16.02.2022
Չափազանց ողջունելի է "բոնուս" եզրույթի ներառումը օրենքում, սակայն դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է հստակեցնել բոնուսների մասով հարկային կարգավորումները։ Դրանք տրամաբանորեն պետք է կարագվորվեն զեղչերին նման մոտեցմամբ։
1 - project.vote.yes
0 - project.vote.no
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Օրենքների նախագծերի մշակումը պայմանավորված է հանրապետությունում մանրածախ առևտրի ոլորտում առևտրային զեղչերի համար իրավական կարգավորման անհրաժեշտությամբ:
Հայաստանի Հանրապետության օրենքներում ներկայումս բացակայում են առևտրային զեղչերի վերաբերյալ դրույթները, ինչպես նաև բացակայում են դրանց վերաբերյալ հասկացությունների սահմանումները և դրանց առանձնահատկություններին առնչվող դրույթները, ինչը խոչընդոտ է հանդիսանում ՀՀ-ում մանրածախ առևտրում զեղչային համակարգի զարգացման համար:
Օրենքի նախագծի մշակման նպատակով իրականացվել է առևտրային զեղչերի կիրառման միջազգային փորձի ուսումնասիրությունը մասնավորապես՝ Եվրոպական Խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 27-ի սպառողների պաշտպանության վերաբերյալ 933/13 EEC[1] հրահանգը, 98/6/EC[2]; 2005/29/EC[3]; 2019/2161[4] հրահանգները, որոնք սահմանում են, որ՝ «Զեղչված ապրանքի գնապիտակը պետք է պարունակի մինչև զեղչվելը ապրանքի միավոր գինը»։ Ընդ որում, նախորդ գինը ամենացածր գինն է, որը կիրառվում է վաճառողի կողմից գնի իջեցմանը նախորդող ոչ պակաս քան 30 օրվա ընթացքում։
Եթե ապրանքը շուկայում գտնվում է 30 օրից պակաս ժամանակահատվածում, ապա կարող է նախատեսվել ավելի կարճ ժամանակահատված։
Վաճառողների կողմից կարող են սահմանվել նաև զեղչերի կիրառման այլ կանոններ այնպիսի ապրանքների համար, որոնց պահպանման ժամկետը մոտենում է կամ ապրանքը արագ փչացող է։
3․ Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Օրենքի նախագծով ներկայացված է առևտրային զեղչեր կանոնակարգման վերաբերյալ դրույթներ, հասկացություններ, օրենքի նախագծով ներկայացված է զեղչերի կիրառման առանձնահատկությունները:
Սահմանվել է առևտրային զեղչերի մասին օրենսդրությունը, որը իր մեջ ներառում է նաև «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերը:
4․ Ակնկալվող արդյունքը
Օրենքների նախագծերի ընդունման արդյունքում Հայաստանում կձևավորվի առևտրային զեղչերի կիրառման համար բարենպաստ օրենսդրական միջավայր, թե տնտեսավարող սուբյեկտների շահերի տեսանկյունից և թե սպառողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից:
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի:
6․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագծերը մշակվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
project.old_project_time.text
02.02.2022 - 02.03.2022
project.type.title
Օրենք
project.area.title
Էկոնոմիկա, Տնտեսական, Սպառողական
project.ministry.title
Էկոնոմիկայի նախարարություն
project.views.title 4631
project.print.title16.02.2022
Չափազանց ողջունելի է "բոնուս" եզրույթի ներառումը օրենքում, սակայն դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է հստակեցնել բոնուսների մասով հարկային կարգավորումները։ Դրանք տրամաբանորեն պետք է կարագվորվեն զեղչերին նման մոտեցմամբ։
16.02.2022
«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումների նախագիծը մասամաբ էապես նույն կարգավորման առարկան ունի, ինչ ՏՄՀ կողմից նույն օրենքում փոփոխությունների նախագիծը (https://www.e-draft.am/projects/3952)։ Դրանց միջև կան հակասություններ ու կրկնողություններ, որոնք անընդունելի են։ Փաստցի այս երկու նախագծերից մեկի ընդունումը պետք է բացառի մյուսի ընդունումը։