base.notification_banner.text
project.favorite.title

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի  նպատակն է Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնության և սպասարկման բոլոր տեսակների լիցենզավորման համար ներկայացնել  նույն բնույթի պահանջներ շարադրված նույն կառուցվածքով: Ինչպես նաև մասնագիտական կաբինետների և բաժանմունքների առաջադրվող պահանջները շարադրել նույն   կետում:

Ընդհանուր առմամբ նախագծի հավելված 1-ում կատարվել են հետևյալ հիմնական փոփոխությունները` փոխվել  է փաստաթղթի կառուցվածը, այն դարձնելով կիրառման համար ավելի դյուրին, արտահիվանդանոցային մեծերի և մանկական բժշկական օգնության և սպասարկման նույն տեսակի իրականացումը կարող է ծավալվել միևնույն կաբինետում հերթափոխով, հոսքերի տարանջատումով, արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման յուրաքանչյուր երեք տեսակի ծառայությունները կարող են ծավալվել միևնույն կաբինետում հերթափոխով, հոսքերի տարանջատումով, արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող լիցենզավորված հաստատության յուրաքանչյուր միջին բուժաշխատողը կարող է միաժամանակ սպասարկել մինչև երկու կաբինետ:

  • project.old_project_time.text

    20.04.2018 - 07.05.2018

  • project.type.title

    Pешение

  • project.area.title

    Здравоохранение

  • project.ministry.title

    Министерство здравоохранения

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 7740

project.print.title

project.sentences.title

03.05.2018

Հայաստանի Հանրապետության Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի 13 հոկտեմբերի 2017թ-ի նիստում հաստատվեցին առողջապահության ոլորտի կոռուպցիոն մի շարք ռիսկեր, դրանց հաղթահարման միջոցառումները ( http://www.gov.am/am/anti-corruption-sessions/ ) որոնք հետագայում հաստատվեցին ՀՀ կառավարության 18 հունվարի, 2018 թ-ի թիվ 133–Ն որոշման N3 հավելվածով , միաժամանակ սահմանելով ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների ժամանակացույցը: ( https://www.e-gov.am/gov-decrees/item/29926/ ) Որոշման 14 կետի 4-րդ ենթակետի 1) պարբերությամբ պահանջվում է. ,, Փոխել փաստաթղթի կառուցվածը, այն դարձնելով կիրառման համար ավելի դյուրին, այնպես, որ ամեն մի մասնագիտական կաբինետի կամ բաժանմունքին առաջադրվող պահանջները գրված լինեն հենց իր կետում, ոչ թե մի քանի էջ հետո, կամ հղումների մեջ կամ էլ մի այլ ,,թաքնված,, տեղում: Նույն որոշման 14 կետի 7-րդ ենթակետը պահանջում է. ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N1936-Ն որոշման վերանայում՝ ՀՀՇՆ «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերի և ՀՀՇՆ «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերի բուժական կազմակերպությունների նախագծման կանոնների հավաքածուի դրույթներին ու պահանջներին համապատասխան: Այս առումով որոշման ներկա տարբերակում, որևէ բառ չկա առաջարկվող ամեն մի կաբինետի համար պարտադիր առաջարկվող շինարարական նորմերի մասին կամ , եթե դեռ շինությունների նորմերը սահմանող փաստաթուղթը պատրաստ չէ, հղում այդ փաստաթղթին, թե ինչպիսի մակերեսներից պետք է այն բաղկացած լինի:

03.05.2018

Առաջարկում եմ ավելացնել կետ, որը կնախատեսեր դատաբժշկական ամբուլատոր խորհրդատվության իրականացում, որը առայժմ բացակայում է, սակայն դրա բացակայությունը որևէ ձևով չի հիմնավորվում:

03.05.2018

Առաջարկում եմ մի շարք տեղերում կիրառվող ,, Բժշկական քննության բազմոց,, բառակապակցությունը փոխարինել ,,Բժշկական քննության թախտ,, բառերով:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text