ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
-
3 - project.vote.yes
-
1 - project.vote.no
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» 1994 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-121 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի՝
- 36-րդ կետից հետո լրացնել նոր՝ 37-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.
«37) մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատում` իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման հետևանքով մարդկանց առողջությանը, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի այլ օբյեկտներին պատճառված բացասական ներգործության արժեքային գնահատում:».
- 36-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հետո լրացնել նոր՝ 2.1–րդ կետով հետևյալ բովանդակությամբ.
«2.1) մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգի հաստատումը.»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հետո լրացնել նոր կետով հետևյալ բովանդակությամբ.
«2.1) մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգի մշակումը.».
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«5) Հղկման աշխատանքներ կատարելիս բացառել մթնոլորտային օդ փոշու արտանետումները.»:
Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել 3-րդ մասով հետևյալ բովանդակությամբ.
«3. Հատուկ սահմանված երթուղով և հատուկ հատկացված վայրեր շինարարական աղբի տեղափոխման նկատմամբ վերահսկողությունը իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները:».
Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում «:» կենտադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով, և լրացնել նոր՝ 12-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.
«12) հատուցել սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-րդ կետով սահմանված կարգով գնահատված վնասը:»:
Հոդված 7. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2.Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 81.1-րդ հոդվածի 1-ին մասում «հղկման աշխատանքներ իրականացնելիս փոշու արտանետումները բացառող սարքեր, տեխնոլոգիաներ չօգտագործելը» բառերը փոխարինել «հղկման աշխատանքներ կատարելիս մթնոլորտային օդ փոշու արտանետումները չբացառելը» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 81.2-րդ հոդվածի`
- 1-ին մասում «կամ սահմանված կարգով հատկացված վայրում չտեղադրելը» բառերը փոխարինել «իրականացնելը» բառով.
- 2-րդ մասում «խախտումները, որոնք կատարվել են» բառերը փոխարինել խախտումը, որը կատարվել է» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
project.old_project_time.text
28.06.2023 - 14.07.2023
-
project.type.title
Закон
-
project.area.title
Инспекционная система
-
project.ministry.title
Аппарат Премьер-министра
project.views.title 311
project.print.title