«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 17-ի N 629-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - project.vote.yes
-
1 - project.vote.no
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 629-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
|
|
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը |
|
Առաջարկվող իրավական ակտի ընդունումը պայմանավորված է կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներին մասնակիցների ռեեստրը վարողի կողմից տարեկան մեկ անգամ անվճար՝ մասնակցի կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին մատչելի տեղեկատվության ներկայացման անհրաժեշտությամբ: |
|
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Ներկայումս մասնակիցների ռեեստրը վարողի կողմից տարեկան մեկ անգամ՝ մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին ներկայացվող հաշվետվության ձևը չի ապահովում այն օգտագործողի համար անհրաժեշտ տեղեկատվության ամփոփ և մատչելի ներկայացումը: |
|
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Կուտակային կենսաթոշակային ոլորտին վերաբերվող խնդիրները գտնվում են ՀՀ կառավարության օրակարգում և նպատակաուղղված են հանրության համար պարզ, թափանցիկ ու վստահելի համակարգի ստեղծմանը: |
|
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներին մատչելի տեղեկատվության հաշվետվության ձև տրամադելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 17-ի N 629-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: |
|
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի և ՀՀ կենտրոնական բանկի կողմից: |
|
Ակնկալվող արդյունքը |
|
Որոշման մեջ կատարվող համապատասխան փոփոխությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ հնարավորություն տրվի յուրաքանչյուր մասնակցի ստանալու մատչելի տեղեկատվություն:
|
-
project.old_project_time.text
25.12.2017 - 10.01.2018
-
project.type.title
Pешение
-
project.area.title
Финансовая, Экономическая
-
project.ministry.title
Министерство финансов
project.views.title 6807
project.print.title