base.notification_banner.text
project.favorite.title

<<Մատչելի բնակարան զինծառայողներին>> պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և սպայական կազմի զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
51 18.01.2019 14:03:14 Հավելված 1-ի 3-րդ մասի 11-րդ կետում նախատեսել նաև հաստիքների կրճատման կամ այլ` օրինական տարբերակներով զինվորական ծառայությունից արձակվելու հիմքերը, նաև` կադրերի տրամադրության տակ գտնվելու ժամկետը և այլն:
52 18.01.2019 14:03:14 Հավելված 2-ի 1-ին մասի 2-րդ կետում անհրաժեշտ է պարզաբանել (բացել), թե ո՞րն է «զինծառայողի վճարունակությունը»: Բանկերը մի մեթոդիկայով են հաշվում, վարկային կամ այլ ֆինանսական կազմակերպությունները հնարավոր է` այլ մեթոդիկայով:
53 18.01.2019 14:03:14 Հավելված 2-ի 1-ին մասի 3-րդ կետում թվարկված անձանց` համավար¬կառու-նե¬րի վճարունակությունը պարզ չի, ի՞նչ մեթոդիկայով են հաշվելու և հաշվելու՞ են թե՞ ոչ:
54 18.01.2019 14:03:14 Հավելված 2-ի 2-րդ մասի 2-րդ կետում յուրաքանչյուր տարվա համար դիմում-հայտերի ընդունման ժամկետը սահմանվել է 1-ին եռամսյակը (90 օր): Առաջարկում եմ վերաձևակերպել այն հաշվարկով, որ ապրիլի 1-ից հետո ներկայացված դիմում-հայտերը ոչ թե վերադարձվում են կամ չեն ընդունվում, այլ գրանցվելով համապատասխան ռեեստրում, տեղափոխվում են հաջորդ տարի:
55 18.01.2019 14:03:14 Հավելված 2-ի 2-րդ մասի 6-րդ կետի 1-ին ենթակետում «զինծառայողի սպայական վկայականի» բառերը փոխարինել «զինծառայողի անձնական վկայականի» բառերով:
56 18.01.2019 14:03:14 Հավելված 2-ի 2-րդ մասի 6-րդ կետի 2-րդ ենթակետում պարզաբանել թե ո՞ր բանկի մասին է վերաբերվում խոսքը` զինծառայողի հետ համագործակցող բանկի՞, թե՞ ծրագրի շրջանակներում պետության հետ համագործակցող բանկի: Իմ կարծիքով դրանք տարբեր հասկացություններ են:
57 18.01.2019 14:03:14 Հավելված 2-ի 2-րդ մասի 10-րդ կետի վերջին նախադասությունը առաջարկում եմ վերաշարադրել այնպես, որ վիճակահամության ժամանակ առանց համապատասխան նշումով թերթիկ հանած զինծառայողները տեղափոխվեն հաջորդ տարի` առանց նոր դիմում-հայտ ներկայացնելու: Իսկ եթե դա սահմանային տարիքում գտնվող զինծառայողի վերջին հնարավորությու՞նն է, և ըստ օրենքի և ՊՆ համապատասխան հրամանով սահմանված կարգի հաջորդ տարի հնարավոր է, էլ պայմանագիրը չերկարացնեն ու նա կորցնի բնակարանի վերջին հույսը:
58 18.01.2019 14:03:14 Առաջարկում եմ նախատեսել նաև որոշակի դրույթներ, որոնցով կապահովվի ռեեստրների վարման, վիճակահանության արդյունքների, շահառուների հերթի, և այլ տեղեկությունների թափանցիկությունը, հատկապես շահառուներին գրավոր ծանուցելու, «Զինուժ», «Հայ Զինվոր» շաբաթաթերթում հրապարակելու կամ այլ մասսայական տարբերակներով:
