base.notification_banner.text
project.favorite.title

<<ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 42¹-րդ հոդվածի վերնագրում և տեքստում <<Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի (այսուհետ` առողջապահական տեսչական մարմին) պաշտոնատար անձանց հանձնարարականները չկատարելը կամ առողջապահական տեսչական մարմնի>> բառերը փոխարինել <<Առողջապահության և աշխատանքի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի պաշտոնատար անձանց հանձանարարականները չկատարելը կամ առողջապահության և աշխատանքի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի>> բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 10-րդ և 15-րդ մասերում <<լիազոր պետական կառավարման մարմնին>> բառերից հետո լրացնել <<և առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող  տեսչական մարմնին>> բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 223-րդ հոդվածի`

  1. 1-ին մասում հանել «189²-189⁶,» թվերը,
  2. 2-րդ մասում «170⁵» թվից հետո լրացնել «189²-189⁶,» թվերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 230-րդ հոդվածի՝

  1. վերնագրում և տեքստում «Առողջապահական» բառը փոխարինել «Առողջապահության և աշխատանքի բանագավառում վերահսկողություն իրականացնող» բառերով.
  2. 1-ին մասում «45-47.13-րդ» թվերը փոխարինել «45-47.5-րդ, 45.7-47.13-րդ» թվերով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 238-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 238. Անասնաբուժության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը

  1. Անասնաբուժության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը քննում է սույն օրենսգրքի 112-112.8-րդհոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
  2. Անասնաբուժության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն՝

անասնաբուժության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը, ղեկավարի տեղակալները, անասնաբուժության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները՝ տուգանք ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երկուհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ մինչև չորսհարյուրապատիկի չափով,

անասնաբուժության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի սահմանային հսկիչ կետերի պետերը՝ տուգանք ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ մինչև երկուհարյուրապատիկի չափով:

  1. Անասնաբուժության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը կարող է տուգանքը գանձել տեղում:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի  238¹-րդ հոդվածի վերնագրում և տեքստում «Բույսերի կարանտինի և երկրագործության ոլորտի պետական տեսչության մարմինները» բառերը փոխարինել «Բույսերի կարանտինի և երկրագործության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով, 1-ին մասում «քննում են» բառը փոխարինել «քննում» բառով, իսկ 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության բույսերի կարանտինի և երկրագործության պետական գլխավոր տեսուչը, նրա տեղակալները և տարածքային պետական տեսուչները» բառերը փոխարինել «բույսերի կարանտինի և երկրագործության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը, նրա տեղակալները և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները» բառերով:

 

Հոդված 7. Օրենսգրքի 238²-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում «պետական լիազորված» բառերը փոխարինել «տեսչական» բառով, իսկ 2-րդ մասում «գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կազմում գործող համապատասխան պետական տեսչության պետը և տարածքային մարմինների ղեկավարները» բառերը փոխարինել «սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը, նրա տեղակալները և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները» բառերով:

 

Հոդված 8. Օրենսգրքի 239-րդ հոդվածի`

  1. վերնագրում և 1-ին մասում «համակարգերի կառավարման լիազորված մարմինը» բառերը փոխարինել «ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտում վերահկսողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով.
  2. 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը  անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`

ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը` տուգանք քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով.

ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտում վերահսկողություն իրկանացնող տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը` տուգանք քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրքսանապատիկի չափով:»:

 

Հոդված 9. Օրենսգրքի 244.1-րդ հոդվածի վերնագրում և տեքստում «Պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի Մետաղափորձական վերահսկողության տեսչությունը» բառերը փոխարինել «Թանկարժեք մետաղների ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով:

 

Հոդված 10. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմաբգրությամբ.

«Հոդված 244.7. Թանկարժեք մետաղների, չափումների և ոչ պարենային արտադրանքի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը

  1. Սույն օրենսգրքի 95.3-րդ, 158-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 23-րդ, 24-րդ, 26-րդ և 28-րդ մասերով, 169.25-րդ հոդվածով և 188-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր է նշանակում թանկարժեք մետաղների, չափումների և ոչ պարենային արտադրանքի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:»:

 

Հոդված 11. Օրենսգրքի 244¹º-րդ հոդվածի՝

  1. վերնագրում և տեքստում «բնագավառի պետական լիազորված» բառերը փոխարինել «բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական» բառերով:

 

Հոդված 12. Օրենսգրքի 244.14-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 13. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել, իսկ 8-րդ կետից հանել «կամ աշխատանքի պետական տեսչության» բառերը:

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը օրվան հաջորդող օրվանից:

