base.notification_banner.text
project.favorite.title

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2021/2022 ուսումնական տարվա դոկտորանտուրայում ձևակերպվելու տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 26.03.2021 03:45:52 Առաջարկվում է պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ դոկտորանտուրա ընդունելության 1 տեղ՝ Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությամբ հատկացնել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին: Առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀԱՊՀ Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտում աշխատում են ՀՀ տնտեսության ներկա մարտահրավերների լուծման առումով տնտեսական աճ և եկամուտներ ապահովող առաջատար ոլորտներից մեկի՝ լեռնամետալուրգիայի կայուն զարգացման, տնտեսական անվտանգության հիմնախնդիրներով զբաղվող տնտեսագետ գիտնականների խումբ, որոնք համագործակցում են միջազգային կառույցների, արտասահմանյան բուհերի, ոլորտի ընկերությունների հետ: Ստացված գիտական արդյունքները տպագրվել են միջազգային ամսագրերում, մենագրություներում: Հարկ է նշել, որ ստացված գիտական արդյունքները շահեկանորեն տարբերվում են հայրենական տնտեսագիտական ուսումնասիրություններից նրանով, որ հիմնված են տեխնոլոգիական լուծումների վրա, ուղղված են երկրի տնտեսական անվտանգության խնդիրներին և ունեն խիստ արդիական և կիրառական նշանակություն: Դոկտորանտուրայի տեղի հատկացումը հնարավորություն կընձեռի իրականացվող գիտական աշխատանքների համակարգման ու դոկտորական ատենախոսության տեսքով գիտական հանրությանը, երկրի տնտեսական անվտանգության հարցերով զբաղվող կառույցներին ներկայացնելու համար:
home.european_union.image_alt
home.european_union.text