base.notification_banner.text
project.favorite.title

project.status.accepted

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 21.09.2017 19:26:12 Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. ՛՛ Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ , Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգայի ն պայմանագրերով , սույն օրենքով , ՛՛Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին՛՛ ՀՀ օրենքով , այլ օրենքներով ինչպես նաև դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով : ՛՛ Չի ընդունվել
2 21.09.2017 19:26:12 Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածից հետո ավելացնել ՛՛Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին սկզբունքները՛՛ վերնագրով հոդված հետևյալ բովանդակությամբ. 1. ՛՛ Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին օրենսդրությունը հիմնված է օրինականության , հավասարության և խտրական ության բացառման , տուժողա կենտրոն մոտեցման ( ընտանեկան բռնության ենթարկված անձանց շահերի պաշտպանության առաջնայնության ), գենդերային զգայունության սկզբունքների հիման վրա : Գենդերային զգայունության չափորոշիչները ս ա հ մ ա ն վ ա ծ ե ն ՛՛ Կ ա ն ա ն ց և տղամարդկանց հավասար իրավուն քների և հավասար հնարավորությունների ապահովման մասին՛՛ ՀՀ օրենքով : 2. Գենդերային հիմքով բռնությունից կանանց պաշտպանելուն և այն կանխելուն ուղղված այնպիսի հատուկ միջոցների ընդունումը , որոնք չեն վերաբերում տղամարդկանց , չի հանդիսանում խտրականության դրսևորման ձև : ՛՛ Ընդունվել է ի գիտություն
3 21.09.2017 19:26:12 Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասում տրվել է <ընտանեկան բռնության> բնորոշումը, որը թերի է և ոչ ամբողջական: Ընտանեկան բռնության իրավահարաբերություններում չեն ներառվել զուգընկեր հանդիսացող անձինք, ինչն ուղղակի վտանգ է պարունակում իր մեջ, որ ընտանեկան բռնության մի շարք զոհեր կարող են առհասարակ չընդգրկվել ընտանեկան բռնության դաշտում՝ նախկին կամ ներկա ամուսիններ կամ փաստացի ամուսիններ չհանդիսանալու պատճառով, հետևապես նրանց կարող են նաև չտրամադրվել նախատեսված պաշտպանության և աջակցության միջոցները: Բացի այդ, առաջարկվում է ընտանեկան բռնության սահմանումից հանել <ընտանեկան միջավայր> եզրույթը, որի բովանդակությունը անհասկանալի է և պարզաբանված չէ: Գտնում ենք, որ այն կարող է տարընկալման տեղիք տալ և խոչընդոտել միասնական իրավակիրառ պրակտիկայի ձևավորմանը, քանի որ չկան չափորոշիչներ, որոնց համաձայն՝ կոնկրետ դեպքով պետք է որոշվի <ընտանեկան միջավայր> -ի առկայության փաստը: Նշվածի հիման վրա առաջարկում ենք <ընտանեկան բռնության> բնորոշումը վերախմբավորել և Նախագծում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել և շարադրել հետևյալ խմբագրությամբ. < Ընտանեկան բռնությունը ֆիզիկական , սեռական , հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի գործողությունների ( բռնության ) կիրառումն է ընտանիքի ներսում կամ նախկին կամ ներկա ամուսինների ( ՔԿԱԳ մարմիններում գրանցված կամ չգրանցված՝ փաստացի ամուսնության , դեպքերում ) կամ նախկին կամ նե րկա զուգընկերների միջև , անկախ նրանից , թե արդյոք բռնարարը բնակվում է կամ բնակվել է բռնության ենթարկվածի հետ նույն բնակարանում >: Չի ընդունվել:
