В разработке
«2024 թվականի վիճակագրական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ վիճակագրության պետական խորհրդի որոշման նախագիծ
-
0 - project.vote.yes
-
1 - project.vote.no
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«2024 ԹՎԱԿԱՆԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը
«Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի համաձայն` պաշտոնական վիճակագրությունը օրենքով լիազորված մարմինների կողմից պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների պահանջներին համապատասխան, հանրային կյանքի էական և չափակցելի երևույթների թվային արտահայտությամբ մշակված, արտադրված և տարածված, բացառապես վիճակագրական ծրագրերում արտացոլված վիճակագրությունն է, որը ներկայացուցչական հիմքով նկարագրում է Հայաստանի Հանրապետության տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական երևույթները:
Օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում պաշտոնական վիճակագրության իրագործման հիմքը վիճակագրական ծրագրերն են, որոնք ներառում են երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը` հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը և ծախսերի արդյունավետությունը:
Օրենքի նույն հոդվածում սահմանված է, որ վիճակագրական ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները հաշվի են առնում երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու նպատակով ապահովում են դրանց հնարավոր կայուն պարբերականությունը և տարեկան կտրվածքով պաշտոնական վիճակագրությանը հատկացվող ռեսուրսների հետ համաչափությունը:
Վիճակագրական ծրագրերը մշակվում են պաշտոնական վիճակագրության օգտագործողների պահանջարկի ուսումնասիրության հիման վրա:
Հնգամյա և տարեկան վիճակագրական ծրագրերը մշակվում են որպես արդյունավետ ռազմավարական և օպերատիվ կառավարման ու համակարգման առանցքային գործիքներ՝ ողջ ազգային վիճակագրական համակարգի համար:
Օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ տարեկան վիճակագրական ծրագիրը հիմնվում է տվյալ ժամանակաշրջանը ներառող հնգամյա վիճակագրական ծրագրի վրա:
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդն Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ իրեն վերապահված իրավասությունների շրջանակում հաստատում է վիճակագրական ծրագրերը:
Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ տարեկան վիճակագրական ծրագիրն ընդունվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաստատումից հետո՝ մեկամսյա ժամկետում, ներկայացվում է «2024 թվականի վիճակագրական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի որոշման նախագիծը:
- Կարգավորման նպատակը և ակնակալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն Օրենքի 14-րդ, 16-րդ և 17-րդ հոդվածների դրույթների պահանջները: Մասնավորապես, կապահովվեն Օրենքի 16-րդ հոդվածի դրույթները, համաձայն որոնց՝ ազգային վիճակագրական համակարգի տարեկան վիճակագրական ծրագիրը հիմնվում է տվյալ ժամանակաշրջանը ներառող հնգամյա վիճակագրական ծրագրի վրա և մշակվում է յուրաքանչյուր տարի պաշտոնական վիճակագրության արտադրողների ցանկի նորացման և նույն հոդվածում թվարկվածի համար իրավական հիմք ապահովելու նպատակով…»:
Տարեկան ծրագիրը կներառի պաշտոնական վիճակագրության արտադրողների կողմից իրականացվելիք բոլոր վիճակագրական հետազոտությունների նկարագրությունները և յուրաքանչյուր հետազոտության համար տվյալների հավաքման մեթոդները, ռեսպոնդենտների ընդգրկվածության աստիճանը, ռեսպոնդենտների մասնակցության պարտադիր կամ կամավոր բնույթը, ինչպես նաև վիճակագրության այն տեսակի կամ վիճակագրական ռեգիստրների թվարկումը, որոնց համար հետազոտությունը կապահովի անհրաժեշտ տեղեկատվության ստացում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված մարմինները
Նախագիծը մշակվել է Վիճակագրական կոմիտեի կողմից:
ԱՐՄՍՏԱՏ (ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ)
-
project.old_project_time.text
16.06.2023 - 03.07.2023
-
project.type.title
Pешение
-
project.area.title
Здравоохранение, Сельское хозяйство, Образование и наука, Շրջակա միջավայր, Авиация, Градостроителство, Работа и занятость, Социальное обеспечение, Энергетика и природные ресурсы, Спорт и молодежь, Культура, Экономика, Транспорт, Финансовая, Территориальное управление и развитие, Экономическая, Управленческие правоотношениями
-
project.ministry.title
Статистический комитет РА
project.views.title 728
project.print.title