base.notification_banner.text
project.favorite.title

project.status.accepted

«Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշման համապատասխան`«Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ:

Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև նոյեմբերի 30-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (zargacum@yerevan.am), Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան:

Հանրային քննարկումների ընթացքում՝ նոյեմբերի 24-ին, ժամը 15:00-ին Արգիշտիի փողոցի հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 23-ը Երևան քաղա-քապետարան ներկայացնել դիմում (հնարավոր է նաև դիմումն ուղարկել առցանց տարբե-րակով՝ օգտվելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում առցանց դիմում ներկայացնելու տարբերակից):

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-227 հեռախոսահամարով:

  • project.old_project_time.text

    15.11.2022 - 30.11.2022

  • project.type.title

    Decision

  • project.area.title

    Territorial administration and development

  • project.ministry.title

    Yerevan Municipality

  • project.discussion_date.title

    24.11.2022

  • project.discussion_address.title

    During public discussions on November 11, 2022 at 15:00 in the briefing hall on the 5th floor of the administrative building of the Yerevan City Hall, located at 1 Argishti Street, open public hearings will be held.

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 1850

project.print.title

project.sentences.title

30.11.2022

Նախորդ տարվա միջոցառումների կրկնություններ Շատ ծրագրեր նախորդ տարվա կրկնությունն են։ Խոսքը ոչ միայն տարվա ընթացիկ ծրագրերին է վերաբերվում, այլ նրանց, որոնք նախատեսվում էին ավարտել 2022թ․-ին։ Օրինակ՝ նախորդ տարվա ծրագրով նախատեսվում էր «Արդեն իսկ ստեղծված էլեկտրոնային բազայի հիման վրա կստեղծվի կայք, որի միջոցով գովազդային կազմակերպությունները և տնտեսվարողները կտեսնեն յուրաքանչյուր շենքի գովազդային անձնագիրը և հնարավորություն կունենան էլեկտրոնային եղանակով ուղարկել հայտեր գովազդի հաստատման, տեղադրման թույլտվություն ստանալու համար: Հնարավորություն կտրվի նաև էլեկտրոնային եղանակով վճարել արտաքին գովազդի համար նախատեսված տեղական տուրքի գումարը»: Նույն ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2023թ․-ին, ընդ որում անհասկանալի է և բացակայում է հիմնավորումը թե ինչու կայքը ստեղծված չէ։ Խնդիրը 2023թ․-ի զարգացման ծրագրում համակարգային բնույթ է կրում և չի սահմանափակվում վերոնշյալ օրինակով։ Առաջարկ. 7. Նախորդ տարիների միջոցառումների կրկնությունների դեպքում ավելացնել հիմնավորումներ համապատասխան ոլորտային նկարագրությունների բաժնում, թե ինչու չի կատարվել միջոցառումը։

