Լրամշակվող
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - project.vote.yes
-
1 - project.vote.no
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
- Անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության վարչապետին կից փոքր և միջին ձեռնարկատիրության խորհրդին աջակցող Վերակառուցման և զարգացման բանկի գործարարության աջակցման գրասենյակի կողմից իրականացվել են ուսումնասիրություններ լիզինգի` որպես ֆիանանսական գործիք ՀՀ-ում կիրառության և տարածվածության վերաբերյալ:
Արդյունքում դուրս են բերվել մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտում են լիզինգի կիրառմանը և զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում: Մշակվել է Քաղաքացիական օրենսգրքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ, այդ թվում նշված փաթեթով «Ավելացված արժեքի մասին» և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում կատարվել են փոփոխություններ և լրացումներ: Նշված փաթեթը շրջանառվել և համաձայնեցվել է շահագրգիռ մարմինների հետ:
Նշված նախագծի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 01.01.2018թ. «Ավելացված արժեքի մասին» և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքները ուժը կորցրած են համարվելու, անհրաժեշտ է արդեն իսկ համաձայնեցված դրույթները ներառել 01.01.2018թ. ուժի մեջ մտնող Հարկային օրենսգրքում, ինչպես նաև լիզինգի առարկայի գույքահարկի վճարման բեռը տեղափոխել լազինգառուի վրա:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս ՀՀ տարածքում լիզինգ են իրականացնում 2 մասնագիտացված լիզինգային ընկերություններ, 31 ՈՒՎԿ-ներից՝ 3 -ը, գործող 21 առևտրային բանկերից՝ 5-ը: Լիզինգի հիմնական ուղղություներն են՝ տրանսպորտային միջոցների, արտադրական միջոցների, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգը, հանքաարդյունաբերությունը, շինարարական տեխնիկայի լիզինգը:
Լիզինգի կիրառության խոչընդոտներից է հանդիսանում՝
- լիզինգի պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում լիզինգի առարկայի օտարման կամ երկրորդային լիզինգով տրամադրման դեպքում լիզինգի առարկայի արժեքի որոշումը,
- ԱԱՀ վճարող չհամարվող ֆիզիկական անձանցից ձեռքբերվող գույքի համար ԱԱՀ հաշվարկումը և վճարումը,
- Լիզինգի առարկայի տիրապետման և օգտագործման արդյունքում լիզինգատուին, որպես լիզինգի առարկայի սեփականատեր, պարտավորությունների ներկայացումը: Մասնավորապես՝ անշարժ գույքի և ավտոմեքենաների լիզինգի դեպքում գույքահարկի վճարները լիզինգ տրամադրող բանկերը և վարկային կազմակերպությունները հաճախ ինքնուրույն են կատարում, որպեսզի չխախտեն սահմանված վերջնաժամկետները՝ հետագայում ժամանակ և ռեսուրս ծախսելով լիզինգառուից փոխհատուցում ստանալու համար:
Նշվածը խնդիրներ է առաջացնում լիզինգատուի և լիզինգառուի միջև, քանի որ իրավական առումով, որպես գույքի սեփականատեր, լիզինգատուն է պատասխանատու վերոհիշյալ պարտավորությունների կատարման համար:
Գույքհարկի խնդրից ելնելով, ուսումնասիրվել է մի շարք երկրների փորձը: Մասնավորապես ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի օրենսդրությունները սահմանում են, որ անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների լիզինգով տարամադրման դեպքում գույքահարկ վճարող է ճանաչվում լազինգառուն, իսկ ԱՄՆ-ի օրենսդրությունը սահմանում է, որ գույքահարկի վճարման պարտավորությունը սահմանվում է պայմանագրով կողմերի համաձայնությամբ, իսկ դրա բացակայության դեպքում գույքահարկ վճարող է համարվում է լիզինգատուն:
Կարծում ենք, որ լիզինգառուին գույքահարկ վճարող սահմանելը կնպաստաի նաև համայնքային բյուջեների հավասար բաշխմանը, քանի որ բանկերը և վարկային կազմակերպությունները գտնվում են Երևան համայնքում, իսկ լիզինգի առարկան, մասնավորապես տրանսպորտային միջոցները փաստացի կարող է օգտագործվել Երևան համայնքից դուրս:
3․ Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը եւ ներդրումների խրախուսմանը, գյուղատնտեսության զարգացման համար նախապայմանների ստեղծումանը, որի համար մեծ նշանակություն ունեն լիզինգային գործարքները, համայնքների զարգացմանը:
4․ Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվող փոփոխություններն ուղղված են լիզինգային գործունեության զարգացմանը ՀՀ-ում:
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ՎԶԵԲ-ի գործարարության աջակցման գրասենյակի կողմից:
Նախագծի կարգավորումներից բխող գործնական կիրառությունը և դրանց ազդեցությունը քննարկվել և համաձայնեցվել է նաև «ԱԳԲԱ Լիզինգ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի և «ԱԳՐՈ Լիզինգ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի ղեկավարների և մասնագետների հետ:
6․ Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կաճեն լիզինգային գործարքների ծավալները, ինչը կնպաստի արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացմանը, սարքավորումների արդիականացմանը, հարկային մուտքերի ավելացմանը:
-
project.old_project_time.text
16.08.2018 - 01.09.2018
-
project.type.title
Օրենք
-
project.area.title
Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական
-
project.ministry.title
Էկոնոմիկայի նախարարություն
project.views.title 6860
project.print.title