-
0 - project.vote.yes
-
0 - project.vote.no
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական սահմանի մասին» 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-265 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին հոդվածով.
«Հոդված 10.1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանով շարժի համակարգումը
1. Սահմանային վերահսկողության իրականացումն ապահովելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս և Հայաստանի Հանրապետությունից մեկնելիս անձանց, տրասնպորտային միջոցների շարժը, ինչպես նաև միգրացիոն հոսքերի վերաբերյալ այլ տեղեկությունները ենթակա են միասնական հաշվառման։
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունների միասնական հաշվառումն իրականացնելու նպատակով գործարկվում է սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը։
3. Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի շահագործումը, սպասարկումը, շահագործման հետ կապված աշխատանքների համակարգումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառի պետական լիազորված մարմինը։
4. Սույն հոդվածի 3-րդ մասի իմաստով սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի շահագործման հետ կապված աշխատանքների համակարգում է համարվում համապատասխան տեղեկություններ մշակելը՝ հավաքելը, մուտքագրելը, պահպանելը, փոփոխելը, արգելափակելը, ուղեփակելը, փոխանցելը, արխիվացնելը, ինչպես նաև համակարգից օգտվելու իրավունք ունեցող պետական մարմիններին ու կազմակերպություններին տրամադրվող հասանելիության ապահովումը, անհրաժեշտ ծավալով և ձևաչափով տեղեկատվության տրամադրումը:
5. Պետական մարմիններն ու կազմակերպությունները պետական սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից կարող են օգտվել, այդ թվում՝ համակարգում տեղեկություններ մուտքագրել օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում և անհրաժեշտ ծավալով՝ օրենքով նախատեսված նպատակներին հասնելու համար։
6. Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը շահագործելու կանոնները, համակարգում տեղեկություններ մուտքագրելու կարգը և մուտքագրվող տեղեկությունների շրջանակը, համակարգից օգտվելու իրավունք ունեցող պետական մարմինների ու կազմակերպությունների ցանկը և օգտվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող՝ 10.1-ին հոդվածի 6-րդ մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում:
-
project.old_project_time.text
02.10.2023 - 18.10.2023
-
project.type.title
Закон
-
project.area.title
Юстиция
-
project.ministry.title
Министерство юстиции
-
project.main_project.title
https://e-draft-test.moj.am/ru/projects/5992
project.views.title 29
project.print.title