base.notification_banner.text
project.favorite.title

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության վարչապետին կից փոքր և միջին ձեռնարկատիրության խորհրդին աջակցող Վերակառուցման և զարգացման բանկի գործարարության աջակցման գրասենյակի կողմից իրականացվել են ուսումնասիրություններ լիզինգի` որպես ֆիանանսական գործիք ՀՀ-ում կիրառության և տարածվածության վերաբերյալ:

Արդյունքում դուրս են բերվել մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտում են լիզինգի կիրառմանը և զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում: Մշակվել է Քաղաքացիական օրենսգրքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ, այդ թվում նշված փաթեթով «Ավելացված արժեքի մասին» և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում կատարվել են փոփոխություններ և լրացումներ: Նշված փաթեթը շրջանառվել և համաձայնեցվել է շահագրգիռ մարմինների հետ:

Նշված նախագծի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 01.01.2018թ. «Ավելացված արժեքի մասին» և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքները ուժը կորցրած են համարվելու, անհրաժեշտ է արդեն իսկ համաձայնեցված դրույթները ներառել 01.01.2018թ. ուժի մեջ մտնող Հարկային օրենսգրքում, ինչպես նաև լիզինգի առարկայի գույքահարկի վճարման բեռը տեղափոխել լազինգառուի վրա:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Ներկայումս ՀՀ տարածքում լիզինգ են իրականացնում 2 մասնագիտացված լիզինգային ընկերություններ, 31 ՈՒՎԿ-ներից՝ 3 -ը, գործող 21 առևտրային բանկերից՝ 5-ը: Լիզինգի հիմնական ուղղություներն են՝ տրանսպորտային միջոցների, արտադրական միջոցների, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգը, հանքաարդյունաբերությունը, շինարարական տեխնիկայի լիզինգը:

Լիզինգի կիրառության խոչընդոտներից է հանդիսանում՝

  • լիզինգի պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում լիզինգի առարկայի օտարման կամ երկրորդային լիզինգով տրամադրման դեպքում լիզինգի առարկայի արժեքի որոշումը,
  • ԱԱՀ վճարող չհամարվող ֆիզիկական անձանցից ձեռքբերվող գույքի համար ԱԱՀ հաշվարկումը և վճարումը,
  • Լիզինգի առարկայի տիրապետման և օգտագործման արդյունքում լիզինգատուին, որպես լիզինգի առարկայի սեփականատեր, պարտավորությունների ներկայացումը: Մասնավորապես՝ անշարժ գույքի և ավտոմեքենաների լիզինգի դեպքում գույքահարկի վճարները լիզինգ տրամադրող բանկերը և վարկային կազմակերպությունները հաճախ ինքնուրույն են կատարում, որպեսզի չխախտեն սահմանված վերջնաժամկետները՝ հետագայում ժամանակ և ռեսուրս ծախսելով լիզինգառուից փոխհատուցում ստանալու համար:

Նշվածը խնդիրներ է առաջացնում լիզինգատուի և լիզինգառուի միջև, քանի որ իրավական առումով, որպես գույքի սեփականատեր, լիզինգատուն է պատասխանատու վերոհիշյալ պարտավորությունների կատարման համար:

Գույքհարկի խնդրից ելնելով, ուսումնասիրվել է մի շարք երկրների փորձը: Մասնավորապես ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի օրենսդրությունները սահմանում են, որ անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների լիզինգով տարամադրման դեպքում գույքահարկ վճարող է ճանաչվում լազինգառուն, իսկ ԱՄՆ-ի օրենսդրությունը սահմանում է, որ գույքահարկի վճարման պարտավորությունը սահմանվում է պայմանագրով կողմերի համաձայնությամբ, իսկ դրա բացակայության դեպքում գույքահարկ վճարող է համարվում է լիզինգատուն:

Կարծում ենք, որ լիզինգառուին գույքահարկ վճարող սահմանելը կնպաստաի նաև համայնքային բյուջեների հավասար բաշխմանը, քանի որ բանկերը և վարկային կազմակերպությունները գտնվում են Երևան համայնքում, իսկ լիզինգի առարկան, մասնավորապես տրանսպորտային միջոցները փաստացի կարող է օգտագործվել Երևան համայնքից դուրս: 

 

3Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը եւ ներդրումների խրախուսմանը, գյուղատնտեսության զարգացման համար նախապայմանների ստեղծումանը, որի համար մեծ նշանակություն ունեն լիզինգային գործարքները, համայնքների զարգացմանը:

 

4Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվող փոփոխություններն ուղղված են լիզինգային գործունեության զարգացմանը ՀՀ-ում:

 

5Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ՎԶԵԲ-ի գործարարության աջակցման գրասենյակի կողմից:

Նախագծի կարգավորումներից բխող գործնական կիրառությունը և դրանց ազդեցությունը քննարկվել և համաձայնեցվել է նաև «ԱԳԲԱ Լիզինգ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի և «ԱԳՐՈ Լիզինգ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի ղեկավարների և մասնագետների հետ:

6Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կաճեն լիզինգային գործարքների ծավալները, ինչը կնպաստի արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացմանը, սարքավորումների արդիականացմանը, հարկային մուտքերի ավելացմանը:

  • project.old_project_time.text

    16.08.2018 - 01.09.2018

  • project.type.title

    Law

  • project.area.title

    State revenue, Economy, Financial, Economical

  • project.ministry.title

    Ministry of Economy

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 6862

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text