project.favorite.title
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
1292 - project.vote.yes
-
1685 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
51 | 05.10.2017 07:01:15 | Ինչ լավ է, որ հիմա Ոստիկանությունը մի բան կարող է անի բռնարարների դեմ: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
52 | 05.10.2017 07:03:22 | Վերջապես, շատ լավ ա, օրենք ա լինելու: Լիքը հարևաններ ունեմ, որ ամբողջ օրը ծեծ ու ջարդ ա: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
53 | 05.10.2017 07:05:40 | Ես գնացել եմ ապաստարան: Ամեն անգամ, որ դուրս էի գալիս էնտեղից, վախենումում էի, որ կհանդիպեմ ամուսնուս: Գուցե այս օրենքը իմ պես կանանց կպաշտպանի: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
54 | 05.10.2017 07:09:17 | Լավ է, որ կեսուրներին էլ եք օրենքի մեջ մտցրել, նույն ձևի դաժանություն ու ծեծ իրանից էլ եմ ստացել: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
55 | 05.10.2017 07:11:45 | Չեմ տեսնում օրենքի մեջ պատիժներ: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
56 | 05.10.2017 07:13:52 | Ես, որպես սոցիալական աշխատող, անդադար հանդիպում եմ բռնության ենթարկված կանանց, տեսնում եմ կոտված ու դժբախտ երեխաներ: Ազդեցությունները կնոջ թե՛ հոգեկանի, թե՛ ֆիզիկականի վրա ահռելի են, և վաղուց եմ հասկացել, որ սա ընտանիքի ներսի խնդիր չէ, այլ հանրային աղետ է: Այստեղ լուրջ աշխատանք պետք է տարվի և՛ բուժ. Անձնակազմի հետ, և՛ ուսուցիչների, և՛ ոստիկանների, և՛ քննիչների ու դատավորների հետ, որ այլևս չլսենք այսպիսի անհեթեթ արտահայտություններ, ինչպես ,,Ի՞նչ արեցիր, որ քեզ ծեծել է,, և կինը կրկնապես չզոհականացվի: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
57 | 05.10.2017 07:15:19 | Զարմանում եմ, որ մադրիկ մտածում են, որ այս օրենքը քայքայում է ընտանիքները: Իսկ որ ես ընտանեկան բռնության զոհ էի 11 տարի,, որ ընտանիքս քանդեց ու օրենք չկար, դրա մասին ի՞նչ կասեք: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
58 | 05.10.2017 07:38:50 | Ես 15 տարի ենթարկվել եմ դաժան բռնության: է տարի տևեց դատական պրոցեսը,և այդ ամեն ինչի համար, որ ես հանդուրժեցի, ես և իմ 3 երեխաները, դատարանը տվել է միայն 150.000 դրամ տուգանք: Հիմա մարդս ասումա 150.000 դրամի համար էլի կանեմ: Հուսով եմ, որ այսպիսի մարդկանց խիստ պատիժներ կհասնեն: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
59 | 05.10.2017 08:07:14 | Ես հիշում եմ, երբ քույրս ամուսնու ձեռքին էր տանջվում, դատարանը ոչ մի պատիժ չտվեց այդ դաժան մարդուն, ու ինքը ստիպված թողեց Ռուստաստան գնաց, որ ազատվի դրանից: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
60 | 05.10.2017 08:57:41 | Ես՝ որպես հոգեբան, հույժ կարևորում եմ սույն օրենքը, քանի որ այն անհրաժեշտություն է իմ աշխատանքում։ Ծառայությունները, որոնք մատուցվում են ընտանիքին, որը դժվարին փուլում է գտնվում, պետք է լինեն համալիր, համընդգրկուն և համապարփակ՝ սկսած բռնության զոհից մինչև բռնարար։ Այս օրենքը հնարավորություն կտա բոլորի հետ աշխատել ընտանիքում, և որ կարևոր է՝ կանխարգելել բռնությունը, ինչն ընտանիքը կդարձնի ավելի համահունչ և ներդաշնակ։ Միթե՞ սա չէ մեր բոլորի ցանկությունը։ Երջանիկ է այն ընտանիքը, որտեղ չկա բռնություն։ Ամուր հասարակության հիմքը ամուր ընտանիքին է, իսկ ամուր ներդաշնակ ընտանիքներում չկա բռնություն։ |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
61 | 05.10.2017 09:08:59 | Նախագծերի փաթեթի ընդունումով կկարողանանք հնարավորինս ճիշտ և արդյունավետ կազմակերպել բռնության ենթարկված ընտանիքների աջակցությունը և ապահովել անվտանգությունը: Ընդունմամբ նաև կկարողանանք առավել արդյունավետ կանոնակարգել պետության և հասարակական կազմակերպությունների համագործակցությունը, որի շնորհիվ էլ հնարավորինս կնվազի բռնության դեպքերը և աշխատանքներն ավելի արդյունավետ կլինեն: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
62 | 05.10.2017 09:08:59 | Լինելով սոցիալական աշխատող, համոզված եմ որ այս օրինագիծը շատ կարևոր և արդիական է: Հորդորում եմ բոլոր սոցիալական աշխատողներին աչալրջությամբ մոտենալ և ուսումնասիրել ու քվեարկել այս նախագծին ԿՈՂՄ: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
63 | 05.10.2017 17:54:49 | Տվյալ օրինագծում մի շարք խոցելի հոդվածներ կամ դրույթներ կան, որոնց հարկավոր է ուշադրություն դարձնել: Դրանում ընտանեկան բռնության երկու նոր տարբերակ է ներառված` հոգեբանական եւ տնտեսական, որոնք հրաշալի գործիք կդառնան ծնողներից իրենց զավակներին խլելու համար: Բռնության ֆիզիկական, սեռական տարբերակները նախատեսվում են Հայաստանի Քրեական օրենսգրքով (Հայաստանում գործող ՀՀ ընտանեկան օրենսգիրքն 59-րդ հոդված) եւ պատժելի արարքներ են համարվում` անկախ նրանից` դա ընտանիքո՞ւմ, թե՞ այլ սոցիալական միջավայրում է տեղի ունեցել: Բացի դրանից, օրենքը նաեւ նշում է այն դեպքերը, երբ ծնողներին կարող են զրկել ծնողական իրավունքից: Դրանք երեխայի կյանքին կամ առողջությանը սպառնացող դեպքերն են: Սա եւս կարգավորվում է Քրեական օրենսգրքով: Բայց որպեսզի առանձին օրենքի գոյությունն արդարացվի եւ ընտանիքների վրա վերահսկողություն սահմանվի, դրանք կազմաքանդելու ավելի արդյունավետ մեխանիզմներ ստեղծվեն, հորինվել են բռնության նոր տեսակները: Իսկ քանի որ հոգեբանական ու տնտեսական «բռնություն» ասվածը միմիայն սուբյեկտիվ ընկալում է, եւ սոցիալական աշխատողի քմահաճույքից ու ցանկությունից է կախված, թե նա ինչ կհասկանա դրանց անվան տակ, ուստի այս ձեւակերպումները լուրջ կամայականությունների պատճառ կարող են դառնալ: Եթե ծնողը երեխայի շահերից ելնելով` նրան գումար չի տրամադրում կամ վերցնում է ձեռքի գումարը եւ արգելում, որ գնա խաղատուն, թմրանյութ գնի, կամ զրկում է համակարգչից, քանի որ այն խանգարում է դասերին, եւ կամ դրանով նա պոռնոգրաֆիկ կայքեր է դիտում, այսինքն՝ ծնողը զուտ երեխայի շահերից է գործում, օրենքը դա տնտեսական բռնություն է դիտարկում եւ երեխային իրավունք է տալիս զանգահարել ոստիկանություն կամ սոցիալական ծառայություն եւ բողոքել: Տնտեսական բռնության մեջ են դասակարգվում նաեւ այն դեպքերը, երբ ծնողը հնարավորություն չի ունենում երեխային համապատասխան սնունդ, հագուստ ապահովել, նրան բնակարանում առանձին սենյակ հատկացնել, գումար տալ, որպեսզի երեխան կարողանա մասնակցել դպրոցում, մանկապարտեզում կազմակերպվող այս կամ այն միջոցառմանը եւ այլն: Գաղտնիք չէ, որ Հայաստանում շատ ընտանիքներ սոցիալապես անապահով են, հետեւաբար շատ ծնողներ չեն կարողանում լիարժեքորեն լուծել իրենց երեխայի կամ երեխաների սննդի, առողջական հարցերը, ապահովել բնակարանային պայմաններով, հնարավորություն ստեղծել դպրոցական վճարովի միջոցառումներին մասնակցելու եւ այլնի համար, հետեւաբար նրանք խախտում են սահմանադրության 36-րդ հոդվածի առաջին կետը` լիարժեք եւ ներդաշնակ զարգացում չեն ապահովում երեխայի համար: Իսկ դա դիտարկվելու է որպես տնտեսական բռնություն եւ հիմք է դառնալու երեխային` «նրա լավագույն շահերից ելնելով», սեփական ընտանիքից զրկել, նախ տեղափոխել ապաստարան, իսկ հետո այլ խնամակալների հանձնել: |
Չի ընդունվել:
|
|||
64 | 05.10.2017 20:02:49 | Պետք է հստակ սահմանել (3.2.1)"․․․ ինչպես նաև ազատությունից ապօրինի զրկելը." մասը։ Երբ կարող է երեխային տանից չթողնել դուրս գալը դիտվել "ազատությունից ապօրինի զրկել" |
Չի ընդունվել
|
|||
65 | 05.10.2017 20:02:49 | Պետք է հստակ սահմանել (3.2.3) "... ֆիզիկական, սեռական կամ տնտեսական բռնություն գործադրելու սպառնալիքը" մասը։ Եթե երեխային սպառնալիքով (ավանդական գլուխ ջարդել և այլն) արգելվում է համակարգչով խաղալ, դա կարո՞ղ է ինչ որ դեպքում դիտվել որպես "ֆիզիկական բռնություն գործադրելու սպառնալիք"։ Եվ ինչպե՞ս է ապացուցվում դա։ |
Չի ընդունվել
|
|||
66 | 06.10.2017 03:05:03 | Այս օրենքի նախագիծը պետք է շատ արագ ընդունվի մեր ընտանիքների ապահովության և առողջության համար: Բոլորիս էլ հայտնի են դեպքեր որ ամեն օր լուրերով լսում ենք որ բռնություն է գործադրվել ընտանիքի անդամների նկատմամբ՝ երեխաների, մոր կամ ամուսնու նկատմամբ..... հուսով եմ բոլորտ չեք մոռացել թե ընտանեկան խնդիրների պատճառով քանի կին կամ երեխա է սպանվել կամ վտարվել ընտանիքներից.... և ցավալին այն է որ այդ մարդիկ փոխարենը ճաղերի հետևում լինեն հիմա ազտ քաղաքում ֆրֆրում են հպարտանալով որ այ՜ գիտե՜ք կինս լաչարություն էր անում կամ իր իրավունքն էր պահանջում ես էլ տղամարդու պես կանգնեցի դեմը ասի ավելի լավա մեռնես քան գնաս պոռնիկ դառնաս ու տվի սատկցրի..... նման մարդիք ըն հիմա վախենում ընտանեկան բռնության կանխարգելման օրենքից թեչե համերաշխ միմիանց հասկացուղ ընտանիքները որ ոչ բռնի ձևերով են իրենց ընտանեկան հարցը լուծում ի՞նչի իրենց ջանը չի դողում: ԱՆՀԱՊԱՂ պետք է ընդունել այս օրենքը: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
67 | 06.10.2017 07:54:45 | «Ես չեմ կարող հանաձայնվել , որ կնոջը, երեխային ծեծելը մեր ազգային ավանդույթն է, դա շեղում է մեր ազգային ավանդույթներից…» - ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյան, 5.10.2017 |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
68 | 06.10.2017 04:50:37 | Կարևոր օրենք է, որը կօգնի շատ կանանց , ես անձամբ ճանաչում եմ տարբեր կանանց, ովքեր ենթարկվում են ընտանեկան բռնության ու օրենքի բացակայության պատճառով պաշտպանված չեն, չկան մեխանիզմներ, չկա մոտեցում, և հուսով եմ այս օրենքի ընդունումից հետո այդ կանայք պաշտպանված կլինեն ու չենք լսի դեպքեր, երբ ամուսինը սպանել է կնոջը: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
69 | 07.10.2017 04:50:37 | Ես որպես ՀՀ քաղաքացի համաձայն եմ այս օրենքի հետ և ուզում եմ անպայման պաշտպանված լինեն մեր երեխաները ու մայրերը |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
70 | 07.10.2017 05:34:29 | Հանեք բոլոր նման կետերն ու օրինագծից բան չի մնա: «կիրառվում է այն դեպքերում, երբ առերևույթ ընտանեկան բռնություն, այդ թվում՝ հոգեբանական և տնտեսական, գործադրելու մասին հաղորդում ստացվել կամ Ոստիկանության կողմից հայտնաբերվել է » .... օրինակ երեխայիդ փող չես տալիս, որ իրա ուզած ձևով ծախսի։ Ասենք, դիմացի կրպակից առնի խուժան ժուռնալներ, կամ այլ վտանգավոր բաներ... ու դա կարա հիմք հանդիսանա, որ քո հարևան Վալոդը զանգի էդ մարմին, ու ասի, որ դու սահմանափակումներ ես դնում և տնտեսական բռնություն ես գործադրումք ո երեխայի հանդեպ, իսկ դա էլ հիմք կարա հանդիսանա, որ քեզ մի հատ զգուշացնելուց հետո երեխուդ վերցնեն տանեն, քեզ էլ արգելեն 100 մետրից ավել մոտենաս երեխուդ։ |
Չի ընդունվել:
|
|||
71 | 07.10.2017 06:16:37 | Միանշանակ պետք է նման օրենքը չանցնի քննարկման փուլ։ Մեր օրենսդրութունը թե Քրեական և թե Վարչական օրենսգրքերը ունեն կետեր որոնցով կարելիէ պատժել բռնացողներին։ Պետք է ԴԵՄ քվեարկել, որպեսի յուվենալ արդարադատությունը տեղ չունենա մեր երկրում |
Չի ընդունվել:
|
|||
72 | 07.10.2017 11:16:37 | Ամբողջովին կողմ եմ այս օրենքին Հայ տղամարդուն բռնությունը հարիր չէ: չգիտեմ ինչի են վախենում այս օրենքից: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
73 | 07.10.2017 11:18:51 | Ամբողջովին կողմ եմ օրենքին |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
74 | 07.10.2017 11:21:17 | Բռնությունը հայեցի չէ, հերիքա Ռուսամետ քարոզներ անեք ՌուսԳրանտակերներ |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
75 | 07.10.2017 11:30:02 | Վերջապես մի նորմալ օրենք |
Ընդունվել է ի գիտություն:
|