4 21.09.2017 19:26:12 Առաջարկում ենք Ընտանեկան բռնության (այսուհետ՝ ԸԲ) կանխարգելման և դրա դեմ պայքարի գործառույթներ իրականացնող մարմինների մեջ ընդգրկել նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը և վերջինիս գործառույթների մեջ ներառել վերահսկողությունը հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով հեռարձակվող հաղորդումների, հեռուստասերիալների,հեռուստաֆիլմերի և գովազդների նկատմամբ՝ ընտանեկան բռնությունը խրախուսող և/ կամ արդարացնող տեսարաններն ու արտահայտությունները սահմանափակելու կամ բացառելու նպատակով: Գտնում ենք, որ ԸԲ կանխարգելման խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) իր ձևավորման կարգից, կարգավիճակից և գործառույթներից ելնելով չունի որևէ հնարավորություն համակարգելու, վերահսկելու և ազդեցություն ունենալու ընտանեկան բռնության կանխարգելման հարցում: Խորհրդի կազմավորումը նման ձևաչափով ուղղակիորեն վտանգում է նրա անկախությունը և հասարակական կազմակերպությունների նկատմամբ ներդնում է պետության լծակի գործոնը՝ հաշվի առնելով այն, որ ըստ նախագծի՝ խորհրդի անհատական կազմը և աշխատակարգը հաստատվում են վարչապետի որոշմամբ: Խորհրդին վերապահված գործառություներն ունեն առավել տեսական քան գործնական նշանակություն, և դրանք ամբողջությամբ կարող են իրականացվել նաև Լիազոր մարմնի կողմից: Ուստի, առաջարկում ենք Ստամբուլի կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված համակարգող մարմին ստեղծելիս առաջնորդվել Իսպանիայի հաջող օրինակով5, որտեղ համակարգող մարմինը ունի նաև վերահսկողական գործառույթներ և կազմավորվում է բոլոր շահագրգիռ մարմինների և/կամ անձանց ներկայացուցիչներից: Առաջարկում ենք Խորհուրդը ձևավորել որպես անկախ մարմին և Խորհրդի կազմում ներառել հետևյալ մարմինների և/կամ անձանց ներկայացուցիչներին. ՀՀ ԿԱ ոստիկանություն  ՀՀ քննչական կոմիտե  ՀՀ արդարադատության նախարարություն  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն  ՀՀ կրթության նախարարություն  ՀՀ առողջապահության նախարարություն  ՀՀ դատական դեպարտամենտ  Խնամակալության և հոգաբարձության մարմիններ  Աջակցության կենտրոններ  Ապաստարաններ  ՀՀ փաստաբանների պալատ  ՄԻՊ  կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ /վերջին 3 տարում ոլորտում փորձառություն ունեցող/  ընտանեկան բռնության զոհերի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ /վերջին 3 տարում ոլորտում փորձառություն ունեցող/  երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություն / վերջին 3 տարում ոլորտում փորձառություն ունեցող կազմակերպություն/  մեդիա ոլորտը ներկայացնող կազմակերպություններ կամ անձիք: Ընդ որում, նույն Իսպանիայի օրինակով առաջարկում ենք պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությունը սահմանել ի պաշտոնե (ՀՀ դատական դեպարտամենտ, նախարարներ, ՄԻՊ)՝ վերջիններիս կողմից իրենց լիազորությունները աշխատակազմի այլ անդամներին փոխանցելու հնարավորությամբ, իսկ կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությամբ և ընտանեկան բռնության դեպքերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին Խորհրդի կազմում ընդգրկել թվաքանակի առավելությամբ: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ներկայացուցիչների ընտրությունը իրականացնել ինքնաառաջադրման և ընտրությունների միջոցով, որոնց կարող են մասնակցել վերջին երեք տարում ոլորտում փորձ ունեցող բոլոր հասարակական կազմակերպությունները՝ յուրաքանչյուր կազմակերպություն մեկ ձայն սկզբունքով: Ընտրություններն իրականացնել երկու տարին մեկ անգամ՝ Խորհրդի գործունեության անընդհատությունը և կազմի փոփոխությունն ապահովելու նպատակով: Խորհրդի նիստերին պետք է մասնակից դարձնել նաև ընտանեկան բռնության զոհ դարձած անձանց և/կամ նրանց ներկայացուցիչներին՝ վերջիններիս համաձայնությամբ: Խորհրդին վերապահել առավելապես գործնական նշանակություն ունեցող և գնահատողական բնույթի գործառույթներ: Մասնավորապես, առաջարկում ենք, Խորհրդի գործառույթների մեջ ավելացնել հետևյալը.  