  • project.old_project_time.text

    29.05.2019 - 13.06.2019

  • project.type.title

    Law

  • project.area.title

    Administrative Offenses, Inspection system

  • project.ministry.title

    Office of the Prime Minister

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 6816

project.print.title

project.docs.title

project.sentences.title

12.06.2019

Առաջարկում եմ լիազոր մարմին ճանաչել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, 254-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը թողնել, բայց կատարել փոփոխություն, Լեզվի մասին օրենքի պահանջների խախտման համար պատասխանատվության ենթարկելու իրավասությունը հատկացնել ԿԳՄՍ նախ-ը, քանի որ այդ՝ հոդված 254-րդ, 1-ին մաս, 6-րդ կետը նույնությամբ թողնելը նշանակում է գոյություն չունեցող մարմնին վարչական իրավասություններ տալ: Լեզվի կոմիտեն ԿԳՄՍՆ-ին ենթակա մարմին է, առանց վարչական վերահսկողության լիազորությունների, իսկ եթե ՎԻՎ օրենսգրքի այս փոփոխությունների նպատակը պատասխանատվության ենթարկելու լիազորություններ ունեցող մարմինների հստակեցումն է, դրանով հրաժարվում եք որդեգրված սկզբունքից: Վերոհիշյալ հոդվածի նշված կետի պահպանումը անլուծելի թյուրիմացությունների տեղիք է տալու, քանի որ չեղած մարմնի իրավասությունները որևէ այլ մարմնի, ասենք՝ լեզվի կոմիտեի վրա դնելու պարտադրված հիմք է դառնալու, ու դրանով հանգեցնելու առանց իրավական հիմնավորման իրավահաջորդության ու լիազոր մարմին համարելու խառնաշփոթության:

04.06.2019

Առաջարկ 1. Պետական լեզվաքաղաքականությունն իրականացնող լիազորված պետական մարմին սահմանել, որովհետև լեզվի պետական տեսչությունը 254-րդ հոդվածի 6-րդ կետի հետ հանելով այդպիսի մարմին չլինելու հիմքով, պատասխանատվության ենթարկող դաշտը զրկվում Է որոշակիությունից: 2.

01.06.2019

Նախագիծն օրենքին համապատասխան հիմնավորված ու փաստարկված չէ 3-րդ հոդվածի և 13-րդ հոդվածով նախատեսված «Օրենսգրքի 254-րդ հոդվածի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել» դրույթի մասով` հետևյալ հիմնավորմամբ. 1. Նախագծի 3-րդ հոդվածը և 13-րդ հոդվածով նախատեսված` «Օրենսգրքի 254-րդ հոդվածի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել» դրույթն անմիջականորեն առնչվում են լեզվի բնագավառում իրավախախտումներին և այդ բնագավառի լիազոր մարմնին` Լեզվի կոմիտեին (որը տեսչական մարմին չէ), սակայն նախագծի հիմնավորմամբ որևէ կերպ պատճառաբանված չէ այդ բնագավառում իրավախախտումների դեպքում դատարան դիմելու իրավասությունը քաղաքացիներին ու իրավաբանական անձանց վերապահելը: 2. Նախագծի «Ակնկալվող արդյունքը» մասում նշված է. «Նախագծի ընդունման դեպքում տեսչական մարմինները հնարավորություն կստանան լիարժեքորեն իրականացնել իրենց վերապահված գործառույթները` համապատասխան ոլորտներում ձևավորելով առողջ մթնոլորտ», սակայն նշված չէ, թե Լեզվի բնագավառում իրավախախտումների դեպքում պատասխանատվության միջոց կիրառելու համար վարչական դատարան դիմելու իրավասությունը միայն քաղաքացիներին ու իրավաբանական անձանց վերապահելն ի՞նչ առնչություն ունի նախագծի ընդունման դեպքում տեսչական մարմինների` իրենց վերապահված գործառույթները լիարժեքորեն իրականացնելու հնարավորություն ստանալու կամ համապատասխան ոլորտներում առողջ մթնոլորտ ձևավորելու հետ: 3. Ըստ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի իրավասությունները, խնդիրներն ու նպատակները նախատեսված են «Տեսչական մար¬մինների մասին» ՀՀ օրենքով և այդ մարմնի կանոնադրությամբ. նշված իրավական ակտերը որևէ կերպ չեն առնչվում ո՛չ լեզվի բնագավառին, ո՛չ էլ` այդ բնագավառի լիազոր մարմնին` Լեզվի կոմիտեին, ուստի այդ գրասենյակի տիրույթից դուրս է Լեզվի կոմիտեի գործունեությունն ու լեզվի բնագավառի օրենսդրության կարգավորումը. Առավել ևս` այլ իրավակարգավորումների տիրույթում: Ըստ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` Լեզվի կոմիտեն է մշակում է լեզվի բնագավառի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերը, իսկ նույն հոդվածի` 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետի` Լեզվի կոմիտեն է ապահովում սույն օրենքի պահանջների կատարումը: Վերոգրյալի հաշվառմամբ նախագծի հիմնավորումը լեզվի բնագավառում առաջարկվող իրավակարգավորումների վերաբերյալ պետք է պարունակի պատշաճ վերլուծություն ու գնահատում, ինչպես նաև հիմնավորում լեզվի բնագավառի լիազոր մարմնի` Լեզվի կոմիտեի առկայության պարագայում այդ բնագավառում իրավախախտումների դեպքում (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.3-189.6-րդ հոդվածներ) վարչական դատարան դիմելու իրավասությունը միայն քաղաքացիներին ու իրավաբանական անձանց վերապահելու իրավաչափության և արդյունավետության մասին: Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակն այլ իրավակարգավորումների շրջանակում փորձում է լեզվական վերահսկողությունն ի չիք դարձնել` իրավական ակտի նախագծի հիմնավորումում որևէ բան չգրելով լեզվի մասին, սակայն նախագծի հոդվածներում նախատեսելով դրույթներ, որոնք անմիջականորեն առնչվում են Հայաստանի Հանրապետության` պետական լեզվի գործառությունը բոլոր ոլորտներում ապահովելու, ինչպես նաև քաղաքացիների ու հաստատությունների լեզվական իրավունքներին ու պարտականություններին և Լեզվի կոմիտեին: Առաջարկվող իրավակարգավորումները Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.3-189.6-րդ հոդվածներն ըստ էության դարձնում են չգործող:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text