02.08.2021
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 344-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 346-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի N 401-Ն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 350-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ ունենք հետևյալ առաջարկությունները. 1. Որոշման նախագծի անվանումը և որոշման նախագծի 1-ին կետով հաստատվող կարգի անվանումը «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը» բառերը փոխարինել «Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգը» բառերով, համապատասխանեցնելով՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի «Է» կետի պահանջներին: