base.notification_banner.text
project.favorite.title

project.status.accepted

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը գումար հատկացնելու մասին>>

Հիմնավորում

ՀՀ կառավարության <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 28-ի  N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը գումար հատկացնելու մասին>> որոշման նախագծի վերաբերյալ

 

ՀՀ կառավարության <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 28-ի  N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը գումար հատկացնելու մասին>> որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է  Մ4,Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 110+900 – 118+300  հատվածում ընթացիկ նորոգման աշխատանքներ կատարելու անհրաժեշտությամբ:

Մ4,Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 110+900 – 118+300  7.4 կմ երկարությամբ ճանապարհահատվածը վերջին անգամ նորոգվել է 2002 թվականին և գտնվում է գերմաշված վիճակում: Խուսափելով ճանապարհահատվածի հետագա քայքայումից և հաշվի առնելով, որ Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհը վերակառուցման պատճառով փակ է ավտոմեքենաների երթևեկության համար ինչի պատճառով բերնափոխադրումների մեծ մասը և մարդատար ավտոմեքենաների հոսքը դեպի հանրապետություն և դուրս կատարվում են Մ4 ավտոճանապարհով, անհրաժեշտություն է առաջացել նորոգել վերը նշված ճանապարհահատվածի ծածկ:

Միևնույն ժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ նշված ճանապարհի կարևորությունը զբոսաշրջության ներգրավման տեսանկյունից:

  • project.old_project_time.text

    20.09.2018 - 07.10.2018

  • project.type.title

    Decision

  • project.area.title

    Transport

  • project.ministry.title

    Ministry of High-Tech Industry

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 5914

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text