Դատական դեպարտամենտի միջոցով ստանալ ընտանեկան բռնությանն առնչվող բոլոր դատական որոշումները՝ անձնական տվյալների պաշտպանության մասին օրենսդրության պահանջների պահպանմամբ,  Իրականացնել ստացված որոշումների ուսումնասիրություն, վերլուծություն, դրանց հիման վրա ներկայացնել հաշվետվություններ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև օրենսդրական փոփոխությունների առաջարկներ,  Մշակել ուղեցույցներ և վերապատրաստամն ծրագրեր դատական և իրավապահ մարմինների համար՝ ընտանեկան բռնության գործերի առանձնահատկությունները ավելի մատչելի ձևով ներկայացնելու համար,  Մշակել չափորոշիչներ, որոնք թույլ կտան դատական վիճակագրությունն օգտագործել ընտանեկան բռնության ոլորտում մոնիթորինգ իրականացնելու համար,  Ստանալ տարեկան զեկույցներ Նախագծի 5-րդ հոդվածում նշված բոլոր մարմիններից, դրանց հիման վրա ներկայացնել առաջարկներ: Խորհրդի գործունեության հիմնական ուղղությունը պետք է լինի նաև օրենքի կիրառումը մոնիտորինգի ենթարկելը: Մասնավորապես, ուսումնասիրել և գնահատել, թե տարեկան կտրվածքով որքան դեպքերով է կիրառվել օրենքը, ընտանեկան բռնության ինչպիսի տեսակներ են արձանագրվել, զոհերի պաշտպանության և աջակցության ինչ միջոցներ են ընտրվել, ինչպիսի պատժամիջոցներ են կիրառվել բռնարարների հանդեպ և այլն: Նպատակահարմար կլինի հավաքագրված տեղեկությունները տարանջատել ըստ սեռի և մարզի: Ընդունվել է մասնակի
5 26.09.2017 02:59:19 XIV. Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում կանխարգելման բառից հետո ավելացնել ՝ <ընտանեկան բռնության դեպքերի ժամանակ երեխաների նկատմամբ դրանց ազդեցության և հետևանքների>: Նույն հոդվածի նույն մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 2) սահմանում է ուսուցիչների և դաստիարակների կողմից իրենց հայտնի դարձած երեխաների նկատմամբ ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ տեղեկությունները իրավապահ մարմիններին հաղորդելու կարգը և ուսուցիչների և դաստիարակների հետ պարբերաբար անցկացնում է վերոնշյալ կարգի վերաբերյալ վերապատրաստումներ՝ համագործակցելով ոլորտում 3 տարվա փորձառություն ունեցող ՀԿ-երի հետ:՛՛ Չի ընդունվել
6 26.09.2017 03:01:32 Նախագծի 7-րդ հոդվածի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ կետերով. ՛՛՛5) ընտանեկան բռնության կանխարգելման նպատակով վերանայում է կրթական ծրագրերը և բացառում ընտանեկան բռնություն արտացոլող պատկերների, նկարների և արտահայտությունների առկայությունը դասագրքերում և կրթական նյութերում, 6) մշակում և իրականացնում է նպատակային ծրագրեր սեռի հիմքով պայմանավորված խտրականության վերացման, բռնության կիրառման անթույլատրելիության, կարծրատիպային դերաբաժանման վերաբերյալ նախապաշարմունքների, սովորույթների և ավանդույթների հաղթահարման նպատակով՛՛: XV. Գտնում ենք, որ աջակցության կենտրոնները չպետք է գործեն միայն Լիազոր մարմնի կազմում, դրանք պետք գործեն նաև ՀԿ-ների կամ դաշտում գործող ցանկացած այլ մարմնի կազմում: Կարծում ենք, որ աջակցության կենտրոնների մոնոպոլիզացումը պետության կողմից և դրանց տարածքային բաժանումը ավելի կանխատեսելի է դարձնում բռնարարի համար ընտանեկան բռնության ենթարկված անձի հնարավոր քայլերը, ինչը բարձրացնում է վերջիններիս խոցելիությունը: Աջակցության կենտրոնների մասով պետք է առանձնակի ուշադրություն դարձնել նրանց գործունեության անկախության երաշխիքներին, քանի որ վերջիններս ունեն իրավասություն ապահովելու զոհին պաշտպանության և աջակցության մեխանիզմներով: Դրա համար առաջարկում ենք Աջակցության կենտրոնները հանել Լիազոր մարմնի կազմից և ներդնել ապաստարանների ստեղծման մեխանիզմը: XVI. Առաջարկում ենք փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում և քրեական պատասխանատվություն սահմանել պաշտպանական որոշման և անհետաձգելի միջամտության որոշման պահանջների խախտման, ինչպես նաև ապաստարանի վայրի գաղտնիությունը խախտելու համար: Հիմնավորում Պաշտպանական որոշումը և անհետաձգելի միջամտությունն ընտանեկան բռնության ենթարկված անձի պաշտպանությունն ապահովող հիմնական գործիքներն են: Այս որոշումները չկատարելու համար ընդհանուր կարգով պատասխանատվություն նախատեսելը, ինչը ենթադրում է խախտման դեպքում վարչական պատասխանատվություն, իսկ կրկնակի խախտման դեպքում նոր միայն քրեական պատասխանատվություն, անարդյունավետ կլինի և վտանգավոր: Այս որոշումների խախտումն ինքնին մեծ վտանգ է ներկայացնում բռնության ենթարկված անձանց կյանքի և առողջության համար, ուստի իր հանրային վտանգավորության աստիճանից ելնելով, այն ենթակա է քրեականացման: Այս պահանջը բխում է նաև Ստամբուլի կոնվենցիայի 53-րդ հոդվածի դրույթների պահանջներից: Ապաստարանի վայրի գաղտնիության պահպանումը նույնպես կենսական նշանակություն ունի ընտանեկան բռնության ենթարկված անձանց անձնական անվտագության ապահովման հարցում: Ուստի այս տեղեկատվության բացահայտումը հանրային մեծ վտանգավորություն է պարունակում իր մեջ և ենթակա է քրեականացման: XVII. Նախագծին կից ներկայացված այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին փաթեթում չի նախատեսվել իրավական հետևանք՝ հոգեբանական կամ տնտեսական բռնության համար պատասխանատվության միջոցներ (Ստամբուլի կոնվենցիայի հոդ. 33)՝ քրեական կամ վարչական: Մինչդեռ <Իրավական ակտերի մասին> ՀՀ օրենքի 45–րդ հոդվածի համաձայն՝ իրավական նորմը չկատարելու համար իրավական հետևանքներ չնախատեսելն ուղղակիորեն հակասում է իրավական տեխնիկայի կանոններին: Նախագծում նախատեսված պաշտպանության միջոցներն ուղղված են ընտանեկան բռնության զոհերի անվտանգությունն ապահովելուն, ոչ թե բռնարարին պատժելուն: Ուստի, ընտանեկան բռնության բոլոր դրսևորումների համար պատժելիության սկզբունքի խախտումը չի ապահովի ընտանեկան բռնության դեմ արդյունավետ պայքարը, բռնարարի նկատմամբ համաչափ պատժի նշանակումը, զոհի հետագա բռնություններից լիարժեք պաշտպանությունը և կրկնակի զոհականացման բացառումը: Այս առումով նպատակահարմար կլիներ ՀՀ քրեական օրենսգրքում ընտանեկան բռնության դեպքերով առանձնացնել առանձին գլուխ կամ առկա իրավակարգավորման շրջանակում ընտանեկան բռնության ոլորտում կատարված հանցավոր գործողությունների համար նախատեսել պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող առանձին հանգամանքներ/սակայն, նշվածը հնարավոր կլինի միայն սեռական կամ ֆիզիկական բռնության մասով/: XVIII. Ընտանեկան բռնության դեպքերի արդյունավետ բացահայտման և դրանց դեմ հետևողական պայքարի իրականացման համատեքստում առանցքային նշանակություն ունի այնպիսի իրավակարգավորման նախատեսումը, որը հնարավորություն կընձեռնի ընտանեկան բռնության դեպքերով քրեական հետապնդում իրականացնել նույնիսկ տուժողի կողմից բողոքը հետ վերցնելու պարագայում: Այս կապակցությամբ անհրաժեշտ է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ քրեական և քրեադատավարական օրենսգրքերում: Ընդունվել է ի գիտություն:
