base.notification_banner.text
project.favorite.title

В разработке

«Հայաստանի Հանրապետությունում 2023/2024 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնագիտությունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերն հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

------------------------- 2023 թվականի N --------- -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2023/2024 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ), ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ (ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԵՎ ԻՆՏԵՐՆԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

        «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2023/2024 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնագիտությունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերը` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ համապատասխան նախարարությունների կամ ուսումնական հաստատությունների հայտերի հիման վրա՝ տրամադրված տեղերի շրջանակում, իրականացնել թափուր մնացած տեղերի վերաբաշխում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • project.old_project_time.text

    19.04.2023 - 04.05.2023

  • project.type.title

    Pешение

  • project.area.title

    Образование и наука

  • project.ministry.title

    Министерство образования, науки, культуры и спорта

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 756

project.print.title

project.docs.title

project.sentences.title

02.05.2023

Ողջունում եմ առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի՝ պետության կողմից ուսուման վարձի լրիվ փոխհատուցմանը վերաբերվող նախագիծը: Սա հրաշալի հնարավորություն է նոր մակարդակի վրա դնել մարզային բժշկությունը՝ հագեցնելով այն բարձր որոկավորում ունեցող, մոտիվացված և երիտասարդ կադրերով: Միաժամանակ այն թույլ կտա խուսափել մայրաքաղաք Երևանում կադրային կուտակումից և կապահովի համաչափ բաշխում ամբողջ Հանրապետության տարածքով:

02.05.2023

Այս նախագծի վերաբերյալ ունեմ մեկ դիտարկում-առաջարկ: Հետպատերազմյան երկրում, առավել քան երբևէ ծննդօգնությունը պետք է գտնվի ուշադրության կենտրոնում և հասցվի հնարավորինս ավելի բարձր մակարդակի: Այդ ճանապարհին շատ կարևոր է գիտելիքներով զինված նոր կադրերով ոլորտի համալրումը: Ես կարծում եմ, որ ցանկալի է  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» կլինիկական օրդինատուրային տրամադրել 1 անվճար( ուսանողական նպասի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցում) տեղ:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text