base.notification_banner.text
project.favorite.title

В разработке

«Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և սպայական կազմի զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին

     Որոշման նախագծի համաձայն սահմանվում են սպայական կազմի զինծառա­յողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկա­վոր­ման կարգը և պայմանները, որոնց համաձայն զինծառայողները կարող են թե անմիջապես կառուցապատողից, և թե մարզերում երկրորդական շուկայից բնակարաններ կամ բնակելի տներ ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել 20 տարի ժամկետով հիպոտեկային արտոնյալ վարկավորման ծրագրից առավելագույնը 9% տարեկան տոկոսադրույքով և պետության կողմից բնակարանի արժեքի 10% կանխավճար վճարելու, տոկոսադրույքի 4%-ի սուբսիդավորումից, իսկ մնացած 5%-ի վճարումն իրականացնել օրենքով սահմանված եկամտային հարկի հետ վերադարձման միջոցով: Նախագծով կարգավորվում են նաև պետության և կառուցապատողի միջև հարաբերությունները, պետության անունից հանդես գալու իրավասությունը վերապահելով ՀՀ պաշտպանության նախարարությանը:

  • project.old_project_time.text

    04.04.2018 - 19.04.2018

  • project.type.title

    Pешение

  • project.area.title

    Безопасность

  • project.ministry.title

    Министерство обороны

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 23187

project.print.title

project.sentences.title

10.04.2018

1/ Հավելված 2-ի II-րդ բաժնի 12-րդ կետում նշված առաջնահերթությունների 5-րդ ենթակետով սահմանվում են հրամանատարական կազմի զինծառայողների բալերը, բա մյուս կարգի զինծառայողները՞ //ծառայությունների պետեր, տարբեր կարգի տեղակալներ, ավագ սպաներ, սպաներ//: Առաջարկում եմ լրացնել կամ <<... և հավասարազոր պաշտոններ զբաղեցնեղ սպաներ>> բառերով, կամ այլ ձևով նշել մնացած սպայակազմին /բանակը միայն հրամանատարներով չէ բանակ/:

10.04.2018

2/ Հավելված 2-ի II-րդ բաժնի 12-րդ կետում նշված առաջնահերթությունների 6-րդ ենթակետում <<հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողները>> բառերը վերաձևակերպել <<...... հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն տանող զորամասում ծառայած զինծառայողները>> կամ <<....առաջին և երկրորդ կարգի զորամասերում ծառայած զինծառայողները>> բառերով, կամ ավելացնել ևս մեկ կետ` <<մնացած սպաները>> բառերով:

10.04.2018

3/ Հավելված 2-ի II-րդ բաժնի 12-րդ կետում նշված առաջնահերթությունների 6-րդ ենթակետով նշված 5 տարուց ավելի ծառայության յուրաքանչյուր լրիվ օրացուցային տարվա համար` <<1 միավոր>> բառերը փոխարինել <<2 //կամ 3// միավոր>> բառերով /5 տարուց ավելի ծառայելը հերոսություն է, պետք է խրախուսել/:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text