project.favorite.title
Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին
-
1 - project.vote.yes
-
6 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 12.06.2018 09:09:26 | Խնդրում եմ ասացեք, Երևան քաղաքում որտեղ կարելի է 45000 դրամով բնակարան վարձել առանց սեփական արժանապատվությունը վնասելու: Գոնե 60000 սահմանեք, իսկ մեծ ընտանիքների համար` 80000: |
Ընդունվել է, բնակվարձի փոխհատուցման չափերն ավելացվել են:
|
|||
2 | 15.06.2018 14:44:21 | Ներկա պահին այլ քաղաքներում հենց այդ սակագնով են փոխհատուցու; ես ծառայում եմ Դիլիջանում՝ ու սահմանված փոխհատուցումով բնակարան չես կարող վարձել։ Ըստ երևույթ մեծամասնությունս մի որոշ չափի գումար աշխատավարձից հատկացնում ենք բնակարանի համար։ Արաջարկվող գումարն երևի ավելի փոքր է քան գումարն առաջարկող պաշտոնյայի բնակարանի օրավարձն ! |
Ընդունվել է, բնակվարձի փոխհատուցման չափերն ավելացվել են:
|
|||
3 | 18.06.2018 14:40:31 | Անհրաժեշտ է հանել նույնականացման քարտի հետ բնակչության պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումից տեղեկանքի ներկայացման պահանջը, քանի որ նույնականացման քարտում կա հաշվառման մասին տվյալները: Ավելի ճիշտ և հեշտ է նույնականացման քարտ կարդացող սարք գնեք, քան թե սպային (զինծառայողին) ստիպեք ազատ օր խնդրի, սահմանից (ծառայության ցանկացած վայրից) գա հասնի, գումար վճարի, 5 օր հետո նորից ստորանալով գա այդ «չարաբաստիկ» տեղեկանքը հասցնի և ուղարկի: Իսկ եթե ուշացնի՞: |
Չի ընդունվել, քանի որ <<Նույնականացման քարտերի մասին>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջների համաձայն նույնականացման քարտերում բնակության վայրը նշվում է միայն երկիրը:
|
|||
4 | 18.06.2018 14:40:31 | 15-րդ կետից հանել «7-րդ ենթակետով» բառերը: Կադաստրի յուրաքանչյուր տեղեկանքն արժի 1000 դրամ, 5-6 անձով ընտանիքի համար 6000 դրամ: Այս տարի երևի չեք հիշում պայմանագրերի` նոտարիուսով կնքված չլինելը ինչ մեծ աղմուկ հանեց: Կարելի է ենթադրել, որ այս նախագիծը գրողները վարձով չեն ապրում, թղթերի ետևից չեն գնում-դատարկ ետ դառնում, եկամտահարկ չեն վճարում տանտիրոջ փոխարեն, կադաստրի ճամփեն էլ ջրի ճամփա է, էն էլ` անվճար: |
Ընդունվել է:
|
|||
5 | 18.06.2018 14:50:01 | Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին ենթակետից հանեք «և 18 տարին չլրացած» բառերը: Երեխաները, անկախ տարիքից, մինչև ամուսնանալն էլ երեխաներ են: Ո՞ր հայկական ընտանիքում են 18 տարեկան, ԲՈՒՀ չընդունված երեխային տանից դուրս անու՞մ: Աշխատանքը լցվել է, բոլոր 18 տարեկանները աշխատանք են գտնում ու աշխատում.... |
Չի ընդունվել, քանի որ <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասը հստակ սահմանում է ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց շրջանակը:
|
|||
6 | 18.06.2018 14:54:38 | 6.-րդ հոդվածի հանձնաժողովի նիստերի գումարման ժամկետները սահմանել ոչ թե երկու ամիս, այլ մեկ ամիս: Գործնականում, փորձը ցույց է տալիս, որ 2-3 ամիսը մեկ են հանձնաժողովի նիստ գումարում: Իսկ այս տարի առաջին նիստը ապրիլին թե մայիսին էր եղել: Զինծառայողը ի վիճակի՞ է 4-5-6 ամիս առանց փոխհատուցման վճարման 80000-100000 դրամ տան վարձ տա՞լ |
Չի ընդունվել, քանի որ գործերի քանակը հաշվի առնելով, հնարավոր չէ նիստերի նախապատրաստումն իրականացնել մեկամսյա ժամկետում:
|
|||
7 | 20.06.2018 16:00:10 | Համաձայն եմ Վարդան Հակոբյանի հետ՝ «և 18 տարին չլրացած» արտահայտության հետ կապված: Առաջարկում եմ զինծառայողների հետ կապված բոլոր փաստաթղթերում զինծառայողի անդամ համարել տվյալ պահին նրա հետ համատեղ բնակվող հարազատներին՝ (կին, երեխաներ, ծնողներ)՝ առանց տարիքային սահմանափակման: |
Չի ընդունվել, քանի որ <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասը հստակ սահմանում է ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց շրջանակը:
|