project.favorite.title
«ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 338-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - project.vote.yes
-
3 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 22.01.2018 08:53:16 | «ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 338-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը պարունակում է ակնհայտ շահերի բախումներ: Մասնավորապես ԵԱՏՄ 021 Սննդամթերքի անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգի Հոդված 21-ի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն անասնաբուժասանիտարական փորձաքննությունը հանդիսանում է համապատասխանության գնահատման ձև: Այստեղից բխում է, որ փորձարկման լաբորատորիան ենթակա է հավատարմագրման: Ներկայացվող նախագծով սույն պահանջից բացի հաստատվում են նաև անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող անձանց համար նախատեսված հարցաթերթը: Հաշվի առնելով, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ի կազմում գործում է նաև «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ը, ստացվում է, որ ՍԱՊԾ-ն ստուգում է անելու իր ենթակայությամբ տակ գտնվող լաբորատորիային ևս, ինչն ակնհայտ շահերի բախում է պարունակում: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ԵԱՏՄ կանոնակարգերը իրավական հիերարխիայի առումով ևս գերակա են, լրացուցիչ նմանատիպ պարտավորությունների սահմանումը կարող է սահմանափակումներ մտնել ոչ կառույցի կազմում գործող այլ կազմակերպությունների գործունեության համար: |
Առաջարկությունը չի ընդունվել, քանի որ նախագծի ընդունումը պայմանավորված է անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող անձանց մոտ ստուգումների իրականացման անհրաժեշտությամբ՝ համաձայն «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1.1 մասի:
ՀՀ օրենսդրությամբ որևէ սահմանափակում չի նախատեսված ենթակա մարմինների կողմից համապատասխանության գնահատման գործընթացի իրականացման տեսանկյունից:
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ լիազորված պետական մարմինը իրականացնում է կազմակերպության գործունեության վերահսկողություն, լսում է պետական կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները: Միաժամանակ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է ներքին աուդիտ:
Արդյունքում Լիազոր մարմնի կողմից ենթակա կազմակերպությունում իրականացվող վերահսկողությունը կրում է առօրյա բնույթ, այլ ոչ թե «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի համաձայն առավելագույնը տարին մեկ անգամ:
|