base.notification_banner.text
project.favorite.title

project.status.accepted

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը գումար հատկացնելու մասին>>

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

___  _____________  2018 թվական  N  ____ -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին հա­մապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման N 5 հավելվածի N15, 11 հավելվածի NN 11.20 և 12 աղ­յուսակներում և N 12 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
  2. Մ4 Երևան-Սևան-Իջևանի սահման կմ 110+900-կմ - 118+300 հատվածում պարբերական պահպանման՝ միջին նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով Հա­յաս­տանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը 2018 թվա­կանին հատկացնել 550,000.0 հազ. դրամ՝ Հայաս­տանի Հան­րապե­տության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաս­տանի Հանրա­պե­տու­թյան կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսա­գի­տական դասակարգման «շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդ­վածով):
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • project.old_project_time.text

    20.09.2018 - 07.10.2018

  • project.type.title

    Decision

  • project.area.title

    Transport

  • project.ministry.title

    Ministry of High-Tech Industry

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 5916

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text