base.notification_banner.text
project.favorite.title

был направлен в Национальное Собрание РА

««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 27.09.2019 01:58:53 հանել նախագիծը Ընդունվել է ի գիտություն
2 30.09.2019 07:37:21 Հանել առաջարկը օրակարգից Ընդունվել է ի գիտություն
3 04.10.2019 03:59:56 1. Սույն նախագիծը ըստ էության երկրորդ անգամ է ներկայացվում հանրային քննարկման: Նախորդ անգամ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված նախագծի վերաբերյալ ներկայացրել էինք <<Քաղաքաշինություն և տնտեսություն>> ՀԿ-ի դիտողությունները և առաջարկությունները, սակայն դրանք չընդունվեցին և չներկայացվեցին հիմնավոր հակափաստարկներ, այդ պատճառով https://www.e-draft.am/projects/1738/digest կայքում ներկայացված ՀԿ-ի կարծիքը կրկին անգամ առաջարկում ենք դարձնել քննարկման առարկա: Ընդունվել է ի գիտություն
4 04.10.2019 03:59:56 Մեր դիրքորոշումը մնում է նույնը. ներկայացվել է նախագիծ, որը հակասում է գործող օրենսդրությանը և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից մոտ երեք ամիս առաջ ներկայացված դիրքորոշմանը: Փաստացի առաջարկվում է միջազգային առաջադեմ փորձի անհաջող տեղայնացված տարբերակը փոխարինել արդեն ոչ արդիական, կոռուպցիոն ռիսկեր պարունակող շատ ավելի անընդունելի տարբերակով: Ընդունվել է ի գիտություն
5 04.10.2019 03:59:56 ՀԿ-ի կողմից https://www.e-draft.am/projects/1738/digest կայքում տեղադրված պարզաբանումներ ներկայացնելու ՀԿ-ի առաջարկությունները՝ Նախագծի փաթեթին վերաբերելի տեղեկատվության վերաբերյալ անհիմն մերժվել են՝ հղում անելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածին: Ակնհայտ է, որ նշված հոդվածի դրույթները վերաբերում են միայն նորմատիվ իրավական ակտերի(ՀՀ ժողովրդի, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց ընդունած գրավոր իրավական ակտ, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար) պարզաբանմանը և բացարձակապես չեն վերաբերվում նախագծերում ներկայացված տեղեկատվության թափանցիկ իրազեկման գործընթացին: ՈՒստի առաջարկում ենք, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետի պահանջները, ներկայացնել համապատասխան պարզաբանումներ վերոնշվածի վերաբերյալ: Ընդունվել է ի գիտություն
6 04.10.2019 03:59:56 Հաշվի առնելով, որ«Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջներին հակասում են Նախագծով առաջարկվող պայմանները, որոնց հաստատման դեպքում կխախտվեն նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները, առաջարկում ենք հիմնավորել նման գործընթացը Չի ընդունվել
7 04.10.2019 03:59:56 Առաջարկում ենք ներկայացնել տեղեկատվություն Նախագիծը մշակելիս՝ որ պետությունների առաջադեմ փորձն է ուսումնասիրվել, և դրանցից որն է հիմք ընդունվել ոլորտում գործունեություն իրականացնելու թույլտվություններ տրամադրելու գործընթացը ոչ պետական կազմակերպությունների միջոցով իրականացնելու եղանակից լիցենզավորման՝ արդեն վաղուց հնացած մեթոդին վերադառնալու համար: Չի ընդունվել
8 04.10.2019 03:59:56 Առաջարկում ենք ներկայացնել հիմնավորումներ Նախագծի մշակման համար հիմք հանդիսացած և Նախագծի հիմնավորում բաժնում ներկայացրած բացասական գնահատականների վերաբերյալ, ինչպես նաև հստակ փաստարկներով հիմնավորել «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի առանցքային տրամաբանության մերժումը: Չի ընդունվել
9 04.10.2019 03:59:56 Առաջարկում ենք ներկայացնել գնահատական Նախագծի դրույթներին համապատասխան լիցենզավորման գործընթացների իրականացման դեպքում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ: Ընդունվել է ի գիտություն
10 04.10.2019 03:59:56 Առաջարկում ենք հստակեցնել. նախագծի 3-րդ հոդվածի պահանջը ուժի մեջ մտնելուց հետո նախագծի 7-րդ հոդվածի պայմանով գործող լիցենզիաների ուժի մեջ լինելու դեպքում փաստացի կարող են զուգահեռ իրականացնել շինարարական աշխատանքներ՝ կնքելով այլ կապալի պայմանագրեր, որոնք ռիսկային կդառնան՝ ավարտին հասցնելու առումով: Չի ընդունվել
11 04.10.2019 03:59:56 Առաջարկում ենք հստակեցնել նախագծի 3-րդ հոդվածի պահանջը ուժի մեջ մտնելուց հետո մինչև նախագծի 4-րդ հոդվածը ուժի մեջ մտնելը ընկած ժամանակահատվածում գնումների վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ինչպիսի՞ լիցենզիա է պահանջվելու: Չի ընդունվել
12 04.10.2019 04:45:12 Նախագիծը նախքան շրջանառության մեջ դնելը պետք է քննարկվեր համապատասխան փորձառություն ունեցող նախագծային և փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հետ։ Նախագծում առկա են կոպիտ թերություններ և սխալներ։ Անթույլատրելի է Նախագիծը դնել շրջանառության մեջ առանց մասնագիտական քննրկման Չի ընդունվել
home.european_union.image_alt
home.european_union.text