base.notification_banner.text
project.favorite.title

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 344-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 346-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 401-Ն ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 350-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 344 –Ն,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 346 –Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի N 401 –Ն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 15-ի N 350 –Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-58-Ն օրենքի պահանջների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

  • project.old_project_time.text

    28.07.2021 - 12.08.2021

  • project.type.title

    Decision

  • project.area.title

    Transport, Territorial administration and development

  • project.ministry.title

    Ministry of Territorial Administration and Infrastructure

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 5605

project.print.title

project.sentences.title

02.08.2021

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 344-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 346-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի N 401-Ն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 350-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ ունենք հետևյալ առաջարկությունները. 1. Որոշման նախագծի անվանումը և որոշման նախագծի 1-ին կետով հաստատվող կարգի անվանումը «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը» բառերը փոխարինել «Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգը» բառերով, համապատասխանեցնելով՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի «Է» կետի պահանջներին:

02.08.2021

2. Որոշման նախագծի 4-րդ կետը սահմանել որպես լիցենզիայի պայման և տալ համապատասխան կարգավորումներ, հակառակ պարագայում անհասկանալի է տեխնիկական զննության կայանների կողմից տվյալ պահանջի չկատարումը ինչ իրավական պատասխանատվություն կարող է առաջ բերել:

02.08.2021

3. Որոշման նախագծով հաստատվող կարգի 3-րդ կետում «օրենսդրությամբ» բառը փոխել «օրենքով» բառով, քանի որ ՀՀ օրենքից ցածր իրավական ուժ ունեցող իրավական ակտով տեխնիկական զննության իրականացման սակագնի սահմանումը կհամարվի հակասահմանադրական:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text