base.notification_banner.text

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 30.01.2018 02:18:18 Հարգելի գործընկերներ, Ծրագրերի հստակեսցումը ճիշտ է: Սակայն ՀՀ պետական բյուջեի մուտքերի նվազեցման պարագայում տարեկան շուրջ 20 մլչդ դրամի արտոնության տրամադրումը այդ ծրագրին մեծ ճոխություն է: Ընդ որում, այդ արտոնությունները տրվում են ՀՀ պետական բյուջեի սոցիալական ծրագրերի առկա ու հետագա կրճատման հեռանկարի պարագայում: Ավելին, երբ մենք ենք հայցում ՀԿ-ներին արտոնություն տրամադրել, ապա հանդիպում ենք միանշանակ մերժման այն արդարացմամբ, որ կառավարությունը որդեգրել է արտոնություններ չտրամադրելու քաղաքականությունը: Մինչդեռ մեզ հայտնի չէ առաջավոր տեխնոլոգիաների ներդրումային ծրագրերի համար բազմաթիվ հայտնի ու անհայտ կազմակերպություններին տրված հարկային ու մաքսային արտոնությունների ժամկետից հետո պետական բյուջե մուծված հարկերի մասին վիճակագրությունը: Ավելին, այդ ծրագրերից շատերը լուրջ կասկած են հարուցում: Օրինակ, ՞Արմյանսկի ուրաժայ՞ ՍՊԸ կողմից Հայաստան հոլանդական վարդեր ու դանիական լամպեր ներմուծելու ծրագիրը: Այս կապակցությամբ առաջարկում եմ հանրությանը ներկայացնել այդպիսի ծրագրերի շրջանակներում պետբյուջե վերադարձրած հարկերի մասին տեղեկատվությունն՝ ըստ կազմակերպությունների ու այդ ծրագրերի արդյունավետության գնահատման ցուցանիշների: Լավ կլինի, որ այդ տվյալները քննարկվեն նաեւ ՀՀ ՖՆ եւ ՀՀ ԿԱ ՊԵԿ համապատասխան խորհուրդներում: Հարգանքով, Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ Չի ընդունվել:
home.european_union.image_alt
home.european_union.text