base.notification_banner.text
project.favorite.title

В разработке

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքներ և «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրում լրացում կատարելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագիր

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 27.12.2017 06:23:26 Հողային ծածկույթի ընթացիկ դասակարգումը խիստ մասնագիտական բնույթի է, ուստի տեղական ինքնակառավարման մարմինները չունեն այն համապատասխան գործիքները և մասնագետները որպեսզի կարողանան իրականացնել այդ ամենը, ուստի առաջարկում եմ սրա հետ մեկտեղ զուգահեռաբար որոշ լիազորություններ դնել նաև ՀՀ ԿԱ ԱԳ Կադաստրի ՊԿ-ի աշխատակազմի վրա, որպեսզի համագործակցության արդյունքում այդ աշխատանքը իրականանա: Պարզաբանում՝ <<Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածում նշված է՝ <<Հողային ծածկույթի դասակարգման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարու-թյունը:>>: Հետևաբար, բարձրացված հարցերը կկարգավորվեն համապատասխան ՀՀ կառավարության որոշման շրջանակում: Բացի այդ, <<Հողային ֆոնդ>> և <<հողային ծածկույթ>> հասկացությունները փոխկապակցված են՝ հողը որպես մակերես վերաբերվում է տեսանելի կենսաֆիզիկական ծածկյույթին, իսկ հողային ֆոնդը՝ վերաբերվում է հողերի սոցիալ-տնտեսական օգտագործմանն ըստ նպատակային նշանակության:
home.european_union.image_alt
home.european_union.text