base.notification_banner.text
project.favorite.title

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ԹԻՎ 367-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 12.07.2021 13:33:29 Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը (14 մասնագիտություն) սահմանված է «Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 29-ի թիվ 367-Լ որոշմամբ (այսուհետ` Փոխվարչապետի որոշում): Փոխվարչապետի որոշման մեջ <<Մեխանիկա>> մասնագիտությունը սահմանված չէ որպես հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտություն: Հիմք ընդունելով այն փաստը, որ <<Մաթեմատիկա>> մասնագիտությամբ ՀՀ քաղաքացիները ամբողջապես համապատասխանում են ՊԵԿ-ում զբաղեցրած պաշտոնների համար նախատեսված գործառույթների արդյունավետ իրականացման համար՝ առաջարկում եմ ընդգրկված մասնագիտությունների մեջ ներառել նաև <<Մեխանիկա>> մասնագիտությամբ ՀՀ քաղաքացիներին, քանի որ վերջիններս ԵՊՀ-ն ավարտելուց հետո ստացել են <<Մեխանիկա>> մասնագիտություն՝ մաթեմատիկոս կիրառողի որակավորմամբ (այդ մասին ամրագրված է դիպլոմի ներդիրում): Այս երկու մասնագիտությունները, սկսած 2007թ.-ից, վերամիավորվել են մեկ ընդհանուր՝ Մեխանիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետում (դրանք որպես առանձին ֆակուլտետներ էին սկսել դիտվել 1988թ.-ից): Խնդրում եմ, հաշվի առնելով վերոհիշյալ փաստերը, 0568 01.00.6 կոդով Մեխանիկա մասնագիտության դիպլոմներ ստացած ՀՀ քաղաքացիներին թույլ տալ աշխատանքի անցնել ՊԵԿ-ում: Առաջարկությունն ընդունվել է:
home.european_union.image_alt
home.european_union.text