base.notification_banner.text
project.favorite.title

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ԹԻՎ 367-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

____ ______________ 2021 թվականի N _________-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ԹԻՎ 367-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝

  1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 29-ի «Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 367- Լ որոշման 1-ին կետով հաստատված ցանկում (այսուհետ՝ Ցանկ) կատարել հետևյալ լրացումները.
  • Ցանկի 9-րդ կետից հետո լրացնել նոր 9.1-9.6-րդ կետեր` հետևյալ բովանդակությամբ.

 

9.1

Ավտոմատացում

0714

9.2

Ռադիոտեխնիկա և կապ

0714

9.3

Մեքենաշինություն և նյութերի մշակում

0715

9.4

Սարքաշինություն և չափագիտություն

0715

9.5

Շինարարական ճարտարագիտություն

0732

9.6

Ֆիզիկա

0551

 

  • Ցանկի 10-րդ կետի 4-րդ ենթակետից կետո լրացնել նոր 5-րդ ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.

5)

Արդյունաբերական ճարտարագիտություն

0718

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • project.old_project_time.text

    01.07.2021 - 16.07.2021

  • project.type.title

    Decision

  • project.area.title

    State revenue, Public service

  • project.ministry.title

    State Revenue Committee

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 3791

project.print.title

project.sentences.title

12.07.2021

Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը (14 մասնագիտություն) սահմանված է «Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 29-ի թիվ 367-Լ որոշմամբ (այսուհետ` Փոխվարչապետի որոշում): Փոխվարչապետի որոշման մեջ <<Մեխանիկա>> մասնագիտությունը սահմանված չէ որպես հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտություն: Հիմք ընդունելով այն փաստը, որ <<Մաթեմատիկա>> մասնագիտությամբ ՀՀ քաղաքացիները ամբողջապես համապատասխանում են ՊԵԿ-ում զբաղեցրած պաշտոնների համար նախատեսված գործառույթների արդյունավետ իրականացման համար՝ առաջարկում եմ ընդգրկված մասնագիտությունների մեջ ներառել նաև <<Մեխանիկա>> մասնագիտությամբ ՀՀ քաղաքացիներին, քանի որ վերջիններս ԵՊՀ-ն ավարտելուց հետո ստացել են <<Մեխանիկա>> մասնագիտություն՝ մաթեմատիկոս կիրառողի որակավորմամբ (այդ մասին ամրագրված է դիպլոմի ներդիրում): Այս երկու մասնագիտությունները, սկսած 2007թ.-ից, վերամիավորվել են մեկ ընդհանուր՝ Մեխանիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետում (դրանք որպես առանձին ֆակուլտետներ էին սկսել դիտվել 1988թ.-ից): Խնդրում եմ, հաշվի առնելով վերոհիշյալ փաստերը, 0568 01.00.6 կոդով Մեխանիկա մասնագիտության դիպլոմներ ստացած ՀՀ քաղաքացիներին թույլ տալ աշխատանքի անցնել ՊԵԿ-ում:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text