project.favorite.title
Sent in the RA National Assembly
««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
14 - project.vote.yes
-
31 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 27.09.2019 01:58:53 | հանել նախագիծը |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
2 | 30.09.2019 07:37:21 | Հանել առաջարկը օրակարգից |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
3 | 04.10.2019 03:59:56 | 1. Սույն նախագիծը ըստ էության երկրորդ անգամ է ներկայացվում հանրային քննարկման: Նախորդ անգամ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված նախագծի վերաբերյալ ներկայացրել էինք <<Քաղաքաշինություն և տնտեսություն>> ՀԿ-ի դիտողությունները և առաջարկությունները, սակայն դրանք չընդունվեցին և չներկայացվեցին հիմնավոր հակափաստարկներ, այդ պատճառով https://www.e-draft.am/projects/1738/digest կայքում ներկայացված ՀԿ-ի կարծիքը կրկին անգամ առաջարկում ենք դարձնել քննարկման առարկա: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
4 | 04.10.2019 03:59:56 | Մեր դիրքորոշումը մնում է նույնը. ներկայացվել է նախագիծ, որը հակասում է գործող օրենսդրությանը և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից մոտ երեք ամիս առաջ ներկայացված դիրքորոշմանը: Փաստացի առաջարկվում է միջազգային առաջադեմ փորձի անհաջող տեղայնացված տարբերակը փոխարինել արդեն ոչ արդիական, կոռուպցիոն ռիսկեր պարունակող շատ ավելի անընդունելի տարբերակով: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
5 | 04.10.2019 03:59:56 | ՀԿ-ի կողմից https://www.e-draft.am/projects/1738/digest կայքում տեղադրված պարզաբանումներ ներկայացնելու ՀԿ-ի առաջարկությունները՝ Նախագծի փաթեթին վերաբերելի տեղեկատվության վերաբերյալ անհիմն մերժվել են՝ հղում անելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածին: Ակնհայտ է, որ նշված հոդվածի դրույթները վերաբերում են միայն նորմատիվ իրավական ակտերի(ՀՀ ժողովրդի, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց ընդունած գրավոր իրավական ակտ, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար) պարզաբանմանը և բացարձակապես չեն վերաբերվում նախագծերում ներկայացված տեղեկատվության թափանցիկ իրազեկման գործընթացին: ՈՒստի առաջարկում ենք, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետի պահանջները, ներկայացնել համապատասխան պարզաբանումներ վերոնշվածի վերաբերյալ: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
6 | 04.10.2019 03:59:56 | Հաշվի առնելով, որ«Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջներին հակասում են Նախագծով առաջարկվող պայմանները, որոնց հաստատման դեպքում կխախտվեն նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները, առաջարկում ենք հիմնավորել նման գործընթացը |
Չի ընդունվել
|
|||
7 | 04.10.2019 03:59:56 | Առաջարկում ենք ներկայացնել տեղեկատվություն Նախագիծը մշակելիս՝ որ պետությունների առաջադեմ փորձն է ուսումնասիրվել, և դրանցից որն է հիմք ընդունվել ոլորտում գործունեություն իրականացնելու թույլտվություններ տրամադրելու գործընթացը ոչ պետական կազմակերպությունների միջոցով իրականացնելու եղանակից լիցենզավորման՝ արդեն վաղուց հնացած մեթոդին վերադառնալու համար: |
Չի ընդունվել
|
|||
8 | 04.10.2019 03:59:56 | Առաջարկում ենք ներկայացնել հիմնավորումներ Նախագծի մշակման համար հիմք հանդիսացած և Նախագծի հիմնավորում բաժնում ներկայացրած բացասական գնահատականների վերաբերյալ, ինչպես նաև հստակ փաստարկներով հիմնավորել «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի առանցքային տրամաբանության մերժումը: |
Չի ընդունվել
|
|||
9 | 04.10.2019 03:59:56 | Առաջարկում ենք ներկայացնել գնահատական Նախագծի դրույթներին համապատասխան լիցենզավորման գործընթացների իրականացման դեպքում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
10 | 04.10.2019 03:59:56 | Առաջարկում ենք հստակեցնել. նախագծի 3-րդ հոդվածի պահանջը ուժի մեջ մտնելուց հետո նախագծի 7-րդ հոդվածի պայմանով գործող լիցենզիաների ուժի մեջ լինելու դեպքում փաստացի կարող են զուգահեռ իրականացնել շինարարական աշխատանքներ՝ կնքելով այլ կապալի պայմանագրեր, որոնք ռիսկային կդառնան՝ ավարտին հասցնելու առումով: |
Չի ընդունվել
|
|||
11 | 04.10.2019 03:59:56 | Առաջարկում ենք հստակեցնել նախագծի 3-րդ հոդվածի պահանջը ուժի մեջ մտնելուց հետո մինչև նախագծի 4-րդ հոդվածը ուժի մեջ մտնելը ընկած ժամանակահատվածում գնումների վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ինչպիսի՞ լիցենզիա է պահանջվելու: |
Չի ընդունվել
|
|||
12 | 04.10.2019 04:45:12 | Նախագիծը նախքան շրջանառության մեջ դնելը պետք է քննարկվեր համապատասխան փորձառություն ունեցող նախագծային և փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հետ։ Նախագծում առկա են կոպիտ թերություններ և սխալներ։ Անթույլատրելի է Նախագիծը դնել շրջանառության մեջ առանց մասնագիտական քննրկման |
Չի ընդունվել
|