30.11.2022
Նախորդ տարվա միջոցառումների կրկնություններ Շատ ծրագրեր նախորդ տարվա կրկնությունն են։ Խոսքը ոչ միայն տարվա ընթացիկ ծրագրերին է վերաբերվում, այլ նրանց, որոնք նախատեսվում էին ավարտել 2022թ․-ին։ Օրինակ՝ նախորդ տարվա ծրագրով նախատեսվում էր «Արդեն իսկ ստեղծված էլեկտրոնային բազայի հիման վրա կստեղծվի կայք, որի միջոցով գովազդային կազմակերպությունները և տնտեսվարողները կտեսնեն յուրաքանչյուր շենքի գովազդային անձնագիրը և հնարավորություն կունենան էլեկտրոնային եղանակով ուղարկել հայտեր գովազդի հաստատման, տեղադրման թույլտվություն ստանալու համար: Հնարավորություն կտրվի նաև էլեկտրոնային եղանակով վճարել արտաքին գովազդի համար նախատեսված տեղական տուրքի գումարը»: Նույն ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2023թ․-ին, ընդ որում անհասկանալի է և բացակայում է հիմնավորումը թե ինչու կայքը ստեղծված չէ։ Խնդիրը 2023թ․-ի զարգացման ծրագրում համակարգային բնույթ է կրում և չի սահմանափակվում վերոնշյալ օրինակով։ Առաջարկ. 7. Նախորդ տարիների միջոցառումների կրկնությունների դեպքում ավելացնել հիմնավորումներ համապատասխան ոլորտային նկարագրությունների բաժնում, թե ինչու չի կատարվել միջոցառումը։