«Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում հանրային լողափերի կազմակերպման մասին» Կառավարության որոշման նախագիծ:
-
9 - project.vote.yes
-
3 - project.vote.no
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« __ »_____________ 2023 թվականի N _____ - Լ
«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ԳՈՏՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի ե1 կետը և 26-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 30-ի N 1584-Ն որոշման հավելվածի 1.1-ին կետի 1-ին ենթակետը, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1563-Ն որոշման 10-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի N 177-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու` Գավառ համայնքի Լճափ բնակավայրին հարակից տարածքից 1.0 հեկտար հողամասը (որից` 16.80%-ը գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից բարձր) տրամադրել հանրային լողափի (N 9 հանրային լողափ) ստեղծման համար` համաձայն N 1 հավելվածի, Շողակաթ համայնքի Շողակաթ բնակավայրին հարակից տարածքից 1.0 հեկտար հողամասը (հողամասն ամբողջությամբ գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից ցածր) տրամադրել հանրային լողափի (N 10 հանրային լողափ) ստեղծման համար` համաձայն N 2 հավելվածի, Գավառ համայնքի Գավառ քաղաքին հարակից տարածքից 1.0 հեկտար հողամասը (որից` 35.52%-ը գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից բարձր) տրամադրել հանրային լողափի (N 11 հանրային լողափ) ստեղծման համար` համաձայն N 3 հավելվածի, Մարտունի համայնքի Մարտունի քաղաքին հարակից տարածքից 1.2 հեկտար հողամասը (հողամասն ամբողջությամբ գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից ցածր) տրամադրել հանրային լողափի (N 12 հանրային լողափ) ստեղծման համար` համաձայն N 4 հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՎԱՐՉԱՊԵՏ՝ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
-
project.old_project_time.text
25.05.2023 - 09.06.2023
-
project.type.title
Pешение
-
project.area.title
Շրջակա միջավայր, Экономика, Территориальное управление и развитие
-
project.ministry.title
Министерство окружающей среды
project.views.title 771
project.print.title