base.notification_banner.text

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 27.11.2017 07:35:54 Հավելված 1. Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը (այսուհետ՝ հավելված 1): Հավելված 1-ի 1-ին կետի ներքո ներկայացված են ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի (այսուհետ՝ Էլեկտրոնային հարթակ) «Գլխավոր» էջում տեղ գտած եզրույթների նկարագիրը: Ըստ այդմ՝ «1) «Ազդարարել». այս պատուհանի միջոցով ազդարարը կարող է հաղորդել տեղեկություններ կատարելով սույն հավելվածի 2-րդ կետով նախատեսված գործողությունները.»: Առաջարկում ենք սույն կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. ««Ազդարարել». այս պատուհանի միջոցով ազդարարը կարող է հաղորդել տեղեկություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական հիմնարկներում և կազմակերպություններում, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպություններում կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ (այսուհետև՝ տեղեկություն)՝ կատարելով սույն հավելվածի 2 -րդ կետով նախատեսված գործողությունները:»: Առաջարկում ենք, համապատասխանաբար փոփոխություն և լրացում կատարել նաև «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում, և հնարավորություն ընձեռել ազդարարին էլեկտրոնային հարթակի միջոցով ազդարարել ոչ միայն հանցագործության մասին, այլև՝ այլ իրավախախտումների մասին: Ընդունվել է ի գիտություն:
2 27.11.2017 07:35:54 Ավելացնել նոր՝ 2-րդ ենթակետ հետևյալ խմբագրությամբ. ««Ոչ իրավաչափ գործողություն». պարունակում է սույն կարգի Հավելված 1-ով նախատեսված «Ազդարարել» եզրույթի ներքո սահմանված խախտումները և իրավախախտումները, պատճառված վնասները և այլ գործողությունները»: Ընդունվել է ի գիտություն:
3 27.11.2017 07:35:54 Հալվելված 1-ի 1-ի կետի 3-րդ ենթակետով ներկայացված է՝ «3) «Միասնական էլեկտրոնային հարթակի մասին». այս պատուհանը պարունակում է ընդհանուր տեղեկատվություն միասնական էլեկտրոնային հարթակի մասին, այդ թվում՝ միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման համար հիմք հանդիսացող իրավական ակտը.»: Առաջարկում ենք «Տեղեկատվություն» եզրույթը փոխարինել «Նկարագիր» եզրույթի հետ, որպեսզի այն շփոթություն չառաջացնի «Ազդարարել» եզրույթի ներքո արտացոլված «Տեղեկություն» եզրույթի հետ: Ընդունվել է ի գիտություն:
4 27.11.2017 07:35:54 Հալվելված 1-ի 1-ի կետի 4-րդ ենթակետով ներկայացված է՝ «4) «Միասնական էլեկտրոնային հարթակի օգտագործման ուղեցույց». այս պատուհանում քայլ առ քայլ ներկայացվում է միասնական էլեկտրոնային հարթակից օգտվելու, ազդարարի անանունության ապահովման կանոնները և ազդարարման կարգը:»: Առաջարկում ենք սույն ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4) «Միասնական էլեկտրոնային հարթակի օգտագործման ուղեցույց». այս պատուհանում քայլ առ քայլ ներկայացվում է միասնական էլեկտրոնային հարթակից օգտվելու, ազդարարի անանունության ապահովման կանոնները, ազդարարման և դրա ընթացքը ապահովելու կարգը և պայմանները.»: Ընդունվել է ի գիտություն:
5 27.11.2017 07:35:54 Առաջարկում ենք Հավելված 1-ի 2-րդ կետի ներքո տեղ գտած «հանցագործություն» եզրույթները փոխարինել՝ «ոչ իրավաչափ գործողություն» եզրույթներով՝ վերը նշված հիմնավորումներից ելնելով: Ընդունվել է ի գիտություն:
