base.notification_banner.text
project.favorite.title

Under development

Առևտրային զեղչերի կանոնակարգում

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

  1. Անհրաժեշտությունը

Օրենքների  նախագծերի մշակումը պայմանավորված է հանրապետությունում մանրածախ առևտրի ոլորտում առևտրային զեղչերի համար իրավական կարգավորման անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետության օրենքներում ներկայումս բացակայում են առևտրային զեղչերի վերաբերյալ դրույթները, ինչպես նաև բացակայում են  դրանց վերաբերյալ հասկացությունների սահմանումները և դրանց առանձնահատկություններին առնչվող դրույթները, ինչը խոչընդոտ է հանդիսանում ՀՀ-ում մանրածախ առևտրում զեղչային համակարգի զարգացման համար:

Օրենքի նախագծի մշակման նպատակով իրականացվել է առևտրային զեղչերի կիրառման միջազգային փորձի ուսումնասիրությունը մասնավորապես՝ Եվրոպական Խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 27-ի սպառողների պաշտպանության վերաբերյալ  933/13 EEC[1] հրահանգը, 98/6/EC[2];  2005/29/EC[3];  2019/2161[4] հրահանգները, որոնք սահմանում են, որ՝ «Զեղչված ապրանքի գնապիտակը պետք է պարունակի մինչև զեղչվելը ապրանքի միավոր գինը»։ Ընդ որում, նախորդ գինը ամենացածր գինն է, որը կիրառվում է վաճառողի կողմից գնի իջեցմանը նախորդող ոչ պակաս քան 30 օրվա ընթացքում։

Եթե ապրանքը շուկայում գտնվում է 30 օրից պակաս ժամանակահատվածում, ապա կարող է նախատեսվել ավելի կարճ ժամանակահատված։

Վաճառողների կողմից  կարող են սահմանվել նաև զեղչերի կիրառման այլ կանոններ այնպիսի ապրանքների համար, որոնց պահպանման ժամկետը մոտենում է կամ ապրանքը արագ փչացող է։

 3 Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Օրենքի նախագծով ներկայացված է առևտրային զեղչեր կանոնակարգման վերաբերյալ դրույթներ, հասկացություններ, օրենքի նախագծով ներկայացված է զեղչերի կիրառման առանձնահատկությունները:

Սահմանվել է առևտրային զեղչերի մասին օրենսդրությունը, որը իր մեջ ներառում է  նաև «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերը:

 4  Ակնկալվող արդյունքը

Օրենքների նախագծերի ընդունման արդյունքում Հայաստանում կձևավորվի առևտրային զեղչերի կիրառման համար բարենպաստ օրենսդրական միջավայր, թե տնտեսավարող սուբյեկտների շահերի տեսանկյունից և թե սպառողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից:

5 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի:

6 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

 

 

 

 

 

 

  • project.old_project_time.text

    02.02.2022 - 02.03.2022

  • project.type.title

    Law

  • project.area.title

    Economy, Economical, Consumer

  • project.ministry.title

    Ministry of Economy

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 4634

project.print.title

project.sentences.title

16.02.2022

Չափազանց ողջունելի է "բոնուս" եզրույթի ներառումը օրենքում, սակայն դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է հստակեցնել բոնուսների մասով հարկային կարգավորումները։ Դրանք տրամաբանորեն պետք է կարագվորվեն զեղչերին նման մոտեցմամբ։

16.02.2022

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումների նախագիծը մասամաբ էապես նույն կարգավորման առարկան ունի, ինչ ՏՄՀ կողմից նույն օրենքում փոփոխությունների նախագիծը (https://www.e-draft.am/projects/3952)։ Դրանց միջև կան հակասություններ ու կրկնողություններ, որոնք անընդունելի են։ Փաստցի այս երկու նախագծերից մեկի ընդունումը պետք է բացառի մյուսի ընդունումը։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text