base.notification_banner.text
project.favorite.title

Ուղարկվել է ՀՀ ազգային ժողով

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2023/2024 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 12.02.2023 10:14:08 Բարև Ձեզ: Առաջարկում եմ հստակեցնել նաև դիպլոմավորված մասնագետների՝ մինչև 2005 թվականը ինստիտուտն ավարտած մասնագետների ասպիրանտուրա ընդունվելու հարցը: Մի քանի անգամ լսել եմ, որ համալսարաններում կամ մերժել, կամ ինչ որ պատճառաբանություններով պնդել են, որ նրանք չեն կարող սովորել ասպիրանտուրայում, կամ, անգամ քննական բարձր գնահատականներ պարագայում չեն կարողանա անվճար սովորել: Գուցե ինչ որ թյուրիմածություններ են եղել, բայց հարցը կարծես բաց է մնում: 40-ից մեծ տարիք ունեցող մասնագետների համար դաշտը բավական մութ է: Շնորհակալություն: Առաջարկը չի ընդունվել Խնդրո առարկա հարցը արդեն իսկ օրենսդրությամբ կարգավորված է: Համաձայն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «3.Ներառյալ 2011 թվականը շնորհված դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանը հավասարեցվում է մագիստրոսի կրթական աստիճանին»: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման» կարգի 4-րդ կետով սահմանված է. «4. Մրցութային կարգով ասպիրանտուրա են ընդունվում մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան, իսկ բժշկական մասնագիտություններով՝ բժշկի որակավորում, կլինիկական ուղղվածությամբ բժշկական մասնագիտությունների դեպքում՝ բժիշկ-մասնագետի որակավորում ունեցողները»:
2 17.02.2023 12:51:06 Հարգելի՛ ԿԳՄՍՆ, նախագիծը կազմելիս կխնդրեի կարևորել նաև ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի առաջարկը՝ ասպիրանտուրա ընդունելության տեղերի հետ կապված։ Ինչպես գիտեք, «Հայոց լեզու» տեղը հատկացվում է ոչ միայն «Ժամանակակից հայոց լեզվի» ամբիոնի ուսանողներին, այլ նաև «Հայոց լեզվի պատմության», իսկ «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» տեղը՝ ընդհանուր լեզվաբանություն ուսումնասիրողներին։ Սովորելով այս ֆակուլտետում՝ քաջատեղյակ եմ, որ առնվազն 3 ուսանող ցանկություն է հայտնել շարունակել ասպիրանտուրան «Հայոց լեզու» և 5 ուսանող «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» մասնագիտություններով։ Ուստի՝ անչափ շնորհակալ կլինեի, եթե վերանայվեր ասպիրանտուրայի համար հատկացվող տեղերի քանակը։ Առաջարկը չի ընդունվել: Ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը հատկացվում են ուսումնական հաստատությունների ու գիտական կազմակերպությունների ամբիոնները, բազային գիտահետազոտական լաբորատորիաները բարձր որակավորում ունեցող մասնագետներով համալրելու, գիտական ներուժի զարգացման, գիտամանկավարժական կադրերի պատրաստման և դասախոսական կազմի երիտասարդացման նպատակով: Համաձայն նախագծի՝ «Ժ.02.01 Հայոց լեզու» և «Ժ.02.02 Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» մասնագիտություններին հատկացվել են անվճար ուսուցման 2-ական տեղեր: Ընդհանուր առմամբ ասպիրանտուրայի ընդունելության անվճար տեղերը 186-ն են (151 առկա և 35 հեռակա), որոնք բաշխվել են 15 բուհերի, Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտների և 7 գիտական կազմակերպությունների միջև: Նշենք նաև, որ ասպիրանտուրայի ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշման դրույթների համաձայն, անվճար և վճարովի հիմունքներով:
home.european_union.image_alt
home.european_union.text