base.notification_banner.text

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի թիվ ՀՕ-253-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «արտակարգ իրավիճակների» բառերը փոխարինել «ներքին գործերի» բառերով։

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի այն տեղակալները, որոնք օրենքով սահմանված դեպքում կարող են հանդիսանալ նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք, նախարարին փոխարինելու և նախարարին վերապահված լիազորություններն իրականացնելու իրավասություն չունեն։»։

 

Հոդված 3. Օրենքի հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Ներքին գործերի նախարարությունը մշակում և իրականացնում է հասարակական կարգի և հասարակական անվտանգության պահպանության, մարդու անվտանգության, սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանության, հանցագործությու      նների և վարչական իրավախախտումների նախականխման, կանխման, հայտնաբերման, խափանման և բացահայտմանը մասնակցության, հետախուզվող անձանց և տրանսպորտային միջոցների հայտնաբերման, ճանապարհային երթևեկության անվտանգության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների պահպանման ապահովման, ռազմական կամ արտակարգ դրության, արտակարգ իրավիճակների պայմաններում իրավական ռեժիմի ապահովման, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակցության ապահովման, միգրացիոն գործընթացների կառավարման, համակարգման և իրավիճակի մոնիթորինգի, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզաների տրամադրման, կացության կարգավիճակների տրամադրման, աշխատանքային  միգրացիայի, քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակի որոշման գործընթացի, փախստականի կարգավիճակի ճանաչման և ապաստանի տրամադրման, քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման, անձնագրային միասնական համակարգի գործունեության կազմակերպման, անձանց փաստաթղթավորման և նույնականացման,  օտարերկրացիների կամավոր վերադարձի և արտաքսման, Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու հետ կապված հարաբերություններում տեղեկատվության փոխանակման, բնակչության պետական և ընտրողների ռեգիստրների վարման ու ընտրողների ցուցակների կազմման, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման, հաշվառման համարանիշների և վարորդական իրավունքի տրամադրման, տեխնիկական զննության և մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզավորման, զենքի առևտրի լիցենզավորման և շրջանառության մեջ գտնվող ապօրինի զենքի առգրավման, առանց հսկողության մնացած գույքի պահպանության հետ կապված հարաբերությունների կարգավորման ոլորտներում, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, բնածին և մարդածին աղետների ռիսկերի, հետևանքների նվազեցման և վերացման, իրականացման համակարգման, փրկարարական, վթարային փրկարարական, հրդեհաշիջման և առաջնային, անհետաձգելի, վթարավերականգնողական աշխատանքների համակարգման, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության տարահանման գործընթացների պետական կարգավորման ու դրա իրականացման աշխատանքների համակարգման, նշված ոլորտների խնդիրները լուծելու նպատակով տեղեկատվության ստացման, ամփոփման, նշված ոլորտներում կառավարման իրականացման և համակարգման, հումանիտար արձագանքման գործողությունների իրականացման համակարգման, նյութական պահուստի պաշարների պահպանման ու սպասարկման, սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացման, պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության ապահովման, պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրության, առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիաների տրամադրման, արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի վարման, տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող անձանց հավատարմագրման, հաշվառման, ինչպես նաև լիցենզավորման ծառայությունների մատուցման ապահովման, արտակարգ իրավիճակների, աղետների, կոնֆլիկտների տարածքից տուժածների բուժօգնության ցուցաբերման և բուժտարահանման միջոցառումների կառավարման օպերատիվ, կազմակերպչական և ռազմավարական հիմունքների մշակման, Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպման մասնակցության (խաղաղ ժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ապահովման ուղղությամբ քաղաքացիական պաշտպանության և փրկարարական ստորաբաժանումների ստեղծումը, զարգացումը, դրանց ծավալման և կիրառման պլանավորումը և Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության և ռազմական գործողությունների պայմաններում այդ ուժերի փոխադրումն անհրաժեշտ մարտական պատրաստականության վիճակի, պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի) ապահովման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը։»։

 

          Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1.                Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2.               Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Ոստիկանությունը և Միգրացիոն ծառայությունը միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով Ներքին գործերի նախարարություն։

3.                Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ միաձուլվող պետական կառավարման համակարգի մարմինները դադարեցնում են իրենց գործունեությունը, իսկ դրանց իրավունքներն ու պարտավորությունները փոխանցվում են նոր ստեղծված Ներքին գործերի նախարարությանը՝ դրա կանոնադրությունը հաստատելու մասին համապատասխան իրավական ակտով սահմանված ժամկետներում։ Այդ մարմինների աշխատակիցները շարունակում են պաշտոնավարել մինչև համապատասխան պաշտոններում օրենքով սահմանված կարգով նոր նշանակումներ կատարելը:

4.               Մինչև սույն հոդվածի 1-ին մասում նշված օրը Սահմանադրության 158-րդ հոդվածով նախատեսված իրադրության առկայության դեպքում, սույն օրենքն ուժի մեջ է մտնում նոր Կառավարության կազմավորմանը հաջորդող տասներորդ օրը։

5.               Մինչև Հանրապետության նախագահի կողմից ներքին գործերի նախարար նշանակվելը Սահմանադրության 158-րդ հոդվածով նախատեսված իրադրության առկայության դեպքում, Ներքին գործերի նախարարի թեկնածության վերաբերյալ առաջարկությունը ներկայացվում է նոր Կառավարության կազմավորումից հետո՝ տասնօրյա ժամկետում։

6.               Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում, Օրենքի 3-րդ հոդվածով սահմանված կարգով վարչապետը Հանրապետության նախագահին է ներկայացնում Ներքին գործերի նախարարի թեկնածության վերաբերյալ գրավոր առաջարկություն:

7.               Ներքին գործերի նախարարը Հանրապետության նախագահի կողմից նշանակվելու վերաբերյալ հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ չորս ամսվա ընթացքում, վարչապետին է ներկայացնում առաջարկություններ փոխնախարարների և ենթակա մարմինների ղեկավարների թեկնածության վերաբերյալ։

8.               Ներքին գործերի նախարարության կանոնադրությունը, կառուցվածքը և հաստիքացուցակը հաստատվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ չորս ամսվա ընթացքում:

9.               Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` չորս ամսվա ընթացքում, Ներքին գործերի նախարարը ներկայացնում է առաջարկներ՝ Ներքին գործերի նախարարությանը ենթակա ՊՈԱԿ-ների ու ՓԲԸ-ների հետագա գործունեության, դրանց վերակազմակերպման կամ գործունեության դադարեցման անհրաժեշտության վերաբերյալ։

10.             Սույն օրենքից բխող այլ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։

  • project.old_project_time.text

    18.09.2023 - 11.10.2023

  • project.type.title

    Закон

  • project.area.title

    Юстиция

  • project.ministry.title

    Министерство юстиции

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 35

project.print.title

project.sentences.title

Թամարա Չախոյան

22.09.2023

  • Թեստ 1

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text