Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները.
- ցածր բերքատու ավանդական այգիների փոխարեն բարձր բերքատու այգիների հիմնում,
- այգեգործության ոլորտի ներդրումային գրավչության բարձրացում,
- մրցունակ, տարբեր սեզոնային արտադրության, երկարաժամկետ պահպանվող, որակական և համային բարձր հատկանիշներով օժտված պտղի և հատապտղի արտադրություն,
- Ծրագրի մասնակից տնտեսավարողների եկամուտների ավելացում, վճարունակության բարձրացում,
- ոռոգման արդիական համակարգերի ներդրման արդյունքում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում,
- կարկտապաշտպան ցանցերի ներդրման արդյունքում կարկտահարության ռիսկի նվազեցում,
- այգեգործական արտադրանքի ինքնարժեքի իջեցում՝ արտադրության արդյունավետության բարձրացման հաշվին,
- ոռոգման արդիական համակարգերով, կարկտապաշտպան ցանցերով, ժամանակակից ու մրցունակ տնկանյութերի տեսակներով հագեցած այգիների տարածքների ավելացում տարեկան 100 հա-ով,
- կարկտապաշտպան ցանցերով պաշտպանված հողատարածքների ավելացում՝ տարեկան 10 հա-ով,
- ժամանակակից ոռոգման համակարգեր ունեցող հողատարածությունների ավելացում՝ տարեկան 100 հա-ով: