base.notification_banner.text
project.favorite.title

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 796-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ղեկավարվելով «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ և   5-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Տարածքային կառավարման մասին» օրենքը, ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի 1-ին հոդվածը և 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների) և այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում կատարվող աշխատանքների ցանկերը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի N 940-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 796-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1)   որոշման վերնագիրը «(կազմակերպությունների)» բառից հետո լրացնել «, ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող լիազոր մարմինների» բառերով:

2)  որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը «(կազմակերպությունների)» բառից հետո լրացնել «, ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող լիազոր մարմինների» բառերով:

3)   որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:
  • project.old_project_time.text

    19.06.2023 - 04.07.2023

  • project.type.title

    Pешение

  • project.area.title

    Территориальное управление и развитие

  • project.ministry.title

    Министерство территориального управления и инфраструктур

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 439

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text