base.notification_banner.text

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ԵՎ

ՉՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ՏԱՐԱՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» 2012 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-30-Ն օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.2-րդ հոդվածով.

«Հոդված 8.2. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում ՀՀ ներքին գործերի նախարաության լիազորությունները

1.     Վտանգավոր բեռներ փոխադրումների բնագավառում ՀՀ ներքին գործերի նախարարությունը`

1)    Վտանգավոր բեռների փոխադրումների ժամանակ վտանգավոր բեռ փոխադրողի կողմից գրավոր դիմում ներկայացվելու դեպքում իրականացվում է վտանգավոր բեռի ուղեկցումը անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով.

2)    Տալիս է համաձայնություն վտանգավոր բեռներ փոխադրելու երթուղու վերաբերյալ.

3)    Վտանգավոր բեռների փոխադրման ժամանակ առաջացած վթարների դեպքում իրականացնում է բնակչության և տարածքների պաշպանությանը, վթարների վերացմանն ուղղված միջոցառումներ

4)    Իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության կանոնադրությունը ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից:

  • project.old_project_time.text

    28.09.2023 - 18.10.2023

  • project.type.title

    Финансовый отчет

  • project.area.title

    Юстиция, Здравоохранение

  • project.ministry.title

    Министерство юстиции

  • project.main_project.title

    https://e-draft-test.moj.am/ru/projects/5968

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 25

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text