project.favorite.title
Sent in the RA National Assembly
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2023/2024 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
-
5 - project.vote.yes
-
2 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 12.02.2023 10:14:08 | Բարև Ձեզ: Առաջարկում եմ հստակեցնել նաև դիպլոմավորված մասնագետների՝ մինչև 2005 թվականը ինստիտուտն ավարտած մասնագետների ասպիրանտուրա ընդունվելու հարցը: Մի քանի անգամ լսել եմ, որ համալսարաններում կամ մերժել, կամ ինչ որ պատճառաբանություններով պնդել են, որ նրանք չեն կարող սովորել ասպիրանտուրայում, կամ, անգամ քննական բարձր գնահատականներ պարագայում չեն կարողանա անվճար սովորել: Գուցե ինչ որ թյուրիմածություններ են եղել, բայց հարցը կարծես բաց է մնում: 40-ից մեծ տարիք ունեցող մասնագետների համար դաշտը բավական մութ է: Շնորհակալություն: |
Առաջարկը չի ընդունվել
Խնդրո առարկա հարցը արդեն իսկ օրենսդրությամբ կարգավորված է:
Համաձայն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «3.Ներառյալ 2011 թվականը շնորհված դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանը հավասարեցվում է մագիստրոսի կրթական աստիճանին»:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման» կարգի 4-րդ կետով սահմանված է.
«4. Մրցութային կարգով ասպիրանտուրա են ընդունվում մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան, իսկ բժշկական մասնագիտություններով՝ բժշկի որակավորում, կլինիկական ուղղվածությամբ բժշկական մասնագիտությունների դեպքում՝ բժիշկ-մասնագետի որակավորում ունեցողները»:
|
|||
2 | 17.02.2023 12:51:06 | Հարգելի՛ ԿԳՄՍՆ, նախագիծը կազմելիս կխնդրեի կարևորել նաև ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի առաջարկը՝ ասպիրանտուրա ընդունելության տեղերի հետ կապված։ Ինչպես գիտեք, «Հայոց լեզու» տեղը հատկացվում է ոչ միայն «Ժամանակակից հայոց լեզվի» ամբիոնի ուսանողներին, այլ նաև «Հայոց լեզվի պատմության», իսկ «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» տեղը՝ ընդհանուր լեզվաբանություն ուսումնասիրողներին։ Սովորելով այս ֆակուլտետում՝ քաջատեղյակ եմ, որ առնվազն 3 ուսանող ցանկություն է հայտնել շարունակել ասպիրանտուրան «Հայոց լեզու» և 5 ուսանող «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» մասնագիտություններով։ Ուստի՝ անչափ շնորհակալ կլինեի, եթե վերանայվեր ասպիրանտուրայի համար հատկացվող տեղերի քանակը։ |
Առաջարկը չի ընդունվել:
Ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը հատկացվում են ուսումնական հաստատությունների ու գիտական կազմակերպությունների ամբիոնները, բազային գիտահետազոտական լաբորատորիաները բարձր որակավորում ունեցող մասնագետներով համալրելու, գիտական ներուժի զարգացման, գիտամանկավարժական կադրերի պատրաստման և դասախոսական կազմի երիտասարդացման նպատակով:
Համաձայն նախագծի՝ «Ժ.02.01 Հայոց լեզու» և «Ժ.02.02 Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» մասնագիտություններին հատկացվել են անվճար ուսուցման 2-ական տեղեր:
Ընդհանուր առմամբ ասպիրանտուրայի ընդունելության անվճար տեղերը 186-ն են (151 առկա և 35 հեռակա), որոնք բաշխվել են 15 բուհերի, Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտների և 7 գիտական կազմակերպությունների միջև:
Նշենք նաև, որ ասպիրանտուրայի ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշման դրույթների համաձայն, անվճար և վճարովի հիմունքներով:
|