6 27.11.2017 07:35:54 Հավելված 1-ի 2-րդ կետի 4-րդ ենթակետի ա կետի համաձայն՝ ազդարարման դեպքում պատադիր է լրացրել նաև հանցագործությունը կատարած անձի անունը, ազգանունը, պաշտոնը: Այստեղ, իրավացիորեն հարց է առաջանում, ի՞նչ անել այն դեպքում, երբ ազդարարը տիրապետում է հանցագործություն կատարելու մասին տեղեկությանը և ցանկություն ունի այն տրամադրել իրավապահ մարմիններին՝ էլեկտրոնային հարթակի միջոցով: Ներկայացնենք մեկ այլ իրավիճակ, ազդարարը տիրապետում է հանցագործության կատարման տեղեկություններին, սակայն չգիտի, թե ովքե՞ր են կատարել հանցագործությունը: Փաստացի ստացվում է, որ անձը ունենալով հանցագործության կատարման մասին տեղեկություններ, չի կարող այն ներկայացնել իրավապահ մարմիններին, այն պարզ պատճառով, որ չգիտի թե ովքե՞ր են կատարել հանցագործությունը: Դիտարկենք մեկ այլ օրինակ նույնպես. Պաշտոնատար անձը ապօրինի հարստացել է: Վերջինիս հարևանը տեղյակ չէ, թե պաշտոնատար անձը որտե՞ղ է աշխատում և ի՞նչ եկամուտներ է ստանում: Մեկ տարվա ընթացքում վերջինս սկսում է մեծ շինության կառուցում, և ազդարարի մոտ առաջանում են ողջամիտ կասկածներ այն մասին, որ կառուցվող շինությունը ապօրինի հարստացման արդյունք է: Այստեղ ևս իրավացիորեն հարց է առաջանում, թե ինչպե՞ս պետք է վարվի ազդարարը նշված տեղեկության հետ: Առաջարկում ենք խմբագրել սույն կետը և հնարավորություն ընձեռել ազդարարին նշել կա՛մ պաշտոնատար անձի անուն ազգանունը, կա՛մ մարմինը, որտեղ պաշտոնատար անձը աշխատում է, կա՛մ ելակետային տվյալներ և ապուցույցներ, որոնք կհաստատեն ազդարարի կողմից ներկայացված հաղորդման ճշմարտացիությունը: Ընդունվել է ի գիտություն:
7 27.11.2017 07:35:54 Այնուհետև, նախագծից պարզ չէ արդյոք ազդարարումը կարո՞ղ է ներկայացվել նաև մասնավոր ոլորտում կատարված հանցագործությունների և վնասակար գործողությունների մասին հաղորդում: Օրինակ, ազդարարը ունի տեղեկություններ առևտրային կաշառքի մասին, որին մասնակից է դարձել մասնավոր ոլորտի սուբյեկտը: Ընդունվել է ի գիտություն:
8 27.11.2017 07:35:54 Նախագծից պարզ չէ նաև թե հաղորդումը ներկայացնելուց հետո ի՞նչ ժամկետներում է իրավասու մարմինը պարտավոր ուսումնասիրել հայտը և հետադարձ կապ պահել ազդարարի հետ: Առաջարկում ենք սույն իրավական ակտի շրջանակներում այս հարցը նույնպես կարգավորել: Ընդունվել է ի գիտություն:
9 27.11.2017 07:35:54 Այնուհետև, ազդարարների պաշտպանության, ազդարարման վերաբերյալ առկա տեղեկությունները պաշտպանելու, դրանք հնարավոր հակերային հարձակումներից ապահովելու նպատակով, առաջարկում ենք սահմանել որոշակի ժամանակահատված, որից հետո ազդարարման էլեկտրոնային հարթակին ներկայացված տեղեկությունները և դրանց հիման վրա ձևավորված շտեմարանը ավտոմատ կերպով կջնջվեն, և ազդարարների, նրանց ընտանիքի անդամների կյանքը սպառնալիքի տակ չի դրվի: Ընդունվել է:
10 27.11.2017 07:36:33 Հավելված 2. Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի վարման կարգը (այսուհետ՝ հավելված 2): Հավելված 2-ի 2-րդ կետի 2-րդ ենթակետում սահմանված է. «Միասնական էլեկտրոնային հարթակի վարման և գործարկման աշխատանքներին մասնակցում են հետևյալ սուբյեկտները՝ 2) հաղորդման հետագա ընթացքի համար պատասխանատու անձինք:» Առաջարկվում ենք, սույն իրավական ակտի սահմաններում սահմանել նաև պատասխանատու անձանց շրջանակը: Ընդունվել է ի գիտություն:
11 27.11.2017 07:36:33 Հավելված 2-իդ 4-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ «Միասնական էլեկտրոնային հարթակի ադմինիստրատորը նշանակվում է միասնական էլեկտրոնային հարթակի գործունեության աշխատանքների համակարգման համար և իրականացնում է` 1) միասնական էլեկտրոնային հարթակում հաղորդման հետագա ընթացքի համար պատասխանատու անձանց միասնական էլեկտրոնային հարթակին հասանելիության տրամադրում և զրկում»: Տարածական մեկնաբանումից խուսափելու և միասնական իրավակիրառ պրակտիկա ձևավորելու նպատակով, առաջարկում ենք առավել հստակ սահմանել, որ զրկումը վերաբերում է և իրականացվելու է միայն էլեկտրոնային հարթակի ադմինիստրատիվ սպասարկում իրականացնող՝ լիազոր մարմնի ներկայացուցիչների նկատմամբ: Ընդունվել է ի գիտություն:
12 Իրավաբանների հայկական ասոցիացիա 27.11.2017 07:23:36 Այնուհետև, ազդարարների պաշտպանության, ազդարարման վերաբերյալ առկա տեղեկությունները պաշտպանելու, դրանք հնարավոր հակերային հարձակումներից ապահովելու նպատակով, առաջարկում ենք սահմանել որոշակի ժամանակահատված, որից հետո ազդարարման էլեկտրոնային հարթակին ներկայացված տեղեկությունները և դրանց հիման վրա ձևավորված շտեմարանը ավտոմատ կերպով կջնջվեն, և ազդարարների, նրանց ընտանիքի անդամների կյանքը սպառնալիքի տակ չի դրվի: Ընդունվել է:
13 Քարլ Ուլբրիխթ 11.12.2017 05:36:50 Նախագծի 1-ին հավելվածի համաձայն՝ հարթակն ունի «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի մասին» պատուհան: Նշված պատուհանը պարունակում է ընդհանուր տեղեկատվություն միասնական էլեկտրոնային հարթակի մասին, այդ թվում՝ միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման նպատակը, ստեղծման համար հիմք հանդիսացող իրավական ակտը և միասնական էլեկտրոնային հարթակի անվտանգության երաշխիքները: Անհրաժեշտ է հստակեցնել՝ արդյոք այստեղ առկա է լինելու տեղեկատվություն առ այն, թե ով է հանդիսանալու կայքի ադմինիստրատորը, և ով է ստանալու հաղորդումը: Ընդունվել է ի գիտություն:
14 Քարլ Ուլբրիխթ 11.12.2017 06:15:44 Հարթակն ունի նաև «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի օգտագործման ուղեցույց» պատուհան, որտեղ քայլ առ քայլ ներկայացվելու է միասնական էլեկտրոնային հարթակից օգտվելու, ազդարարի անանունության ապահովման կանոնները և ազդարարման կարգը: Արդյոք սա նշանակում է, որ այս պատուհանում ներկայացվելու է նաև հաղորդման ներկայացման իրավական հետևանքները կամ տվյալների ներկայացման կամ անանուն եղանակով հաղորդման ներկայացման իրավական հետևանքների միջև առկա տարբերությունը կամ ազդարարին պատասխանելու համար սահմանված ժամկետային սահմանափակումների մասին տեղեկատվություն: Ընդունվել է ի գիտություն:
15 Քարլ Ուլբրիխթ 11.12.2017 06:26:33 Հարթակի «Վիճակագրություն» պատուհանը ներկայացնում է վիճակագրական տվյալներ միասնական էլեկտրոնային հարթակի այցելությունների քանակի, գրանցված ազդարարների ընդհանուր քանակի, ներկայացված հաղորդումների քանակի, հաղորդումների ստուգման արդյունքում հարուցված քրեական գործերի վերաբերյալ: Արդյոք սա չի հանգեցնի անձանց IP հասցեների բացահայտմանը: Ընդունվել է ի գիտություն:
home.european_union.image_alt
home.european_union.text