7 26.09.2017 03:02:04 XVII. Նախագծին կից ներկայացված այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին փաթեթում չի նախատեսվել իրավական հետևանք՝ հոգեբանական կամ տնտեսական բռնության համար պատասխանատվության միջոցներ (Ստամբուլի կոնվենցիայի հոդ. 33)՝ քրեական կամ վարչական: Մինչդեռ <Իրավական ակտերի մասին> ՀՀ օրենքի 45–րդ հոդվածի համաձայն՝ իրավական նորմը չկատարելու համար իրավական հետևանքներ չնախատեսելն ուղղակիորեն հակասում է իրավական տեխնիկայի կանոններին: Նախագծում նախատեսված պաշտպանության միջոցներն ուղղված են ընտանեկան բռնության զոհերի անվտանգությունն ապահովելուն, ոչ թե բռնարարին պատժելուն: Ուստի, ընտանեկան բռնության բոլոր դրսևորումների համար պատժելիության սկզբունքի խախտումը չի ապահովի ընտանեկան բռնության դեմ արդյունավետ պայքարը, բռնարարի նկատմամբ համաչափ պատժի նշանակումը, զոհի հետագա բռնություններից լիարժեք պաշտպանությունը և կրկնակի զոհականացման բացառումը: Այս առումով նպատակահարմար կլիներ ՀՀ քրեական օրենսգրքում ընտանեկան բռնության դեպքերով առանձնացնել առանձին գլուխ կամ առկա իրավակարգավորման շրջանակում ընտանեկան բռնության ոլորտում կատարված հանցավոր գործողությունների համար նախատեսել պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող առանձին հանգամանքներ/սակայն, նշվածը հնարավոր կլինի միայն սեռական կամ ֆիզիկական բռնության մասով/: Չի ընդունվել:
8 26.09.2017 03:03:08 XVIII. Ընտանեկան բռնության դեպքերի արդյունավետ բացահայտման և դրանց դեմ հետևողական պայքարի իրականացման համատեքստում առանցքային նշանակություն ունի այնպիսի իրավակարգավորման նախատեսումը, որը հնարավորություն կընձեռնի ընտանեկան բռնության դեպքերով քրեական հետապնդում իրականացնել նույնիսկ տուժողի կողմից բողոքը հետ վերցնելու պարագայում: Այս կապակցությամբ անհրաժեշտ է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ քրեական և քրեադատավարական օրենսգրքերում: Հիմնավորում Այս իրավակարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է ընտանեկան բռնության, որպես հանրային շահի պաշտպանություն ենթադրող խնդրի ընկալման տեսանկյունից, ինչի կարևորագույն պայմանների մեկն ընտանեկան բռնության գործերի ex officio քննության անհրաժեշտությունն է: Նման դիրքորոշում է հայտնել ՄԱԿ-ի Կոնվենցիայի հիման վրա ստեղծված Կոմիտեն իր բազմաթիվ եզրահանգումներում և ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն: Այս պահանջն ամրագրված է նաև Ստամբուլի կոնվենցիայով (հոդված 55): Ընդունվել է:
9 26.09.2017 03:03:26 XIX. Անհրաժեշտ է նախագծում ներառել առանձին դրույթ առ այն, որ ընտանեկան բռնության դեպքի մասին հայտնի դառնալու պահից իրավասու մարմինների կողմից բռնության զոհն անհապաղ պարտադիր իրազեկվում է տրամադրման ենթակա պաշտպանության և աջակցության միջոցների մասին, ինչը կարևոր նախապայման է զոհի և նրա ընտանիքի անդամների, խնամքի տակ գտնվող անձանց իրավունքների պաշտպանության համար:
10 26.09.2017 03:03:44 XX. Պաշտպանության բոլոր միջոցների կիրառման ժամանակ կարևոր է և անհրաժեշտ է նախատեսել ռիսկի գործոնի առկայությունը և այն գնահատելու հստակ չափորոշիչները, ինչը հնարավորություն կտա կանխատեսել բռնարարի կողմից հետագա բռնության կիրառման և զոհին վնաս պատճառելու հավանականությունը: Յուրաքանչյուր դեպքով ռիսկի գործոնը պետք է հնարավորինս ճշգրիտ գնահատվի՝ զոհի նկատմամբ արդյունավետ պաշտպանության միջոցը ընտրելու համար: Նախագծի տրամաբանությունից հետևում է, որ գնահատման գործառույթը պետք է վերապահել ոստիկանության աշխատակցին, սակայն առավել արդյունավետ կլիներ, եթե վերջինիս հետ համատեղ գործընթացին ներգրավվեր նաև մասնագիտացված կառույցի՝ աջակցության կենտրոնի կամ շահագրգիռ հասարակական կազմակերպության հոգեբանը կամ սոցիալական աշխատողը: Չի ընդունվել
11 26.09.2017 03:04:05 XXI. Գտնում ենք, որ անհետաձգելի միջամտության որոշման կիրառման հիմքը նախագծում տրվել է սահմանափակ ձևով: Ըստ նախագծի այն կիրառվում է, եթե առկա է ընտանեկան բռնության ենթարկվածին անմիջականորեն սպառնացող վտանգ: Առաջարկվում է ընդլայնել սուբյեկտների շրջանակը և 17-րդ հոդվածի 1-ին մասը վերաշարադրել հետևյալ կերպ. ՛՛Ընտանեկան բռնության զոհի, նրա ընտանքի անդամների կամ խնամքի տակ գտնվող անձի անվտանգությունն անհապաղ ապահովելու նպատակով ոստիկանության ծառայողի կողմից ենթադրյալ բռնարարի նկատմամբ կարող է կիրառվել անհետաձգելի միջամտության որոշում՛՛: Ընդունվել է մասնակի
12 26.09.2017 03:05:12 XXXI. Ապաստարանների կողմից բժշկական աջակցության տրամադրումը մասնավորապես, հասարակական կազմակերպությունների համար կպահանջի ոչ անհրաժեշտ և լրացուցիչ մարդկային և նյութական ռեսուրսներ, ինչպես նաև մեծ է անկանխատեսելի ռիսկի գործոնն անձի նկատմամբ ապաստարանում կատարվելիք հնարավոր բժշկական միջամտությունների արդյունքում, ուստի առաջարկվում է շահառուներին ապաստարանում բժշկական աջակցության տրամադրման մասին պայմանը հանել՝ թողնելով միայն տվյալ աջակցության տրամադրումը համապատասխան մասնագետի ներգրավման միջոցով, որը պետք է տրամադրվի ապաստարանից դուրս՝ համապատասխան բժշկական հաստատությունում: Չի ընդունվել
13 03.10.2017 15:48:27 Դիտարկելով օրենքին վերաբերող հակաքարոզչությունը, հստակ կարելի է եզրակացնել, որ այն ամբողջովին վերաբերվում է երեխաներին ընտանիքներից օտարելու և ծնողական իրավունքներից զրկելուն։ Պետք է հիասթափեցնեմ բոլոր հակաքարոզիչներին և նրանց հետևորդներին, նշելով, որ Հայաստանում գործող ՀՀ ընտանեկան օրենսգիրքն իր 59-րդ հոդվածով սահմանել է, որ ծնողները կարող են զրկվել իրենց ծնողական իրավունքներից, եթե դաժանաբար են վարվում երեխայի հետ, ենթարկում են ֆիզիկական կամ հոգեկան բռնության, կամ սեռական ոտնձգության։ Մեջբերում եմ հոդվածն ամբողջությամբ, կրկին շահարկումներից խուսափելու համար․ ՀՀ ընտանեկան օրենսգիրք Հոդված 59. Ծնողական իրավունքից զրկելը Ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքներից, եթե նրանք՝ ա) չարամտորեն խուսափում են ծնողական պարտականությունները կատարելուց, ընդ որում՝ ալիմենտ վճարելուց. բ) առանց հարգելի պատճառների հրաժարվում են վերցնել իրենց երեխային ծննդատնից կամ բժշկական այլ կազմակերպությունից, ինչպես նաև դաստիարակչական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից. գ) չարաշահում են իրենց ծնողական իրավունքները, ընդ որում՝ իրենց հակաբարոյական վարքագծով վնասակար ազդեցություն են գործում երեխաների վրա. դ) դաժանաբար են վարվում երեխաների հետ, ընդ որում՝ ֆիզիկական կամ հոգեկան բռնություն են գործադրում նրանց նկատմամբ, ոտնձգում են նրանց սեռական անձեռնմխելիությունը. ե) տառապում են քրոնիկ ալկոհոլամոլությամբ կամ թմրամոլությամբ, թունամոլությամբ. զ) կատարել են իրենց երեխաների դեմ դիտավորյալ հանցագործություն։ Եվ սա ամենևին միակ օրենքը չէ, որ կարող է սահմանափակել ծնողական իրավունքները, եթե ընտանիքում կա բռնություն, այդ լիազորությամբ են օժտված նաև խնամակալության և հոգաբարձության մարմինները, որոնք ՀՀ կառավարության թիվ 631 որոշման համաձայն իրավունք ունեն երեխային օտարել ընտանիքից, կամ նախաձեռնել բռնություն գործադրող որևէ ծնողին ծնողական իրավունքներից զրկելու գործընթաց։ Մեջբերում եմ․ 22) երեխայի կյանքին կամ առողջությանն անմիջական վտանգ սպառնալու դեպքում երեխային վերցնում են ծնողներից կամ այն անձանցից, որոնց խնամքին է հանձնված երեխան, անհապաղ ապահովում են երեխայի ժամանակավոր տեղավորումը և 7-օրյա ժամկետում դիմում դատարան` ծնողներին (նրանցից մեկին) ծնողական իրավունքներից զրկելու կամ նրանց ծնողական իրավունքները սահմանափակելու հայցով։ Այսպիսով․ հստակորեն կարելի է պնդել, որ Հայաստանում գործող օրենսդրական դաշտը բավարար է երեխային ընտանիքից օտարելու համար, իսկ «Ընտանեկան բռնության կանխարգելաման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծում որևէ դրույթ չկա, որը այս կամ այն կերպ կառնչվի երեխաներին ընտանիքից օտարելուն կամ ծնողներին ծնողական իրավունքներից զրկելուն։ «Ընտանեկան բռնության կանխարգելաման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքն ուղղված է նման ընտանիքների առողջացմանն ու բռնության մթնոլորտի հաղթահարմանը, բավական է սուտ տարածեք այս նախագծի մասին։ Ընդունվել է ի գիտություն:
14 26.09.2017 18:02:13 <<1) ֆիզիկական բռնություն` ծեծը, կամ դիտավորությամբ ֆիզիկական ցավ կամ ֆիզիկական տառապանք պատճառելը, կամ ցանկացած եղանակով առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելը, ինչպես նաև ազատությունից ապօրինի զրկելը. >> Ազատությունից ապօրինի զրկելը քրեական օրենսգրքի 133 հոդվածն է, որով նախատեսված է պատիժ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն անչափահասին ազատությունից ապօրինի զրկելը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով։ Հիմա եթե օրինակ ծնողը իր հետ բնակվող չափահաս կամ անչափահաս երեխային չի թողնում տանից դուրս գալ, փակի տակ է պահում, զրկելով նրան խաղատուն կամ ստրիպ ակումբ կամ այլասերվածների /ԼԳԲՏԻ/ հավաքներին այցելելու հնարավորությունից, ապա ըստ օրենքի նախագծի ծնողը ենթարկվելու՞ է քրեական պատասխանատվության։ Չի ընդունվել:
15 26.09.2017 18:53:40 <<3) հոգեբանական բռնություն` դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ այդ թվում՝ ֆիզիկական, սեռական կամ տնտեսական բռնություն գործադրելու սպառնալիքը, հետամտումը, արժանապատվության պարբերական նվաստացումը, սոցիալական ծայրահեղ մեկուսացումը.>> Օրինակ ընտանիքում անչափահաս երեխային դաստիարակչական նպատակներից ելնելով իր համակարգչից զրկելու սպառնալիքը համարվելու ընտանեկան բռնությու՞ն։ Եվ բազում նման օրինակներ։ Կամ երեխայի մեկուսացումը վատ շրջապատի հետ շփվելու հնարավորությունը սահմանափակելու համար կհամարվի սոցիալական ծայրահեղ մեկուսացու՞մ։ Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու սոցիալական մեկուսացման ծայրահեղության աստիճանը։ Եթե ընտանեկան վեճի ժամանակ ամուսինը կնոջը ասում է օրինակ "գլուխդ կջարդեմ", "կսպանեմ" և այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ չի եղել, ապա դա կարո՞ղ է դիտվել որպես ընտանեկան բռնություն և ամուսինը պաշտոնապես կնախազգուշացվի՞։ Չի ընդունվել:
16 26.09.2017 18:53:40 "4) տնտեսական բռնություն` դիտավորությամբ բնակության վայրից, սննդից կամ այլ անհրաժեշտ միջոցներից զրկելը, որոնց նկատմամբ անձն ունի օրենքով սահմանված՝ տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունք, ինչպես նաև անձի աշխատելու իրավունքն ապօրինաբար սահմանափակելը կամ օրենքով նախատեսված այլ աղբյուրներից նյութական միջոցներ ստանալն արգելելը:" Ի՞նչ ասել է անհրաժեշտ միջոցներ, որո՞նք այդ միջոցները։ Օրինակ եթե ծնողը ավանդույթի ուժով արգելում է իր 18 տարեկան աղջկան աշխատել որպես մատուցողուհի գիշերային ժամերին կամ այլասերման քարոզ իրականացնող կազմակերպություններում /Հայաստանում շուրջ մեկ տասնյակի հասնող, ակտիվ գործող և երիտասարդների հետ աշխատող նման կազմակերպություններ կան/, ապա ծնողը երեխային բռնության՞ է ենթարկում։ Եվ բազում նման օրինակներ։ Չի ընդունվել:
17 28.09.2017 18:11:57 Հիմնավորման մեջ գրված է․ "Միևնույն ժամանակ, հարկ է ընդգծել, որ ընտանեկան բռնությանը հատուկ է լատենտայնության բարձր մակարդակը, ինչը նշանակում է, որ ընտանեկան բռնության իրական պատկերն էլ ավելի մտահոգիչ է:" Խնդրում եմ ներկայացնել լատենտության բարձր մակարդակը հաստատող պետական կառույցների կողմից ուսումնասիրության արդյունքները և թվերը։ Չի ընդունվել:
18 28.09.2017 19:42:10 Հոգեբանական բռնության հասկացության մեջ ներառված է ֆիզիկական կամ տնտեսական բռնություն գործադրելու սպառնալիքը։ Ընտանիքներում շատ են լինում դեպքեր, երբ ընտանիքի անդամները միմյանց նկատմամբ հնչեցնում են սպառնալիք պարունակող արտահայտություններ, սակայն սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ ճնշող մեծամասնության դեպքերում չի լինում։ Օրինակ ծնողը սպառնում է երեխային, որ կզրկի համակարգչից օգտվելու հնարավորությունից կամ վատ պահվածքի համար սպառնում է ենթարկել ֆիզիկական պատժի (օրինակ՝ ծեծ կուտես, ականջդ կձգեմ, անկյուն կգանգնես և բազմաթիվ այլ արտահայտություններ)։ Ստացվում է, որ այս օրենքով ցանկացած ընտանիքի ցանկացած անդամի նկատմամբ կարող կիրառվել պաշտոնական նախազգուշացում, անհետաձգելի միջամտության որոշում, պաշտպանական որոշում։ Այսինքն ՀՀ-ում գրեթե չկա ընտանիք, որի անդամները չեն խախտում այս օրենքի դրույթները։ Չի ընդունվել:
19 27.09.2017 04:15:31 Առաջարկում եմ հնարավորինս զերծ մնալ նման օրենքների ընդունումը:Դա կհանգեցնի ընտանիքների քայքայմանը:Մենք ենք մեր սարերը,մենք պետք է որոշենք մեր երկրում ինչ օրենքներ լինի,ոչ թե ինչ-որ արտասահմանյան ««ուժեր»» փորձում են այս օրենքը ընդունել տան մեր երկրում և այդ ֆոնի տակ կատարել քողարկված հանձագործություններ: Չի ընդունվել:
20 29.09.2017 17:51:11 Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենքների մեջ արդեն կան հոտվածներ,որոնց միջոցով կարելի է վերահսկել և կանխարգելել ընտանեկան բռնության ցանկացած դեպք:Այդ իսկ պատճառով դեմ եմ այս նոր օրենքի ընդունմանը: Չի ընդունվել:
21 30.09.2017 08:48:35 Պետք չէ խաբնվեք դեմ կողմի էմոցիոնալ կոչերից։ Այս նախագիծը շատ արդիական է ներկայիս իրավիճակում երբ մարդիկ բռնության ենթարկվելու ենթարկվում իրենց իսկ տանը, իրենց հարազատների կողմից։ Ամեն մարդ իրավունք ունի արժանապատիվ կյանք վայելելու և ոչ մի ազգային ուռճացված "արժեքներ" չպետք է մոլորեցնեն մեզ և պահեն բռնության ճիրաններում։ Ընդունվել է ի գիտություն:
22 05.10.2017 09:28:40 Մի խաբնվեք ուսամետ ուժերի հիստերիայից: Չափազանցված և ուռճացված կոչերը իսկապես ծիծաղելի են: Ոչ ոք չի մտնելու և քանդի ձեր ընտանիքները կամ վերցնի ձեր երեխաներին: Այս նախագիծը միտված է պաշտպանելու բռնության (որը հանցագործություն է) ենթարկված անձանց` իրենց բռնարարներից: Ընդունվել է ի գիտություն:
23 05.10.2017 09:28:40 Ռուսամետ ուժերի քարոզչամեքենան իսկապես լավ է գործում ապատեղեկատվություն տարածելու և խաբկանքի ասպարեզում: Աղակցելով այդ ուժերին, դուք կողմ եք կանգնում բռնությանը, անպատժելիությանը և հանցանքին: Ընդունվել է ի գիտություն:
24 30.09.2017 09:58:11 Առաջարկում եմ նաեւ օրենքում առանձին անդրադառնալ գեյ կամ լեսբի եւ տրանս երեխաների նկատմամբ կատարվող ընտանեկան բռնությունների առանձնահատկություններին եւ կանխարգելմանը: Չի ընդունվել:
25 30.09.2017 13:39:37 Սույն օրենքը ոչ թե կարգավորում է ընտանիքում եղած խնդիրները,այլ միայն որպես պատժամիջոց է կիրառվում ծնողների դեմ,որն անհանդուրժելի է:Չի կարող ինչ որ օտար մարդ միջամտել երեխա-ծնող փոխհարաբերություններին,նա շահագրգռված է լինելու միայն պատժամիջոցների միջոցով լուծում տալ և դրանով փող աշխատել,այլ ոչ թե օգնել հարթել ընտանիքում ծագած խնդիրները: Այս նախագծում նաև շատ լղոզված ներկայացված է ''ընտանիք'' հասկացությունը:Ստացվում է ուղղակի սեռական հարաբերություններով միմյանց հետ հարաբերվող մարդիկ կարող են որպես ընտանիք խնամակալ դառնալ անչափահաս երեխաներին,որն անընդունելի է:Ընդհանրապես ողջ նախագծի նպատակը կարծես թե ընտանիքներում հարցեր կարգավորել և այդպիսով այն պահպանելը չէ,այլ բոլոր հնարավոր պատճառաբանումներով երեխաներին ծնողներից օտարելը :Այս պրոցեսի վտանգավոր զարգացումները հնարավոր չի կանխատեսել: Չի ընդունվել:
home.european_union.image_alt
home.european_union.text