base.notification_banner.text

projects.title

search.ministry.title
search.type.title
search.keywords.title
search.in.all

project.old_project_time.text 25.05.2023 - 09.06.2023

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1681-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ Նախագծի ընդունմամբ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը բժշկական արտադրատեսակների շրջանառության նկատմամբ կիրականացնի վերահսկողություն:
project.countdown.text
0 612

project.old_project_time.text 25.05.2023 - 09.06.2023

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1071-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ Նախագծի ընդունմամբ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը բժշկական արտադրատեսակների շրջանառության նկատմամբ կիրականացնի վերահսկողություն:
project.countdown.text
0 620

project.old_project_time.text 21.02.2022 - 08.03.2022

«ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը:
project.countdown.text
6 3400

project.old_project_time.text 03.01.2022 - 20.01.2022

ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 675-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մայիսի 7-ի N 541-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի 2-րդ կետի կատարմամբ և շուկայում առկա նորարարական ծխախոտային արտադրատեսակների կանոնակարգմամբ։ Քանի որ կանոնակարգման նման մոտեցումը կարևորվում է նաև ԵԱՏՄ անդամ այլ պետություններում, ԵՏՀ խորհրդի 2011 թ․ հունվարի 28-ի «Արտադրանքի միասնական ցանկի մասին, որի նկատմամբ սահմանվում են Մաքսային միության շրջանակներում պարտադիր պահանջներ» N 526 որոշմամբ սահմանված ցանկում ավելացվել է տվյալ արտադրանքը՝ 67-րդ տողով «67․ Նիկոտին պարունակող արտադրանք. նիկոտինի մատակարարման համակարգերի կուտակիչ/լցանյութ, այդ թվում, առանց նիկոտինի»։ Ազգային օրենսդրությամբ կարող են սահմանվել միայն այն արտադրանքը, որը ներառված է վերոնշյալ միասնական ցանկում։ Ազգային օրենսդրությունը գործում է մինչև ԵԱՏՄ միասնական տեխնիկական կանոնակարգի ընդունումը, ներառյալ անցումային դրույթների գործողության ժամկետը։ Այս համատեքստում մշակվել է սույն նախագիծը, որի գործողությունը տարածվում է ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ հանդիսացող և նիկոտին պարունակող, ծխախոտահումք չպարունակող էլեկտրոնային եղանակով աշխատող արտադրանքի վրա։  Սույն տեխնիկական կանոնակարգով կարգավորվում է ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ հանդիսացող և նիկոտին պարունակող (այսուհետ՝ ՆՊԱ) էլեկտրոնային (էլեկտրականությամբ կամ մարտկոցային) եղանակով աշխատող արտադրանքը, որի միջոցով նիկոտինի և պրոպիլենգլիկոլի կամ գլիցերինի, առանձին դեպքերում նաև տարբեր համային կամ հոտային հավելումներ պարունակող լցանյութի գոլորշացմամբ առաջացած աերոզոլը փոխանցվում է սպառողի օրգանիզմ։ Տեխնիկական կանոնակարգով սահմանվում են ՆՊԱ-ի անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց նույնականացմանը, արտադրմանը, մակնշմանը, փաթեթավորմանը, պահպանմանը և փոխադրմանը, ինչպես նաև համապատասխանության գնահատման ընթացակարգերին ներկայացվող պահանջները։
project.countdown.text
5 3572
home.european_union.image_alt
home.european_union.text