base.notification_banner.text
project.favorite.title

«Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2018-2023 թվականների ռազմավարությունը եվ դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ

Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2018-2023 թվականների ռազմավարությունը (այսուհետ՝ Ռազմավարություն) մշակվել է՝ հաշվի առնելով դատաիրավական ոլորտում բարեփոխումների ռազմավարական պլանավորման, մշտադիտարկման, հաշվետվողականության և առաջընթացի պարբերական գնահատման անհրաժեշտությունը ոլորտի վերընթաց զարգացման ապահովման համար:

Ռազմավարությունը դատաիրավական ոլորտի բարեփոխումների նախորդ ծրագրերի շարունակությունն է և նախորդների ձեռքբերումներիհիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով իրավունքի բնագավառի ժամանակակից զարգացումները, ՀՀ դատական իշխանության և իրավական համակարգի առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները, սահմանում է՝ դատական և իրավական ոլորտի բարեփոխումների ընդհանուր նպատակը, ուղղությունները և առաջիկա հինգ տարիների համար այդ ուղղություններից յուրաքանչյուրով սահմանված ռազմավարական նպատակները, դրանց ուղենիշերը և ռազմավարության իրագործմամբ ակնկալվող վերջնարդյունքները, որոնց ցանկանում է հասնելԿառավարությունը հանրության համար:

Ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով Գործողությունների ծրագրով սահմանվում են ռազմավարական նպատակներից և ուղենիշերից բխող որոշակի միջոցառումներ և ձեռնարկվելիք գործողություններ՝ դրանց կատարման համար պատասխանատու մարմնի, կատարման վերջնաժամկետի, ակնկալվող արդյունքների ու դրանց համապատասխան որակական կամ քանակական չափելի ցուցանիշների նախատեսմամբ, ինչպես նաև յուրաքանչյուր գործողության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ակնկալվող աղբյուրի նշումով:

  • project.old_project_time.text

    04.12.2017 - 19.12.2017

  • project.type.title

    Pешение

  • project.area.title

    Юстиция

  • project.ministry.title

    Министерство юстиции

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 14250

project.print.title

project.sentences.title

18.12.2017

Գործողությունների ծրագրի 2.1.1.2. միջացառումը լրանցել նոր գործողությունով՝ հետևյալ բովանդակությամբ. «Հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպությունների հետ համատեղ մշակել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ վերապատրաստման ծրագիր՝ ներառելով դատավորների պարտադիր վերապատրաստման ծրագրում»։ Առաջարկում ենք միջոցառման կատարման վերջնաժամկետ սահմանել 2019 թվականի 1-ին եռամսյակը, ֆինանսավորման աղբյուրը՝ պետական բյուջեն և օրենքով չարգելված այլ միջոցները, իսկ որպես պատասխանատու մարմին՝ ԴԸԺՈՒՀ-ն։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի եզրափակիչ դիտարկումները Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ, պարբերություն 6 (6), https://goo.gl/rTpaKX/:

18.12.2017

Գործողությունների ծրագրի 3.1.4.1.միջոցառման «Ակնկալվող արդյունքը և չափելի ցուցանիշը» շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Բարելավվել են դատարանների շենքային պայմանները, այդ թվում՝ ապահովվել է դատարանների կամ դրանց նստավայրերի վարչական շենքերի մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար»։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի եզրափակիչ դիտարկումները Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ, պարբերություն 21, https://goo.gl/rTpaKX/:

18.12.2017

Գործողությունների ծրագրի 3.1.4.1.1. միջոցառման 2-րդ գործողությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Ուսումնասիրել հաշմանդամություն ունեցող անձանց համար դատարանների շենքերի մատչելիությունը, մշակել գործողությունների ժամանակացույց և վերացնել ուսումնասիրության արդյունքում արձանագրված արգելքները՝ ըստ ժամանակացույցի»։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի եզրափակիչ դիտարկումները Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ, պարբերություն 16 (4), https://goo.gl/rTpaKX/:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text