base.notification_banner.text
project.favorite.title

Հայաստանի Հանրապետությունում այգեգործության զարգացման 2020-2023 թվականների ծրագիրը հաստատելու մասին

Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները.

  • ցածր բերքատու ավանդական այգիների փոխարեն բարձր բերքատու այգիների հիմնում,
  • այգեգործության ոլորտի ներդրումային գրավչու­թյան բարձրացում,
  • մրցունակ, տարբեր սեզոնային արտադրության, երկարաժամկետ պահ­պա­նվող, որակական և համային բարձր հատկանիշներով օժտված պտղի և հատապտղի արտադրություն,
  • Ծրագրի մասնակից տնտեսավարողների եկամուտների ավելացում, վճարունակության բարձրացում,
  • ոռոգման արդիական համակարգերի ներդրման արդյունքում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում,
  • կարկտապաշտպան ցանցերի ներդրման արդյունքում կարկտահարության ռիսկի նվազեցում,
  • այգեգործական արտադրանքի ինքնարժեքի իջեցում՝ արտադրության արդյունավետության բարձրացման հաշվին,
  • ոռոգման արդիական համակարգերով, կարկտապաշտպան ցանցերով, ժամանակակից ու մրցունակ տնկանյութերի տեսակներով հագեցած այգիների տարածքների ավելացում տարեկան 100 հա-ով,
  • կարկտապաշտպան ցանցերով պաշտպանված հողատարածքների ավելացում՝  տարեկան 10 հա-ով,
  • ժամանակակից ոռոգման համակարգեր ունեցող հողատարածությունների ավելացում՝ տարեկան 100 հա-ով:
  • project.old_project_time.text

    08.09.2020 - 24.09.2020

  • project.type.title

    Decision

  • project.area.title

    Agriculture, Economy

  • project.ministry.title

    Ministry of Economy

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 6146

project.print.title

project.sentences.title

23.09.2020

Առաջարկում ենք ծրագրի 37 և 38-րդ կետերից անհասկանալի է, թե ինչ է տեղի ունենալու, եթե այգեհիմնման համար սահմանված դիմորդների հանրագումարային պահանջը գերազանցի կանխատեսված սահմանաչափերը՝ 60 և 40 հա։ Հաշվի առնելով ծրագրի նկատմամբ մեծ հետաքրքրությունը՝ մեր կանխատեսումներով 2021 թվականին ծրագրի շրջանակում կարող էր հիմնվել առնվազն 170 հա վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման բաղադրիչով և առնվազն 130 հա մասնակի փոխհատուցման բաղադրիչով։

23.09.2020

Առաջարկում ենք ավելացնել հետևյալ կետը․ «Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը և կատարված ծախսերի մասնակի փոխհատուցումը Շահառուի համար հարկային պարտավորություն չի առաջացնում»։

23.09.2020

Առաջարկում ենք կետ 10-ում այգիների տարածքների հանրագումարը 30 հա-ը ավելացնել մինչև 100 հա, փոխհատուցման 10 հա-ը՝ 25 հա։ Ոռոգման դեպքում 30 հա-ը ավելացնել մինչև 50 հա, իսկ փոխհատուցման դեպքում՝ 20 հա։ Կարկտապաշտպան ցանցերի հանրագումարը ավելացնել մինչև 20 հա։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text