base.notification_banner.text
project.favorite.title

В разработке

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (ԼՐԱՄՇԱԿՎԱԾ)

Հայաստանի Հանրապետության Կառավարությունն ստանձնել է Պետական-մասնավոր գործընկերության (այսուհետ՝ ՊՄԳ) ամբողջական, համակարգային մոտեցման և Հայաստանում դրանց իրականացման համար ամուր հիմքերի մշակման հանձնառություն:

Կառավարության նպատակն է մասնավոոր հատվածի ուժեղ կողմերի և հնարավորությունների համախմբման միջոցով նպաստել տնտեսական և սոցիալական զարգացմանը Հայաստանում, միաժամանակ ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավման, երկկողմ պարտավորությունների սահմանման միջոցով խթանել միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող հայկական ընկերությունների կայացումը։

ՊՄԳ կիրառումը լավ հնարավորություն է նպաստելու երկրի ենթակառուցվածքների զարգացմանը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը, մասնավոր հատվածի ֆինանսական և ոչ միայն ֆինանսական հնարավորությունների կենտրոնացմանը, պետություն-մասնավոր հատված երկխոսության արդյունավետ իրագործմանն ու ապահովմանը:

  • project.old_project_time.text

    23.02.2018 - 21.06.2018

  • project.type.title

    Закон

  • project.area.title

    Экономика, Экономическая

  • project.ministry.title

    Министерство экономики

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 11751

project.print.title

project.sentences.title

20.06.2018

Հիմնավորման մեջ նշված է, որ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում: Իմ կարծիքով առանվազն Գնումների մասին օրենքում պետք է կատարվեն հիմնարար փոփոխությունների հակառակ դեպքում ՊՄԳ գործարքներ ընդհանրապես հնարավորություն չի լինի իրականացնել։ Գնումների մասին օրենքով ըստ սահմանման ՊՄԳ գնում է և այդպիսով ՊՄԳ կարգավորվում է այդ օրենքով, միաժամանկ ՊՄԳ նախագծով մրցույթները պետք իրականացեն Գնումների մասին օրենքով, այն դեպքում երբ Գնումների մասին օրենքով սահմանված սահմանումնները և ընթացակարգերը հիմնականում կիրառելի չեն ՊՄԳ գործարքների առումով, մասնավորապես ՊՄԳ սահմանված է որպես մասնավոր գործընկերոջը իրավունքի շնորհում, գնման գինը սահմանված է որպես նախահաշվային գին, հանրությանը մատուցվող ծառայությունների գինը չի կարող լինել մրցույթի առարկա / ամենատարածված ՊՄԳ գործարքներն են/, մասնակիցների վրա դրվող սահմանափակումները բացառում են / project financing/ եղանակաը, կնքված պայմանգրի վերաբերյալ հայտարարությանը ներկայացվող պահանջները չեն կարող կատարվել ՊՄԳ շատ դեպքերում, նախորակորման փուլում բանակցությունների պահանջը անտեղի է ՊՄԳ շատ դեպքերում, և այլն։ Առաջարկություն։ Հակասությունները այնքան շատ են, որ թերևս ավելի արդյունավետ կլինի կամ ընհանրապես ՊՄԳ-ի վրա չտարածել Գնումների մասին օրենքը, այս դեպքում ՊՄԳ գնման բոլոր ընթացակարգերը պետք է սահմանվեն ՊՄԳ օրենքով կամ ՊՄԳ օրենքը ներառել Գնումների մասին օրենքում որպես առանձին բաժին, այս դեպքում Գնումների մասին օրենքում պետք նաև կատարվեն այլ փոփոխություններ, առավել կարևոր է ՊՄԳ առանձնահատկությունները հաշվի առնող գնումների ընթացակարգի սահմանումը։

07.03.2018

7.Օրենքի նախագծի հոդված 10-ը, սահմանելով, ՊՄԳ իրականացման վերաբերյալ որոշման բովանդակությունը, չի սահմանում նույն որոշմամբ կարգավորման ենթակա հանրային գործընկերոջ այլ պարտավորությունները մասնավոր գործընկերոջ նկատմամբ, բացի ֆինանսական պարտավորությունից, ինչպես նաև չի սահմանում, որ նույն որոշում պետք է սահմանի կողմերի միջև ռիսկերի բաշխումը:

07.03.2018

9. Օրենքի նախագծի 11-րդ հոդվածի 4-րդ մասում խոսվում է նրա մասին, որ կառավարությունը «պետք է կազմի սեփական նախաձեռնությամբ ներկայացվող առաջարկների մերժման համար հիմք հանդիսացող հանգամանքների ամբողջական ցանկ», ընդ որում, Օրենքը չի սահմանում, թե ինչ սկզբունքներով կամ չափանիշ¬ներով պետք է ղեկավարվի ՀՀ Կառավարությունը նշված հիմքերը սահմանելիս, ինչի արդյունքում Օրենքը չի բացառում կամայականությունները, չի ապահովում իրա-վական ակնկալիքների կանխատեսելիությունը և բարձրացնում է կոռուպցիոն ռիս-կերի հավանականությունը:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text