base.notification_banner.text
project.favorite.title

В разработке

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1179-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ 

--------- ---------------- 2023  թվականի  N    - Լ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1179-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Ադրբեջանի կողմից 2016 և 2020 թվականներին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և զբաղվածության ապահովման ծրագիրը հաստատելու մասին» N 1179-Լ որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման վերնագրում, որոշման հավելվածի և «ԳԼՈՒԽ 2.»-ի, «ԳԼՈՒԽ 3.»-ի և «ԳԼՈՒԽ 4.»-ի վերնագրերում «ԵՎ 2020» բառերը փոխարինել «, 2020 ԵՎ 2022» բառերով, իսկ «ՄԱՍՆԱԿՑԱԾ» բառից հետո լրացնել «, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻՑ ՀԵՏՈ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՈՐԱՑՐՎԱԾ» բառերով.

2) որոշման 1-ին կետում և որոշման հավելվածի 1-ին կետում «և 2020» բառերը փոխարինել «, 2020 և 2022» բառերով, իսկ «մասնակցած» բառից հետո լրացնել «, ինչպես նաև 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված» բառերով։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող օրվանից։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • project.old_project_time.text

    18.05.2023 - 05.06.2023

  • project.type.title

    Pешение

  • project.area.title

    Социальное обеспечение

  • project.ministry.title

    Министерство труда и социальных вопросов

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 545

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text