն կարգի 52-րդ կետի>> բառերով։ |
|
|||
8 | 19.04.2023 08:16:20 | Կարգով կանոնակարգված չեն բողոքարկման հետ կապված իրավահարաբերությունները և անհասկանալի է դառնում, թե ինչպես են կայանալու արդյունքների վերահաշվարկը՝ բողոքի առկայության դեպքում՝ մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դատարան դիմելը։ |
|
|||
9 | 03.05.2023 07:42:16 | Ատեստավորման մասնակիցների իրավունքների առավել երաշխավորման նպատակով՝ առաջարկում ենք նախագծով սահմանել ատեստավորման արդյունքները բողոքարկելու կառուցակարգ։ |
|