base.notification_banner.text
project.favorite.title

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնների 107-րդ կետի համաձայն՝ հաղորդման ցանցին կամ արտադրողին միացած, ինչպես նաև նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր առևտրային հաշվառքի սարքերով 1 մլն կՎտժ և ավելի սպառում ունեցող՝ 110 կՎ և բարձր լարման սպառողները մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը պարտավոր էին ստանալ որակավորված սպառողի կարգավիճակ կամ ընտրել այլ մատակարար (առկայության դեպքում)։ Միաժամանակ, նշված ժամկետում որակավորված սպառողի կարգավիճակ չստանալու կամ այլ մատակարար չընտրելու դեպքում այդ սպառողները սպառած էլեկտրական էներգիայի համար երաշխավորված մատակարարին («Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին) պետք է վճարեն հանձնաժողովի սահմանած ամենաբարձր սակագնով (հանձնաժողովի 29.12.2021թ. №478-Ն որոշմամբ սահմանված է 53.48 դրամ/կՎտժ՝ ներառյալ ԱԱՀ-ն)։

Ընդ որում, որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու կամ այլ մատակարար ընտրելու համար խոչընդոտ է հանդիսանում սպառողների էներգատեղակայնքներից սնվող ենթասպառողների հաշվառքի սարքերը սահմանազատման կետերում տեղադրված չլինելու և բաշխողի էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգին (ԲԷԱՀ) միացված չլինելու հանգամանքը։ Իսկ ենթասպառող ունեցող սպառողների հաշվառման համալիրների փոխարինման պարտավորությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ինն է։

Հնարավորություն չունենալով էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնների 107-րդ կետով սահմանված ժամկետում (մինչև 01.02.2023թ.) դառնալ որակավորված սպառող կամ ընտրել մատակարար՝ ենթասպառող ունեցող որոշ սպառողների մոտ ստեղծվել է մի իրավիճակ, երբ վերջիններս չեն կարողանում դուրս գալ ազատ շուկա, քանի որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից վերջիններիս հաշվառման համալիրները չեն փոխարինվել։  Արդյունքում, այդ սպառողները, իրենց կամքից անկախ, ստիպված են սպառված էլեկտրական էներգիայի համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին վճարել հանձնաժողովի սահմանած ամենաբարձր սակագնով։

Հաշվի առնելով նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն իրականացնել հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշմամբ հաստատված ՀՀ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններում՝ բացառություն սահմանելով այն սպառողների համար, որոնց էներգատեղակայնքներից սնվում են ենթասպառողներ և տվյալ ենթասպառողների հաշվառքի սարքերը էլեկտրաէներգետիկական բաշխման ցանցային կանոններով (ԷԲՑ կանոններ) սահմանված պահանջներին չհամապատասխանելու պատճառով չեն կարող ներառվել բաշխողի էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին հանձնաժողովի սահմանած ամենաբարձր սակագնով  վճարելու հարցում։

2. Կարգավորման նպատակը և բնույթը

ՀՀ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ՀՀ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններով նախատեսված ժամկետներում որակավորված սպառողի կարգավիճակ չստանալու կամ մատակարար չընտրելու դեպքում հանձնաժողովի կողմից սահմանված ամենաբարձր սակագինը չվճարելու բացառություն սահմանել այն սպառողների համար, որոնց էներգատեղակայնքներից սնվում են ենթասպառողներ և տվյալ ենթասպառողների հաշվառքի սարքերը ԷԲՑ կանոններով սահմանված պահանջներին չհամապատասխանելու պատճառով չեն կարող ներառվել բաշխողի էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում։

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։

 4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման գործընթացների արդյունավետ իրականացումը։

  • project.old_project_time.text

    15.06.2023 - 01.07.2023

  • project.type.title

    Pешение

  • project.area.title

    Энергетика и природные ресурсы

  • project.ministry.title

    Комиссия по регулированию общественных услуг РА

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 446

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text