59 18.01.2019 14:03:14 Վերջ ի վերջո, ծրագրում չի երևում սահմանային տարիքի հասած կամ երկարաժամկետ ծառայության վերջին տարիները անցկացնող զինծառայողների մասին որևէ դրույթ: Բա նրանք մարդ չե՞ն, բնակարանի հարցի լուծման կարիք չունե՞ն:
60 18.01.2019 14:03:14 Առաջարկում եմ նաև ՀՀ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՕ-195 օրենքում այնպիսի լրացում (փոփոխություն) մտցնել, որով երաշխավորվի սահմանային տարիքի հասած զինծառայողի` ծառայությունը մինչև 10 տարի, յուրաքանչյուր դեպքում 1-ական տարի երկարացնելու զեկուցագրին տան դրական արձագանք` այսինքն ստորագրեն ամեն տարի: Այս դեպքում զինծառայողը, գոնե, 10 տարի կկարողանա շարունակել ծառայել, ապրել իր գնած բնակարանում, դրամական բավարարումից վճարել հիպոթեկային վարկի գումարները, եկամտային հարկից` տոկոսների գումարները: ԶՈւ-երը կլուծեն կադրային հարցը, բնակարանային կարիքավորների քանակը կպակասի.....:
61 19.01.2019 04:31:14 Հարցումներ կատարեք նաև բոլոր, հատկապես սահմանապահ զորամասերում և կհասկանաք։
62 19.01.2019 08:05:58 Ողջույն հարգելիներս: Լավ է որ նախագիծ է մշավում պետության կողմից բազմաչարչար սպաներին բանակարանային ՀՈՒՅՍ տալու ուղղությամբ, չնայած սպայական կազմին մի այլ ձևով՝ կրկին օրինկան ճանապարհով խաբելու համար ՇԱՏ ՎԱՏ ՆԱԽԱԳԻԾ Է :Գոնե միքիչ համոզիչ լիներ, մենք էլ միգուցե մի առ ժամանաԱՅՍ ԱՆԻՐԱԿԱՆ ծրագրին կհավատաինք, մինչև կրկին հակաօրինական մի այլ առաջարկ արվեր :Ես ինքս 2009թ.-ից հերթագրվել եմ Բն. կարիքավորների ցուցակու, 2017թ.-ին, երբ վերջին հատկացումն կատարվեց բնակարանների սպայական կազմին, հերթս դարձավ 4-րդն, ընդունեցին նոր օրենք և ինձ ասեցին, պարոն կապիտան ապրես, որ այդքան տարիներ պոստերում ծառայեցիր, ու որ քեզ օրենքով նախատեսված բնակարանն պիտի տաինք, սենյակներում նստաց ղեկավարներն որոշեցին ՔՈ ԲՆԱԿԱՐԱՆՆ ՎԱՃԱՌԵԼ ՔԵԶ ԻՆՔՆԱՐԺԵՔԻ 90 ՏՈԿՈՍՈՎ, + ԲՈՆՈՒՍ ՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԿՊԱՐՏԱՎՈՐՎԵՍ ՎՃԱՐԵԼ ՏԱՐԵԿԱՆ 5 ՏՈԿՈՍ քանի դեռ կծառայես, երբ փորձես անցնել թոշակի, մենք Ի ՑՈՒՅՑ ԱՇԽԱՐՀԻՆ ԿՏԱՆՔ ՔԵԶ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ՄՆԱՑԱՑ ՄԱՍԻ 10 ՏՈԿՈՍՆՙ սակայն ԴՈՒ ԴԱ ՉԵՍ ՄԱՐՍԻ, ԴԱ ԿԲԵՐԵՆՔ ՔՈ ՔԹԻՑ՝ տարեկան տոկոսն կսարքենք 7 ՏՈԿՈՍ՝ որ սախ կյանքն հիշես դու ԱՐԺԵՔ ՉՈՒՆԵՍ ՍՊԱ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ;
