base.notification_banner.text
project.favorite.title

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշման նախագծով նախատեսվում են մատակարարի նախաձեռնությամբ բաժանորդ-մատակարար պայմանագրի լուծելուց բաժանորդին նախապես ծանուցելու պահանջի, մատակարարին տեխնիկական պայմանների գործողության ժամկետի երկարաձգման իրավունքի սահմանումը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ մատակարարի կամ այլ հեռանկարային զարգացման ծրագրի միջոցով նոր համակարգի կառուցման գործընթացի կարգավորումը, ինչը հանգեցնելու է դիմող անձից գանձվող միացման վճարի նվազեցման: Նախատեսվող փոփոխություններով բարելավվելու է նաև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման, ստուգաչափման, ցուցմունքի գրանցման գործընթացները՝ տարանջատված հստակ ժամկետներով, ինչը ներառում է նաև հայտնաբերվող խախտումների հիման վրա կատարվող վերահաշվարկների հետ բաժանորդի չհամաձայնվելու դեպքում բողոքարկման հնարավորություն: Նախագծով սահմանված է նաև նոր միացման գործընթացի վերաբերյալ դիմումին պատասխանելու ժամկետների խախտման համար մատակարարի կողմից դիմող անձին տուժանք վճարելու պահանջ:

  • project.old_project_time.text

    24.10.2019 - 10.11.2019

  • project.type.title

    Decision

  • project.area.title

    Water economy

  • project.ministry.title

    RA Public Services Regulatory Commission

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 548

project.print.title

project.sentences.title

09.11.2019

2. Նախագծի 8) կետով առաջարկվող լրացումը թեև մեր գնահատմամբ որոշակիորեն հստակեցնում է Բաժանորդ դառնալու համար նոր միացման գործընթացը, սակայն այն բավարար չէ։ Վեոլիա ջուր ընկերության կողմից ներկայացվող 14 կետանոց ցանկի և ընդհանրապես այս մասով առկա որոշ դեպքերում անտեղի քաշքշուքները մեղմելու որևէ գործուն առաջարկ այս նախագիծը չի պարունակում։ Ավելին՝ չի վերացվում մատակարարին 11․1 կետով տրված բացառիկ իրավունքը, այն է՝ նոր համակարգի կառուցման տեխնիկական վերահսկողությունը պետք է իրականացնի կա՛մ մատակարարը, կա՛մ մատակարարի հրապարակած ցանկում ընդգրկված կազմակերպությունը։ Չի վերանայվել նաև 12-րդ կետը, համաձայն որի մատակարարի կողմից հրապարակվում են գներ, որոնք մեղմ ասած հեռու են գործող իրականությունից (չնայած ինչ-ինչ ստանդարտների հաշվառմամբ ունեն իրենց հիմնավորումները)։ Արդյունքում՝ նոր բաժանորդ դառնալու քաղաքացու հոգսը այս փոփոխություններով որևէ կերպ չի մեղմվում։ Մինչդեռ դա օրակարգում առկախված թերևս ամենակարևոր խնդիրներից մեկն է։ Խնդրում ենք հնարավորության դեպքում անդրադարձ կատարել հատկապես ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման գործընթացի պարզեցման և բաժանորդների հոգսերը թեթևացնելու ու լրացուցիչ ծախսերից ձերբազատելու հնարավորություններին։

09.11.2019

3. Նախագծի 9) կետն ունի լրացուցիչ պարզաբանման կարիք և բավարար չի ներկայացվել հիդրանտով սպառումը առևտրային հաշվառքի սարքի միջոցով չհաշվարկելու ներկայացված առաջարկը։ Սա դուրս է ջրային ռեսուրնսերը խնայողաբար օգտագործելու և ճիշտ հաշվառում իրականացնելու ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունից, որը և դրված էր Վեոլիա ջուր ընկերության հետ կնքվող վարձակալության պայմանագրի հրավերի հիմքում։

09.11.2019

4. Նախագծի 10), 11), 12), 13), 14) և 15) կետերի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը․ • առաջարկում ենք ներկայացված լրացումների ու փոփոխությունների հետ մեկտեղ Կանոների 30․1 կետում ամրագրել ոչ թե «Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությունը» եզրույթը, այլ «առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման արդյունքում Չափագիտական մարմնի կողմից տրված փորձագիտական եզրակացությունը» արտահայտությունը։ Սա պայմանավորված է նրանով, որ ներկայումս Մատակարարն է կազմում փորձագիտական եզրակացությունը, որը ստորագրվում է Չափագիտական մարմնի ներկայացուցչի կողմից ու դա հրամցվում է որպես Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացություն։ Սա անթույլատրելի երևույթ է, առկա է շահերի ակնհայտ բախում ու բարձր է չարաշահումների ռիսկը։ Չէ՞ որ բացասական փորձագիտական եզրակացության դեպքում վերահաշվարկ է կատարվելու ի հօգուտ փորձագիտություն կատարողի՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի։ • Առաջարկում ենք կանոներով ամրագրել, որ առևտրային հաշվառքի սարքը ապահավաքակցելուց հետո հանձնվում է մատակարարին բացառապես ստուգաչափում անցկացնելու նպատակով (և Մատակարարն իրավունք չունի ստուգաչափումից բացի որևիցե այլ նպատակով բաժանորդից վերցնել վերջինիս սեփականություն համարվող ջրաչափը), իսկ ստուգաչափումը ոչ մի դեպքում չպետք է իրականացվի մատակարարի կողմից և/կամ մասնակցությամբ, անգամ այն դեպքերում, երբ Մատակարարն ունի ստուգաչափում իրականացնելու համար անհրաժեշտ ողջ փաստաթղթավորումը։ • Առաջարկում ենք Կանոներով նախատեսել, որ ապահավաքակցված առևտրային հաշվառքի սարքը, եթե այն բաժանորդի սեփականությունն է, ստուգաչափումից հետո վերադարձվում է բաժանորդին կամ առնվազն բաժանորդը փոխհատուցվում է դրա կորստի գումարի չափով (Եթե օրինակ առևտրային հաշվառքի սարքը ստուգաչափման ընթացքում մասնատվել է կամ կորցրել է իր՝ մինչև ստուգաչափումն ունեցած հատկությունները)։ Այս դեպքում փոխհատուցումը պետք է իրականացվի Մատակարարի կողմից ու վերջինիս միջոցների հաշվին։ Մեր կողմից առաջարկվող այս փոփոխության դեպքում, երբ Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության վերաբերյալ Մատակարարի մոտ է առաջանում կասկած և Մատակարարի նախաձեռնությամբ է անցկացվում Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափումը, Առևտրային հաշվառքի սարքի սեփականատերը չպետք է ունեզրկվի՝ այդ նույն սարքի արժեքի չափով։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text