base.notification_banner.text

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի 4341 հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Դատարանն իրավունք ունի հայտարարելու պատժի կրումից կամ վերահսկողությունից խուսափող դատապարտյալի հետախուզում` դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի կամ հսկող դատախազի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ:

2. Հետաքննության մարմինը` օրինական ուժի մեջ մտած դատական ակտն ի կատար ածելու մասին կարգադրությունը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում դատապարտյալին չհայտնաբերելու դեպքում, հայտարարում է վերջինիս հետախուզում և կազմում հետախուզական գործ, որի մասին անհապաղ հայտնում է դատարանին և հսկող դատախազին:

3. Ազատությունից զրկելու հետ չկապված պատժի դատապարտված հետախուզվողին հայտնաբերելուց հետո իրավասու մարմինն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում, հայտնաբերված հետախուզվողին ներկայացնում է դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին՝ այդ մասին գրավոր հայտնելով դատարանին, իսկ հսկող դատախազի միջնորդությամբ հետախուզում հայտարարված լինելու դեպքում՝ նաև վերջինիս:

4. Դատարանի նախաձեռնությամբ հետախուզում հայտարարելու դեպքում հայտնաբերված հետախուզվողին ներկայացվում է դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին՝ այդ մասին գրավոր հայտնելով դատարանին, եթե այլ բան նախատեսված չէ հետախուզում հայտարարելու մասին դատարանի որոշմամբ:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • project.old_project_time.text

    03.10.2023 - 19.10.2023

  • project.type.title

    Закон

  • project.area.title

    Юстиция

  • project.ministry.title

    Министерство юстиции

  • project.main_project.title

    https://e-draft-test.moj.am/ru/projects/5992

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 44

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text