63 19.01.2019 14:52:16 Անհրաժեշտ է, որ ինչքան ստաժը մեծ է այնքան էլ պետության կողմից տրվող կանխավճարի չափը մեծ լինի: Եկամտահարկի հետվերադարձի օրենքը գործի նաև երկրորդական շուկայից ձեռք բերվող բնակարանի վրա, քանի որ մարզերում համարյա թե չկան նորակառույց բնակարաններ, որտեղից զինծառայողը կարող է գնել բնակարան և օգտվել եկամտահարկի հետվերադարձի օրենքից: Նոր ավարտող սպայի համար հոյակապ ծրագիր է,,, իսկ ի՞նչ ասեն 10,15 և ավել տարվա ստաժ ունեցողները։ Օրինակը իմ վրա բերեմ. մնացել է 2 տարի, այս ծրագրից օգտվեմ, ու 2 տարուց կանգնեմ փաստի առաջ՞։ Զին.թոշակով տուն պահեմ, հին վարկերս փակե՞մ, թե՞ տվյալ հիփոթեկը փակեմ, այն դեպքում երբ թոշակի գնալուց հետո բոլոր արտոնությունները վերանում են։ Ինչի սրա համար ե՞նք հույսով ծառայել երկրին։ Բա ուր մնաց մեր պայմանագրով անհատույց բնակարանները, հերթագրվածների հերթերը, որ տարիներով սպասել ենք, Ես միանշանակ դեմ եմ։
64 22.01.2019 02:16:20 Նախագիծը չափազանց անարդար է երկարամյա ծառայողական ստաժ ունեցող սպաների հանդեպ։ Առաջարկում եմ սահմանել պետության կողմից կանխավճարի փոխհատուցման ճկուն գործակից, օրինակ՝ տվյալ դրությամբ մինչև 5 տարի ծառայողական ստաժ ունեցողների համար՝ մայր գումարի 10%-ը, 6-10 տարի՝ 25%-ը, 11-15 տարի՝ 50%-ը, 16-20 տարի՝ 75%- ը, 21 և ավելի՝ 100%-ը։ Այս տարբերակը կիրառել մեկ անգամ, այնուհետև անցնել նախագծով առաջարկվող տարբերակին։ Նման ձևաչափի կիրառման պարագայում կարելի որոշակի մոտիվացիա ստեղծել նաև երկարամյա ծառայության կենսաթոշակառու, սակայն դեռ երիտասարդ սպաների համար՝ անցնելու պայմանագրային ծառայության և հնարավորություն ստանալու օգտվելու առաջարկվող՝ կանխավճարի փոխհատուցման ճկուն տարբերակից։
65 24.01.2019 12:18:32 ինչպես է լինելու այն սպաների վկճակը ովքեր արդեն ծառայում են 18-20 տարի ու դրա հետ մեկտեղ ունեն բազմաթիվ վարկեր, արդյոք կարող են այդ սպաներն օգտվել այդ ծրագրից? և եթե կարող են ապա ինչպես կկարողանան վճարել համ հիփոթեկի համ վարկի համ ել իրենց գոյատևելու համար, սրա մասին նախագիծ գրողները մտածել են?
66 24.01.2019 13:58:01 Առաջարկում եմ հիպոտեկային ծրագրին ընտանիքից աշխատող այլ անդամի միանալու դեպքում, եթե երկու անձի եկամտահարկը գերազանցում է ավսվա կտրվածքով վճարվող տոկոսագումարը, ապա հնարավորություն ընձեռվի գերազանցող գումարով մարել նաև հիպոտեկի մայր գումարը։
67 24.01.2019 13:58:01 Եթե անձը ընտանեկան պայմաններից ելնելով (օրինակ' ունի երկու տարբեր սեռի երեխա, և հետագայում խնդիր է առաջանալու նրանց համար առանձին սենյակ ունենալու) ցանկանում է գնել երկրորդական շուկայից ասենք 4 սենյականոց բնակարան և ի զորու է վճարել կանխավճարի 30-50%, և մնացած գումարը չի գերազանցում օրենքով սահմանված առավելագույն գումարի սահանաչափը, ապա նախատեսել նաև նման տաբերակներ։
home.european_union.image_alt
home.european_union.text