project.favorite.title
«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2021/2022 ուսումնական տարվա դոկտորանտուրայում ձևակերպվելու տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - project.vote.yes
-
2 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 26.03.2021 03:45:52 | Առաջարկվում է պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ դոկտորանտուրա ընդունելության 1 տեղ՝ Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությամբ հատկացնել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին: Առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀԱՊՀ Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտում աշխատում են ՀՀ տնտեսության ներկա մարտահրավերների լուծման առումով տնտեսական աճ և եկամուտներ ապահովող առաջատար ոլորտներից մեկի՝ լեռնամետալուրգիայի կայուն զարգացման, տնտեսական անվտանգության հիմնախնդիրներով զբաղվող տնտեսագետ գիտնականների խումբ, որոնք համագործակցում են միջազգային կառույցների, արտասահմանյան բուհերի, ոլորտի ընկերությունների հետ: Ստացված գիտական արդյունքները տպագրվել են միջազգային ամսագրերում, մենագրություներում: Հարկ է նշել, որ ստացված գիտական արդյունքները շահեկանորեն տարբերվում են հայրենական տնտեսագիտական ուսումնասիրություններից նրանով, որ հիմնված են տեխնոլոգիական լուծումների վրա, ուղղված են երկրի տնտեսական անվտանգության խնդիրներին և ունեն խիստ արդիական և կիրառական նշանակություն: Դոկտորանտուրայի տեղի հատկացումը հնարավորություն կընձեռի իրականացվող գիտական աշխատանքների համակարգման ու դոկտորական ատենախոսության տեսքով գիտական հանրությանը, երկրի տնտեսական անվտանգության հարցերով զբաղվող կառույցներին ներկայացնելու համար: |
|