30.11.2022

Քաղաքապետարանի գործառույթները կրկնող ձևակերպումներ 2023թ․-ի զարգացման ծրագրով նախատեսված ծրագրերի զգալի մասը ընթացիկ վարչարարություն են ենթադրում և կապ չունեն զարգացման ծրագրերի հետ։ Դրա արտացոլումն է թե տարեցտարի կրկնվող ծրագրերը, թե այդ ծրագրերում բացակայող սահմանված չափելի արդյունքները։ Օրինակ՝ հանրակրթության 8-րդ ծրագրով «Կրթական հաստատությունների ընթացիկ գործունեության մշտադիտարկումը», ըստ որի նախատեսվում է «Վարչության և դպրոցների հաղորդակցության արդյունավետ ձևաչափի մշակում և գործարկում», «Հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից Կրթության տեսչական մարմնի արձանագրած հիմնական խախտումների վաղ հայտաբերման նպատակով պարբերական ուսումնասիրությունների իրականացում», ինչը Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության հիմնական վարչարարության արտահայտումն է։ Ասվածը առավել հիմնավոր և պատկերավոր է դառնում որպես ծրագրի հիմնական շահառու առաջինը վարչության աշխատակիցներ նշված լինելու փաստով։ Առաջարկ. 8. Վերանայել, խմբագրել և հանել գործառույթները կրկնող ձևակերպումները կամ վերաձևակերպել դրանք՝ ներկայացնելով ակնկալվող արդյունքները չափելի ցուցանիշներով: Նախատեսվող ծրագրերի աղյուսակներ Ոլորտներում նախատեսվող ծրագրերի աղյուսակներում «Ծրագրի անմիջական նպատակ» սյան մեջ նշված նպատակը գերակշիռ դեպքերում աննշան է տարբերվում ծրագրի անվանումից։ Օրինակ՝ • «Արտաքին ձևավորում և գովազդ» բաժնում՝ 1-ին կետը ձևակերպված է հետևյալ կերպ. «Նախատեսվում է ներդրումային ծրագրով իրականացնել գովազդային մակերեսների տրամադրմամբ մասնավոր կազմակերպություններին նոր կանգառասրահների, հեծանվականգառների, և վերգետնյա անցումների մրցույթների հայտարարում»: Մինչդեռ պարզ չէ, թե քանի՞ նման մրցույթ է նախատեսվում: • «Առևտուր և ծառայություններ» ոլորտում 2-րդ ծրագրում նշված է «կտրուկ միջոցառումներ կձեռնարկվեն բացօթյա ապօրինի առևտրի արգելման ու կանխարգելման ուղղությամբ»։ Պարզ չէ, թե ինչ է նշանակում «կտրուկ» և ինչպես է այն չափվելու: Որոշ դեպքերում ներկայացվում է իրավիճակը. Օրինակ՝ «Քաղաքաշինություն և ճարտարապետություն» բաժնի աղյուսակում ներկայացված Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի վերակառուցում միջոցառման «Անմիջական նպատակի» տակ ներկայացված է, թե ինչ աշխատանքներ են կատարվել և ինչ իրավիճակ է: Ընդ որում, տվյալներից որոշները (չօտարված գույքի մասին) ներկայացված են կառուցապատողների կողմից ներկայացված բանավոր տեղեկատվության վրա, ինչով նաև կասկածի տակ է դրվում դրա արժան ահավատությունը և քաղաքապետարանի կողմից պատշաճ վերահսկողությունը: Խնդիրը 2023թ․-ի զարգացման ծրագրում համակարգային բնույթ է կրում և չի սահմանափակվում վերոնշյալ օրինակներով։ Առաջարկ. 9. Հստակեցնել «Ծրագրի անմիջական նպատակները». վերացնել իրավիճակի նկարագրությունը և փոխկապակցել նպատակը գերակայությունների հետ: 10. Սահմանել արդյունքի գնահատման այնպիսի չափելի ցուցանիշներ, որպեսզի թե՛ քաղաքապետարանի, թե հանրության համար հնարավոր լինի վերահսկել և գնահատել ծրագրերի կատարումը, ինչպես նաև քաղաքապետարանի համար ավելի առարկայական դարձնել իր աշխատանքի հաշվետվողականությունը։

30.11.2022

Ոլորտային խնդիրներ և առաջարկություններ Առողջապահություն 11. Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի առողջապահության բաժնի նախատեսվող ծրագրերում հստակեցնել գերակայություններում նշված մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը միտված ծրագրի կամ ծրագրերի անմիջական նպատակները, ինչպես նաև ցույց տալ, թե ինչպես են առողջապահական ծառայություններից օգտվելու պատերազմից հետո բացահայտված՝ խոցելիություն ունեցող խմբերը: Բնապահպանություն 12. Հստակեցնել, թե ինչ գործողություններ են ձեռնարկվելու Նորքի անտառի պահպանման ու վերականգման ուղղությամբ, նույնիսկ եթե անտառի պահպանության առաջնային պատասխանատուն Երևանի քաղաքապետարանը չէ: 13. Բնապահպանության կամ Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման բաժնում նախատեսել շատրվանների վերանորոգման կամ նորերի կառուցման միջոցառումը, որպես նաև քաղաքի միկրոկլիմայի վրա բարենպաստ ազդող միջոց:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text