base.notification_banner.text
project.favorite.title

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1422-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1422-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

      «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի N 1422-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգի հստակեցմամբ և ընթացակարգերի պարզեցմամբ:

     

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Գործող որոշմամբ դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվություն ստանալու համար հայտատուն ներկայացնում է գովազդի տեքստը` սցենարով (նկարագրությամբ), փաստաթղթային (հաստատված հայտատուի ստորագրությամբ և կնիքով (առկայության դեպքում) և էլեկտրոնային կրիչով, իսկ լրատվության էլեկտրոնային միջոցներով գովազդ իրականացնելու դեպքում միայն գովազդային հոլովակը` էլեկտրոնային կրիչով` երկու օրինակից, ինչպես նաև տեղեկատվություն, թե կոնկրետ որ տեղեկատվական միջոցով է տարածվելու գովազդը:

Վերոնշյալ պահանջը խնդիր է առաջացնում հայտատուների համար այնքանով, որ գովազդի տեքստը և տեղեկատվական միջոցը հնարավոր է ընթացքում փոփոխվեն, որը ենթադրում է նոր հայտ և նոր թույլտվություն:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվություն տրամադրման ընթացքում հայտատուի կողմից ներկայացվող տեղեկատվության պարզեցումը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

          Նախագիծը կազմվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում հիմնական ակնկալվող արդյունքը Հայաստանի Հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգի հստակեցումն ու մատչելիությունն է:

Մասնավորապես, կատարվել են հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) գովազդի թույլտվության ժամկետը սահմանվում է մինչև 5 աշխատանքային օր, գործող 7-ի փոխարեն,

2) վերացվել է գովազդի տեղադրելու համար տեղեկատվական միջոցի տեսակի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման անհրաժեշտությունը,

3) վերացվել է գովազդի տեքստի (սցենարի) վերաբերյալ պահանջը,

4) սահմանվել է դեղի, բուժական մեթոդի և բուժտեխնիկայի գովազդում նախազգուշացումների, հակացուցումների և  համապատասխան մասնագետի հետ խորհրդակցելու վերաբերյալ պարտադիր պահանջ:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1422-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ  ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի N 1422-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»  Կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների  և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1422-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

    «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի N 1422-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կառաջանա Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 19-ի N 478-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու: 

 

  • project.old_project_time.text

    02.07.2018 - 20.07.2018

  • project.type.title

    Pешение

  • project.area.title

    Здравоохранение

  • project.ministry.title

    Министерство здравоохранения

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 9314

project.print.title

project.sentences.title

06.07.2018

Արգելել բոլոր տեսակի դեղերի գովազդը ոչ միայն զլմներով, այլ տարբեր բժշկական հաղորդումներով:

06.07.2018

Արգելել կասկածելի արդյունավետությամբ կիրառվող ոչբժշկական «բժշկական միջոցառումների» ցուցադրումն ու ակտիվորեն քարոզել բնակչությանը զերծ մնալ դրանց հաճախումից:

06.07.2018

Ռադիոյով դեղի գովազդի ժամանակ լիցենզիայի համարը ասելու մասը արագացված են ասում և համարյա հնարավոր չէ բառերը տարբերակել (լսել եմ Kiss FM-ով) ուր մնաց լսել լիցենզիայի համարը։ Խնդրում եմ դա էլ ի նկատի ունենալ։ Համոզված եմ, որ գովազդի մեջ պարտադրված ցանկացած ինֆորմացիան գովազդային ժամանակը և փողերը խնայելու նպատակով նորից կդիմեն նույն հնարքին։ Էդ խնդրի լուծումը օրենքով պարտադրել է պետք՝ ասենք սահմանել առավելագույն խոսելու արագություն (բառ/րոպե կամ տառ/րոպե) գովազդի այդ հատվածների համար, որ ռադիոլսողը/հեռուստադիտողը կարողանա հստակ լսել դա։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text